Սա խայտառակություն է. ԵՊՀ-ի 100-ամյակը նշվում է առանց «պետության». Գագիկ Համբարյան

ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր Գյումրիից մեկնարկեց Երևանի պետական համալսարանի 100-ամյակի տոնակատարությունների սկիզբը... Ուղիղ 100 տարի առաջ այս օրը Գյումրիի ներկայիս «Տեխնոպարկի» շենքում է հիմնադրվել Հայաստանի Մայր բուհը և պատահական չէ, որ ԵՊՀ-ի 100-ամյակին նվիրված միջոցառումների սկիզբը սկսվեց Շիրակի մարզկենտրոնից...

Ներկաների աչքից չվրիպեց մի տարօրինակ փաստ. միջոցառմանը բացակայում էին կառավարության և ԿԳՆ-ի ներկայացուցիչները...Սա տարրական խայտառակություն է, անընդունելի մի երևույթ և ևս մեկ ապացույց, որ ներկայիս իշխանությունները չունեն պետական մտածելակերպ... Զարմանալի է, ինչպե՞ս կարելի էր արհամարհել Հայաստանի ամենակարևոր գիտակրթական կենտորնի 100-ամյա հոբելյարը միայն այն պատճառով, որ ներկայիս ռեկտոր Արամ Սիմոնյանը ՀՀԿ-ական է և ԿԳ նախարարը նրան չի ընդունում... Պարոն Փաշինյանը և նրա քայլող թիմակիցները պետք է վերջապես հասկանան, որ ԵՊՀ-ն Արամ Սիմոնյանի սեփականությունը չէ, որ չեն բարեհաճում մասնակցել ԵՊՀ-ի 100-ամյակին նվիրված միջոցառումների բացմանը... Արամ Սիմոնյանն ինչպես եկել է, այնպես էլ կգնա, ինչպես պարոն Փաշինյանը և նրա պետական մտածողությունից զուրկ թիմակիցները, բայց ԵՊՀ-ն կմնա...

Հայաստանի իշխանությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ տարրական «աբիժնիկ» են Արամ Սիմոնյանից, որ չկարողացան «գահընկեց» անել վերջինիս և իրենց խոստմանը համաձայն «ԵՊՀ-ի 100-ամյակն առանց Արամ Սիմոնյանի» ծրագիրը կյանքի կոչել և անձնական ու սեփական քաղաքական թիմի շահերը վեր են դասում պետական շահերից... Սա խայտառակություն է և անընդունելի վարքագիծ... Հայաստանի Հանրապետությունը «ՔՊ»-ների անձնական կալվածքը չէ, որ ինչպես ուզենան, այնպես էլ վերաբերվեն համապետական միջոցառումներին, որոնց մեջ է մտնում ԵՊՀ-ի 100-ամյակի պատշաճ մակարդակով կազմակերպելն ու անցկացնելը...

Հ.Գ. Սեփական քաղաքական ուժի իշխանության գալը համապետական տոնի վերածելու և դրա վրա 124 միլիոն դրամ ծախսելը շատ կարևոր էր Փաշինյանի և նրա թիմակիցների համար, իսկ ԵՊՀ-ի 100-ամյակի միջոցառումների սկիզբն արհամարհելը, երևում է, շատ նորմալ երևույթ է գործող իշխանությունների համար...»:

դիտվել է 569 անգամ
Լրահոս
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video) Նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թ.-ից և հատկապես 2022-2023 թ.թ.-ին, կանխորոշված էր. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին Իրանը օդերով է հանելու իսրայելական այդ օբյեկտը․ Սերգեյ Շաքարյանց (video) Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով Նույն «ֆազի» տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video) Ինչ են ուզում անել Վրաստանի հետ Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Ղեկավարը հող սիրող պիտի լինի, սա իրանց հոր տունը չի․ առևտրական (video) Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը «Բաքվում անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Մենք էլ Եռաբլուրում հարազատ ունենք, գնանք փողոցում առևտուր անե՞նք․ Քաղաքապետարանի պատոնյա (video) Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am