Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում

Այսօր՝ մայիսի 16-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Ինչպես մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բյուրական գյուղի տարածքում գտնվող այգեգործական ընկերությունների մի քանի բնակիչներ առավոտյան ժանը 7-ին այցելելով իրենց կողմից խնամվող այգեգործական տարածքներ, ականտես են եղել, որ ողջ ցանկատարածությունները պատված են ջրով: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Լուսաբացին այցելեցինք մեր կողմից խնամվող այգիներ, որպեսզի սկսենք հողի մշակման աշխատանքներ, սակայն ականտես եղանք մի իսկական աղետի: Արզնի- Շամիրամ ջրատարի որոշ հատվածների վնասման պատճառով ջուրը մի քանի կլիլոմետր ողջ գիշեր հոսել ու մինչ այժմ հոսում է դեպի մեր ցանկատարածություններ: Ողջ բերքը, որ պետք է տարվա վերջին հավաքեինք, այլևս պիտանի չէ: Ջուրը իր սև գործն արել է: Դիմել ենք Արագածոտնի մարզպետարան , Ջրպետկոմ, սակայն ի զարմանս մեզ, անհասկանալի պատախաններ են մեզ տալիս: Ասում են՝ դիում գրեք: Տո այ խելոքնե՛ր, դիմում գրելով հարց չի լուծվի: Ջրամբարի որոշ հատվածների վնասման պատճառով ջուրն անխնա հոսում է: Եթե 1 ժամվա համար ջուր խնդրենք, կսարքեն Հայոց հարցը՝ թե ջուր չունենք: Մարդ ինչքան պետք է անխիղճ լինի, մարդ ինչքան պետք է չսիրի իր բնակչին, որ մեր ահազանգերը անտերության մատնեն: Մինչև դուք դիմումի հարցը քննարկեք, չի բացառվում՝ ջրատարի նշված հատվածը փլուզվի ու ողջ ջուրը ողողի մի քանի գյուղեր: Դժվար բան չենք առաջարկում, ժալյուզները փակեք ու վերանորոգեք ջրատարի վնասված հատվածը և խնդիրը կլուծվի: Պոմիդորի, լոբու և այլ գյուղատնտեսական մշակաբույսերի սածիլներ վարկերով ենք գնել ու մի քանի ժամվա ընթացքում որոշ վայ պաշտոնյաների մեղքով մեր եղածը գնաց կորավ: Ո՞վ է փոխհատուցելու, ումի՞ց ենք պահանջելու, որպեսզի մեր վնասը վերականգնեն, հետո էլ կառավարությունն ասում է՝ Զարկ տանք գյուղատնտեսությանը: Եթե էս ձևի է զարգանալու գյուղատնտեսությունը, վա՛յ ձեզ: Ուզում ենք, որպեսզի այս մասին տեղեկանա վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու հետևություններ անի, թե ինչպիսի «ջուրը տարած» մարդկանց է պաշտոնների դնում: Եթե գործին գիտակ ու գյուղացու վերքին սպեղանի դնող մարդիկ լինեին կադրերը, հիմա առավոտ շուտ ջրի հոսքը դադարեցրել էին ու սկսել էին թերությունների վերացման աշխատանքներ իրականացնել, բայց հույս չունենք էլ, թե էդ կաբինետում նստած, թափանները լցնող պաշտոնյաները երբ են նստատեղերը բազկաթոռների միջից դուրս բերելու ու գան էստեղ, պռոբլեմը լուծեն: Ո՛չ Արագածոտնի մարզպետի վրա ենք հույսներս դնում, ո՛չ էլ Ջրպետկոմի: Նշված կառույցները իրար բերան թքած նույն բանն են ասում՝ դիմում գրեք: Երևի ճիշտ կլինի ինքներդ դիմում գրեք ու հեռանաք ձեր պոստերից, փոխարենը վարչապետը կնշանակի այնպիսի կադրեր, ովքեր իրենց գործի նվիրյալ են ու մեր վերքին դարման կլինեն»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ջուրը անխնա մեծ քանակի հոսում ու կորում է աննպատակ, իսկ Արագածոտնի մարզպետարանից ու կառավարության համապատսխան կառույցներից ոչ մի ներկայացուցիչ չի փորձել այցելել դեպքի վայր և տեղում լուծում տալ այս թնջուկին: 

դիտվել է 596 անգամ
Լրահոս
Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ Կոորդինացնում ենք մեր ուժերը Փաշինյանին հեռացնելու համար. Արշակ Կարապետյան (video) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մհեր Գրիգորյանը փակ հանդիպում է ունենում Տավուշի բնակիչների հետ Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու Ափսոսում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար, դարձել ենք ֆեյսբուքահայություն․ ակցիա կառավարության մոտ 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է Իշխանությունն իր վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում, դրա համար է թիրախավորում եկեղեցին․ Վահան Հովհաննիսյան Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Oragir.news «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը Մանրամասներ այս պահին Տավուշում տիրող իրավիճակից. իշխանությունը շարունակում է վախի մթնոլորտ ստեղծել Առանց համախմբման՝ հարցը չի լուծվի․ Գեղամ Մանուկյան Մի շարք քաղաքներից ու գյուղերից արդեն մեկնել են Տավուշ․ սա երկիր հանձնելը կանխելու համար է․ Նաիրի Հոխիկյան Վրաստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները Տավուշում ականազերծում և պայթեցումներ են լինելու ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ Խաչիկ համայնքում է Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում. եռահարկ տանն առաջացած կրակն ու ծուխը տեսնելի է մի քանի հարյուր մետրից Վազգեն Սաղաթելյանը կմնա կալանավորված․ դատարանը բողոքը մերժել է ԼՂ-ից խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանում ստեղծված իրողություններին․ Պեսկով Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am