«Չեմ հավատում, որ երկու նախագահները կգային Հայաստան Ռոբերտ Քոչարյանի դատին, եթե համաձայնություն չլիներ այսօրվա ՀՀ ղեկավարի հետ». Վիգեն Հակոբյան
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը այն կարծիքին է, որ առանց ներկայիս իշխանության հետ համաձայնության ԼՂՀ երկու նախագահները չէին գա Ռոբերտ Քոչարյանի դատին:
«Չեմ հավատում, որ երկու նախագահները կգային Հայաստան, դատական պրոցեսին մասնակցելու, եթե խոսակցություններ, համաձայնություններ չլինեին այսօրվա ՀՀ ղեկավարի հետ, թե հիմա դա ինչի կբերի՝ մենք մոտ ժամանակներս կտեսնենք»։
Հակոբյանը չբացառեց խնդրի մասով Արցախի նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։
«Բակո Սահակյանը ժամանում է Երևան, մոտ ժամանակներս վարչապետ Փաշինյանն էլ է վերադառնալու Չինաստանից, չեմ կասկածում, որ հանդիպում է լինելու, և այդ հանդիպման ժամանակ խաղի ինչ-որ կանոններ կճշտվեն»,- ասաց նա։