Ռոբերտ Քոչարյանը պետական գաղտնիք է հրապարակում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր խափանման միջոցի հարցի քննությանը հայտարարեց, որ պատրաստվում է պետական գաղտնիք հանդիսացող տվյալներ հրապարակել, ինչի համար միջնորդեց դատարանին՝ հրապարակումն անցկացնել դռնփակ դատական նիստի պայմաններում։
Նշենք, որ այս պահին նիստն ընթանում է դռնփակ դատական կարգով և լրագրողները հնարավորություն չունեն լուսաբանելու դատավարության ընթացքը։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ արդեն 4-րդ օրն է ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավորվածության վերաբերյալ հարցի քննությունը։
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։