«Չկա օրենք, չկա հանցագործություն»
Դիտել նաև
Լևոն Քոչարյանի ու Փաշինյանի լարված հարցուպատասխանը. Նիկոլը հունից դուրս եկավ. տեսանյութ
Ռոբերտ Քոչարյանին սպասարկած ինքնաթիռը կառավարությունը որոշեց մասնատել
Արտակարգ. մահացած են գտել դատախազի նախկին տեղակալ Կոլինկոյին եւ նրա դստերը
Ե՞րբ ենք հասկանալու, որ հնարավոր չէ գազանի հետ բանակցել, երբ գլուխդ գտնվում է նրա երախում. Լևոն Քոչարյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը, անդրադառնալով նախագահի ինստիտուտի անձեռնմխելիության հարցին՝ նշեց, որ 300.1 հոդվածը (սահմանադրական կարգի տապալում) չի կարող կիրառվել 2008թ.-ին տեղի ունեցող արարքի նկատմամբ, և առնվազն 300.1 հոդվածով նախատեսված մի շարք արարքներ չեն կարող քննվել այս դատարանում, քանի որ կա նախագահական անձեռնմխելիություն։ Ըստ նրա՝ չկա որևէ հիմք պնդելու, որ 300.1 հոդվածն ինչ-որ ձևով պոկվել և առանձնացել է 300 հոդվածից։ «Չկա օրենք, չկա հանցագործություն»,-ասաց Արամ Օրբելյանը:
«Նոր Հայաստանում ամեն ինչ այլ է»,-միջամտեց Ռոբերտ Քոչարյանը։