Ունենք ընդամենը հինգ գեներալ-գնդապետ, որից մեկը մահացել է, երեքը ներգրավված է Մարտի մեկի գործում. հատված Քոչարյանի ելույթից
Դիտել նաև
Լևոն Քոչարյանի ու Փաշինյանի լարված հարցուպատասխանը. Նիկոլը հունից դուրս եկավ. տեսանյութ
Ռոբերտ Քոչարյանին սպասարկած ինքնաթիռը կառավարությունը որոշեց մասնատել
Ե՞րբ ենք հասկանալու, որ հնարավոր չէ գազանի հետ բանակցել, երբ գլուխդ գտնվում է նրա երախում. Լևոն Քոչարյան
Պատմական նախագիծը և ժառանգված հնարավորությունների մսխումը
Հայաստանի հինգ գեներալ-գնդապետերից երեքը ներգրավված են «Մարտի մեկի» գործում։ Այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ի դեպ՝ այս մեղադրանքի մեջ միայն ես չեմ, նաև մեր բանակաշինության գործում մեծագույն ավանդ ունեցող մարդիկ են։ Նրանց կարելի է մատերի վրա հաշվել, եթե սա համարում եք նորմալ, համարեք։ Մենք ունենք ընդամենը հինգ գեներալ-գնդապետ, որից մեկը մահացել է. չորսը կան. նրանցից երեքը ներգրավված է Մարտի մեկի գործում»,– հայտարարեց Քոչարյանը։
Նշենք, որ «Մարտի մեկի» գործին առնչվում են պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը: