Բաղրամյան համայնքում 13-ամյա երեխա է հղիացել, հարազատները պնդում են՝ երկու համադասարանցիներն են բռնաբարել

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում 13-ամյա երեխա է հղիացել, հարազատները պնդում են՝ երկու համադասարանցիներն են բռնաբարել: Երեխայի հղիության փաստը մայրը բացահայտել է 5 ամիս անց, երբ երեխային տարել է Վաղարշապատի հիվանդանոց: Այս մասին Tert.am-ին պատմեց երեխայի մայրը:

«Երեխաս չի կարող կողմնորոշվել, թե դեպքը կոնկրետ երբ է տեղի ունեցել, որ ամսի որ օրը: Դասերից հետո երեխաները մնացել են հերթապահության՝ դասարանը մաքրելու: Իրենք ամեն ուրբաթ մնացել են հերթապահության»,- ասաց երեխայի մայրը և հավելեց, որ ունի զույգ աղջիկներ, որոնք սովորում են նույն դասարանում, և դասերից հետո երկու համադասարանցի տղաների հետ են մնացել:

«Քույրերից մեկը դասարանն ավլելուց հետո տարել է աղբը թափելու, հետ է վերադարձել և տեսել, որ դասարանի դուռը փակ է»,- պատմեց նա:

Ըստ երեխայի մոր՝ քույրը դուռը թակել է, ձայն չի եղել, օգնություն է կանչել, բայց դպրոցում ոչ ոք չի եղել: «Նորից է դուռը թակել, դուռը բացել են, և համադասարանցի այդ երեխաները սպառնացել են՝ եթե որևէ մեկին ասեք՝ երկուսիդ էլ կսպանենք, այնպես չանեք, որ ձեզ սպանենք: Քույրը հարցրել է, թե ինչու ձայն չի հանել, պատասխանել է, թե բերանը փակել էին ու բռնաբարել»,- նշեց նա:

Մոր խոսքերով՝ երեխան մտավոր խնդիրներ ունի, առաջին կարգի թոշակառու է, նաև աղիքային խնդիրներ ունի: «Նկատել եմ, որ քաշը ավելացել է, կազմվածքը փոփոխվել է, գլխի եմ ընկել, որ մի բան այն չի, տարել եմ հիվանդանոց, պարզվել է, որ աղջիկս հղի է: Չգիտեմ՝ ինչ կատարվեց ինձ հետ, ինչ եղավ, ուշքի եմ եկել, արդեն աղջկաս հետ Վաղարշապատի ոստիկանության բաժնում էինք»,- ասաց նա և հավելեց.

«Արդեն չորս օր է՝ ինձ ու երեխայիս տանում-բերում են: Երևանի առաջին հիվանդանոցում են հետազոտել, ինը հատ անալիզներ են վերցրել: Բժիշկներն ասել են, որ վնասվածքներ, պատռվածքներ չունի, հետևաբար հղիությունն իր հասակի երեխայից է: Այդ երեխաներին էլ ասում ենք, ասում են՝ դեռ պատասխանները չեն եկել, որ իրենք են: Այդ տղաներին ոչ ոք ոչինչ չի ասում, չեն կանչում ոչ բաժին, ոչ որևէ այլ տեղ: Մենք անտեր, անտիրական ենք, ոչ ոք չունենք գլխներիս, այսպես են վարվում մեզ հետ»:

Նա պատմեց նաև, որ ունի 15 տարեկան տղա, որը հոգեկան խնդիրներ ունի և Խարբերդի մանկատանն է: «Երեք օր գնացել ենք ոստիկանություն, ոչինչ չեն ասել, հիմա էլ փորձում են տղայիս գլխին սարքել: Ուզում են գցել տղայիս վրա, թե իբր նա է արել: Երեկ կանչել էին ոստիկանությունից, ասացի՝ չհասկացա, կաշա՞ռք եք վերցրել, որ հիմա էլ ուզում եք տղայիս գլխին սարքել»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ իրենց անիմաստ քաշքշում են: «Հեչ չեն ասում՝ անապահով են, վատ վիճակում են, իմ կողքն էլ ոչ մեկը չկա կանգնած: Դպրոցից ոչ մեկը չի եկել իմ տուն, չի հետաքրքրվել: Ոստիկանությունը միայն մեզ է քաշքշում, այդ տղաներին ոչինչ չեն անում: Պետք է ԴՆԹ-ի թեստ հանձնեն, որ հասկանանք, թե երեխան ումից է: Ասում են՝ երեք-չորս ամիս կտևի, ո՞նց է աղջկանիցս կարողացան արագ վերցնել: Իմանան՝ ումից ա, ինչից ա, ասում են՝ երեք չորս ամիս տևում է, որ էդ տղաներին ԴՆԹ անեն, այդ ոնց է՝ աղջկանիցս կարողացան արագ վերցնել, իրենցից չէ: Ամեն օր չլչլում են մեզ: Ես այդքան գումար չունեմ, որ երեխեքիս վերցնեմ, տանեմ-բերեմ, հնարավորություն չկա: Մեզ էլ այսպես տանջում են»,- եզրափակեց նա:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից դեպքի վերաբերյալ Tert.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նյութեր են նախապատրաստվում, հանգամանքները պարզվում են:

Աղբյուր՝ Tert.am

դիտվել է 4887 անգամ
Լրահոս
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am