Միակ մարդը, ով կարող էր դա ստորագրել՝ ես էի․ Ռոբերտ Քոչարյան

Նոր Նորք և Ավան վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը խոսեց Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ նշելով, որ ցուցմունք չի տվել և սա կլինի ուղղակի նկարագիր այն մասին, թե ինչ է տեղի ունեցել փետրվարի 23-ից մինչև մարտի 2-ը:

«21,5 տոկոս հավաքած թեկնածուն հայտարարեց, որ նախագահ է, հաջորդ օրը հայտարարվեց շուրջօրյա հանրահավաք անցկացնելու մասին։ Ընտրություններից անմիջապես հետո՝ ամսի 20-ին, երեկոյան հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ անակնկալ ունի և հայտարարելու է 2 կարևոր բանի մասին։ Հաջորդ օրը հայտարարեց, որ հանդիպել է ՊՆ փոխնախարարների հետ։ Այդ ժամանակ ես Մոսկվայում էի, ինձ զանգահարեց ԱԱԾ պետը և տեղեկացրեց, որ մտավախություն կա Երկրապահ կամավորական միությանը միավորման մասին։ Դրանից հետո ես վերադարձել եմ Երևան, օդանավակայում ինձ զեկուցեցին և հենց հաջորդ օրը ցանկություն հայտնեցի հանդիպել բարձրագույն զինվորական կազմի հետ, որն առաջինն էր և ստացա տեղեկություն, որ բանակը ներքաշվում է ներքաղաքական գործին։

Բարձրագույն զինվորական կազմի հետ հանդիպումը տեղի ունեցավ նախագահական նստավայրում փետրվարի 23-ին, տևել է 20 րոպե ոչ ավել, չի եղել քաննարկում, հաղորդակցությունը եղել է միակողմանի, երկու հարցի վրա ենք ուշադրություն դարձրել։ Առաջինը մենք գիտեինք, որ պարտված կողմը չի ընդունելու իր պարտությունը, այս գործընթացը կարող է վտանագավոր հետևանքների բերել, և երկրորդը ԵԿՄ-ի հետ կապված հարցը։ Շատ հստակ էր ցուցումը՝ կամ քաղաքական գործիչ եք կամ զինվորական։

Նույն օրն այդ հրամանն արձակվեց, որի մասին ես իմացել եմ այս գործի շրջանակներում և դա շատ ճիշտ հրաման է եղել այդ իրավիճակի համար։ Բայց կոնկրետ այդ հրամանը, թե ինչպես է ստեղծվել դա իմ խնդիրը չէ։

Փետրվարի 27-ին, հայտարարվեց երրորդ տեղը զբաղեցրած ՕԵԿ-ի և հաղթող կուսակցության միավորման մասին։

ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ հնարավոր է պրովոկացիաներ, բավականին զինված մարդիկ կան, խմիչք և սնունդ էր բաժանվում։

Այդ մտահոգություններից ելնելով ԱԱԾ-ն նամակ ուղարկեց Ոստիկանություն և ոստիկանապետը միջոցներ ձեռնարկեց։ Ցուցարարները սկսեցին դիմացի այգու պարիսպը քանդել, մեքենաները շուռ տվեցին և արտակարգ դրություն հայտարարվեց, միակ մարդը, ով կարող էր դա ստորագրել՝ ես էի, ստորագրեցի այն ժամանակ, երբ արդեն ունեինք վիրավորներ։ Արվել է ամեն ինչ օրենքի շրջանակներում»։

դիտվել է 601 անգամ
Լրահոս
«Քանի կա գիտակցությունը, միշտ էլ կա հաղթելու հնարավորություն». Վարուժան Գեղամյան Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Թուրքիան կոչ է անում աջակցել Հայաստանի հետ կարգավորման գործընթացին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Երեկ արդեն պարզ ասում էին՝ հո դուք անասուն չե՞ք, հո դուք վայրենի չե՞ք․ Գեղամ Մանուկյան (video) Ես սարսափեցի․ երեկ տեսնեիք՝ ադրբեջանական ալիքներն ինչ էին խոսում Նիկոլի մասին․ քաղաքացի (video) Ի՞նչ խուլիգանություն․ Սուրենը մեզ հետ պայքարել է հանուն հողի․ էս ի՞նչ ստեր են տարածում (video) Պիտի տավուշեցիներին մենակ չթողնենք, շատ արագ միանանք, մեր տունը պահենք․ քաղաքացի (video) Մենք թուրքին տրյապկա չե՛նք դառնալու․ ինձ Նիկոլի տված հացը պետք չի․ ես իմ տանն եմ մնալու․ Կիրանցիներ (video) Ադրբեջանցիները Տավուշը վերցրեցին, մի քանի ամսից հասնելու են Երևան․ իրանահայ (video) Սա արդեն վերջն է․ Փաշինյանը մոլագարի վարքագիծ ա դրսևորում․ Ավետիք Չալաբյան (video) Քաղաքացի՛, դուրս արի փողոց․ Ռուբեն Հակոբյան (video) Սրանց պետք է ուղարկել համապատասխան տեղը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ–ի մասին (video) Էս տրյապկեքն ու հայրենավաճառները մեր երկիրը դրել են զոհասեղանին․ Հովհաննես Շահինյան (video) Բոլոր ճանապարհները պետք է փակվեն․ գլխավոր հարցը լուծվելու է Երևանում․ Տիգրան Քոչարյան (video) Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը Կուլմինացիան լինելու է․ շրջադարձային փուլում ենք՝ հաղթանակը լինելու է․ Հովհաննես Գալստյան (video) Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք երբեք չենք մոռանա ու չենք ների. Ջամբասկի Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am