Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին դատարանում ծափերով դիմավորեցին
Արցախի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը ժամանեցին Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: Նրանց դատարանում ծափերով դիմավորեցին: