Դատավորը թույլ չտվեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին՝ տեսագրություն ցույց տալ դատարանում
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը քիչ առաջ միջնորդեց ապահովել տեխնիկական հնարավորություններ` ցուցադրելու համար 15 րոպեանոց տեսանյութեր։ Ընդ որում, դրանց մի մասը կցված չեն գործին։
Դատավորն ընդգծեց, որ այս փուլում ապացույցներ չեն հետազոտվում, դա լինելու է հետագայում։
Պաշտպաններին առարկեցին նաև դատախազները` ասելով, որ տեսանյութ չի կարող հրապարակվել, հակառակ դեպքում կստացվի, թե այս նիստում քննվում է նաև ապացույցների հետազոտման հարցը։
Այսպիսով, դատավորը մերժեց պաշտպանների միջնորդությունը։