Թիվ 3 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինը տեղում մահացել է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մայիսի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Հիգեռ Higer KlQ 677 OG մակնիշի 4529 Տ համարանիշի երթուղային ավտոբուսը Հունան Ավետիսյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։ Դեպի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կամո Միքայելյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը սպասարկում է թիվ 3 երթուղին։

դիտվել է 257 անգամ
Լրահոս
«Անդրանիկը նեղացած հեռանում է. գյուղի քյոխվեն իր ընտանքիով հանդերձ մորթվում է». Դերենիկ Մալխասյան Սրանք բռնում են համայնքը կպցնում են Վարդենիսին, որ ըմբոստ համայնքը ձուլվի ավելի մեծ համայնքի հետ և ըմբոստության դուխը մոռացվի «Рафик послал всех нафиг» Արթուր Վանեցյանը՝ առանց ՀՀԿ-ի Շիրակի մարզպետի հետընտրական "առաջատար" գրառումը և իրական պատկերը. Գագիկ Համբարյան Թրքահպատակների մերժման պրոցեսը այլևս սկսված է և այն արդեն անշրջելի է Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսների ժառանգներն արժանի են իրենց պապերին. Շարմազանով Ընտրությունների արդյունքները պետք է սառը ցնցուղ լինեն թե ՔՊ-ի վերնախավի, և թե նրա առաջնորդի համար. Ավետիք Չալաբյան Մեկ շաբաթ հետո Նիկոլից միայն տխուր հուշեր են մնալու Նիկոլին խփելու են։ Նիկոլը արդեն սկսել է տերերին չենթարկվել ու քացի-քացի տալ. Աղասի Ենոքյան ՔՊ-ն պարտություն է կրել հետևյալ համայնքներում Փաշինյանը ամբողջ Հայաստանը վերածում է միջանցքի. Բենիամին Մաթևոսյան (video) Դուք ուրախանում եք, իսկ ես տխրում եմ տեղական այս հաղթանակներից Նոյեմբերյանում ընդդիմադիր ուժերը կմիավորվեն Նիկոլն ուզում է «բլի, երկրաշարժ անի».հարցում Էջմիածնի բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը» Ծովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել. դեմ են խոշորացմանը. Հետք Ես երբևէ չեմ կասկածել. Դավիթ Համբարձումյան (video) Դիլիջանում հրդեհ է բռնկվել․ այրվել է ավտոտնակ և ներսում կայանած ավտոմեքենան Մի շարք ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Վանաձորի բոլոր ընտրատեղամասերի տվյալները. Փաշինյանի կուսակցությունը պարտվել է Վարդենիսում որևէ ուժ չի հաղթել. ով ում հետ կոալիցիա կկազմի Պաշտոնական. Փաշինյանի կուսակցությունը ջախջախվեց Ապարանում 36 համայնքից ՔՊ-ն համայնքապետ կարող է ունենալ միայն 15-ում. Իշխան Սաղաթելյան Մասիսի 11/06 ընտրական տեղամասում «Դավիթ Համբարձումյան» դաշինքը ստացել է շուրջ 60 տոկոս ձայն
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 6-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է բժիշկ Նունե Ներսիսյանը։ Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Մեկ առողջություն» կոալիցիայի նախագահ Գրիգոր Գրիգորյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն էԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան մամուլի ակումբում կհյուրընյալվեն «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանը , համամինադիրներ Սիլվա Ադամյանը և Մարիամ Բադալյանը: ԹԵՄԱ՝ «Մեկ առողջություն» կոալիցիայի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը: Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երիտասարդի ձայնը նախագծի հեղինակ Հովյհաննես Հարությունյանը: Թեմա՝ Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Արա Հակոբյանը Թեմա՝ Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub