Հրապարակվեցին Վարդան Օսկանյանի եւ Սամվել Մայրապետյանի ցուցմունքները` կաշառքի դրվագով

«Ես Ռոբերտ Քոչարյանի հետ ֆինանսական որեւէ հարց չեմ ունեցել եւ ինձ հայտնի չեն այն հանգամանքները, որ մատնանշված են Սիլվա Համբարձումյանի ցուցմունքում»,-«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` Սամվել Մայրապետյանի ցուցմունքի այս դրվագը դատարանի դահլիճում ընթերցեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:

Ըստ նրա` Սիլվա Համբարձումյանն իր ութ ցուցմունքներով հայտնում է, որ Քոչարյանին անձամբ չի ճանաչում, երբեւէ չի հանդիպել, անձամբ գումար չի փոխանցել, դա արել է Սամվել Մայրապետյանի միջոցով, պայմանավորվածությունն էլ ձեռք է բերել Վարդան Օսկանյանի միջոցով. «Սակայն Վարդան Օսկանյանը եւս պնդում է, որ երբեւէ որեւէ դրամական խնդիր չի քննարկել նախագահի հետ, չի տվել եւ չի ստացել կաշառք տալու կամ փոխանցելու մասին տեղեկություններ»:

Պաշտպանը նշեց, որ ըստ մեղադրանքի` քննությամբ հիմնավորվել է, որ Սիլվա Համբարձումյանը Մայրապետյանի հաշվին գումար է փոխանցել, սակայն նրանք իրար մեջ չեն հասկացել, թե այդ ինչ գումար է. «Արդյունքում, վարույթ իրականացնող մարմինը եզրակացրել է, թե դա եկել, հասել է Քոչարյանին` որպես կաշառք, ընդ որում, ասվում է որ, այդ գումարը Մայրապետյանի որդին դուրս է հանել նրա հաշվից, տվել է հորը, հայրն էլ տվել է Քոչարյանին»:

Հովհաննես Խուդոյանն ընդգծեց, որ գործ ունեն միայն մեկ եւ շատ կասկածելի վկայի ցուցմունքների հետ:

Պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ հայտարարեց, որ Սիլվա համբարձումյանի հետ այդ մասին հեռախոսազրույց է ունեցել. «Սիլվա Համբարումյանը ինձ զանգել է եւ ասել` կարո՞ղ եք ապացուցել, որ ես կաշառք եմ տվել, նա ինձ ասել է` ես կաշառք չեմ տվել»: Օրբելյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատարանը գնահատի այս հեռախոսազրույցը:

Այս դրվագով ելույթ ունեցավ նաեւ Ռոբերտ Քոչարյանը` ասելով, թե ցուցմունքներում այդ գումարը նշվում է որպես նվիրատվություն. «Ցուցմունքների մեջ ասում է` ես կաշառք չեմ տալիս, դա նվիրատվություն է, կաշառքը տալիս են ինչ-որ ծառայության համրա, ինքը չի ասում, թե իրեն ինչ-որ մեկը պետք է լավություն անի, ասում է` տվել եմ, որ ինձ չխանգարեն, բայց որեւէ փաստ չկա, որ իրեն մինչ այդ խանգարել են»:

Ըստ Ռոբերտ Քոչարյանի` հասկանալի չէ, թե նախագահը որտեղից պետք է իմանար, թե Սիլվա Համբարձումյանը ինչ ընկերություն է վաճառում, որ հետո էլ խոչընդոտեր. «Այս ամենը աբսուրդի է նմանվում»,-ասում է նա եւ հավելում. «Ապօրինի ձեւով հուլիս ամսից իմ գույքի եւ հաշիվների վրա կալանք են դրել, թեեւ այդ հոդվածով իրավունք չունեին, եւ այդ կալանքը հնարավորինս երկար պահելու համար հորինել են այս հոդվածի գործը, ուրիշ բացատրություն չկա, նպատակը սա է»:

Դատախազ Կարեն Բիշարյանը միջնորդություն ներկայացրեց Արամ Օրբելյանի ներկայացրած հեռախոսազրույցը չգնահատելու. «Դա հորինվածքից բարձր չի կարող գնահատվել, որովհետեւ որեւէ երաշխիք չկա` արդյոք նման հեռախոսազանգ եղել է թե ոչ, եւ եթե այո, ապա նման խոսակցություն եղել է թե ոչ»:

Պաշտպան Խուդոյանը հայտարարեց, որ միանում են դատախազի միջնորդությանը եւ Օրբելյանի միջնորդությունը` այդ հեռախոսազրույցը գնահատելու վերաբերյալ, առարկում են:

դիտվել է 788 անգամ
Լրահոս
Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am