Հանգի՛ստ թողեք մարտի մեկի զոհերի հարազատներին

Պետք է օր առաջ, ժամ առաջ, րոպե առաջ Քլոյանի հորը, զոհերի մյուս հարազատներին, լայն հանրությանը բացատրել, ասել, որ ընթացող դատավարությունը եւ ոչ մի կապ չունի տասը զոհերի հետ:

Եղավ այն, ինչ չպետք է լիներ, եղավ այն, ինչը չպետք է թույլ տայինք: Մեզ հայտնի եւ անհայտ որոշ ուժեր խաղում են մարտի մեկի զոհերի ծնողների, ընտանիքի անդամների հույզերի հետ եւ նրանց ծառայեցնում իրենց նեղ անձնական եւ խմբակային շահերին:

Մարդկայնորեն ծանր է տեսնել զոհերից մեկի՝ Քլոյանի հոր վիճակը, որն այս օրերին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի շենքի առջեւ սպասում է արդար դատաքննության: Ծանր է, քանի որ վերոհիշյալ հայտնի եւ անհայտ ուժերը նրան համոզել են,թե շուտով բացահայտվելու է, թե ով եւ ինչու է հրամայել կրակել մարդկանց վրա եւ պարզվելու է, թե ովքեր են կրակողները:

Ժամանակն է Քլոյանին, մյուս զոհերի հարազատներին ասել, որ այս դատավորության ընթացքում, մինչեւ դատավորությունը խնդիր չի դրվել բացահայտել սպանությունների հեղինակներին եւ կատարողներին:

Հերի՛ք է խաղալ զոհերի հարազատների, հանրության զգացմունքների հետ: Պետք է կանգ առնել, քանի որ այս ամենը մեզ լավ տեղ չի տանելու: Պետք է կանգ առնել, բայց, ցավոք, որոշ ուժեր ամեն կերպ ավելի են սրում իրավիճակը, ավելի հուզական մթնոլորտ են ստեղծում եւ այդ հուզականությունը փորձում վերածել ատելության եւ բախման:

Գոնե հիմա զոհերի հարազատներին, լայն հանրությանը պետք է տեղեկացնել, որ այս դատավարությունը ոչ մի կապ չունի տասը մարդու սպանության փաստի հետ: Տպավորություն է, որ ոմանք օգտագործելով զոհերի հարազատների հուզական վիճակը՝ նրանց միջոցով ցանկանում են ավելի թունավորել երկրում առկա մթնոլորտը։ Իհարկե, շուտ թե ավելի շուտ այս շինծու գործը պայթելու է: Բոլորը, այդ թվում եւ՝ մարտի մեկի զոհերի հարազատները հասկանալու են, որ որոշ ուժեր իրենց օգտագործել են ինչ-ինչ հարցեր լուծելու համար, եւ այդ ժամանակ հաստատ ոմանք շատ, մեղմ ասած, շատ տհաճ իրավիճակում են հայտնվելու:

Իսկ մինչ այդ ամեն օր, ամեն ժամ պետք է բարձրաձայնել, որ ընթացող դատավարությունը ոչ մի կապ չունի մարտի մեկի զոհերի հետ եւ նպատակ չունի պարզել սպանության կազմակերպիչներին եւ հեղինակներին: Այստեղ լրիվ ուրիշ հարցեր են լուծվում։

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

դիտվել է 377 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am