Դատավարության երկու կողմը

Իրավական կողմ

1. «Դարի դատավարություն» ներկայացվող՝ մարտի 1-ի գործի դատական քննության առաջին իսկ օրվանից մեկը մյուսի հետևից ի հայտ են գալիս շոկային hանգամանքներ, դեռևս՝ միայն խափանման միջոցի ընտրությանն առնչվող, որոնք վկայում են նախաքննության միակողմանիության մասին: Ներկայացված փաստերն արդեն իսկ ստվերում են գործի քննության իրավական ողջ գործընթացը:

Փաստացի՝ նախաքննության ընթացքում խափանման միջոցի ընտրության և կալանքի ժամկետի երկարացման միջնորդության քննության ժամանակ դատարանից թաքցվել են գործի համար էական նշանակություն ունեցող նյութեր։ Դա չի կարող կասկածներ չհարուցել նախաքննության օբյեկտիվության և կալանքի՝ անհիմն, ոչ իրավաչափ լինելու մասին: Այն, ինչ այսօր լսում ենք դատարանում՝ արդեն բաց քննության շնորհիվ, ցույց է տալիս, որ կալանքի հիմնավորումները նախաքննության փուլում ոչ միայն բավարար չեն եղել, այլև ներկայացվել են նյութերը թաքցնելով, իրականությունը կեղծելով:

2. Նախաքննությունն ավարտված է, վերացել է քննությանը խոչընդոտելու՝ դատախազության վարկածը, իսկ ինչ վերաբերում է փախուստի վտանգին, ապա այն ի սկզբանե խոցելի է եղել հենց այն պատճառով, որ Ռ. Քոչարյանը, գտնվելով արտերկրում, ՀՔԾ առաջին իսկ ծանուցագիրը ստանալով վերադարձել է Հայաստան և չի խուսափել քննությունից, այն դեպքում, երբ ոմանք այլ գործերի շրջանակներում որոշակի «պայմանավորվածությունների» արդյունքում հանգիստ շրջում են օտար պետություններում, հանգիստ լքում են երկիրը, վերադառնում՝ հաջորդ պայմանավորվածությունների համար: Սա եզակի դեպք է, երբ մարդն արտերկրից ինքնակամ վերադարձել է՝ պաշտպանելու իր իրավունքները, երբ հանգիստ կարող էր հանգրվանել որևէ գերտերությունում ։

3. Անհնար է հաշվի չառնել Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահների երաշխավորությունը: Սա աննախադեպ քայլ է։ Այս երաշխավորությամբ նրանք ընդգծում են իրենց վստահությունը, որ Քոչարյանը չի խուսափելու և չի խոչընդոտելու քննությանը: Եվ եթե այս ամենից հետո դատարանը, այնուամենայնիվ, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը թողնի անփոփոխ, ապա դա կնշանակի, որ այս պարագայում խափանման միջոցը ծառայում է որպես մարդուն պատժելու, կալանքի միջոցով մարդուն «կոտրելու» գործիք: Իսկ սա լրիվ այլ պատմություն է։

Հանրային կողմ

Ա/ Դատավարությունը պետք է վստահություն ներշնչի: Հնչելու են բազմաթիվ հարցեր, և դրանց պետք է տրվեն հստակ պատասխաններ: Հարցերի պատասխանները պետք է համոզիչ լինեն քաղաքացու և հասարակության համար։ Հարցերի պատասխանները պետք է լինեն հիմնավոր ու փաստարկված, և ոչ՝ մանիպուլյատիվ: Դատավարությունը պետք է պատասխանի բոլորի հարցերին՝ և՛ նրանց, ովքեր ազատություն են պահանջում, և՛ նրանց, ովքեր ցմահ ազատազրկում են վանկարկում: Եվ այստեղ խնդիրն ամենևին նրանում չէ, որ ոմանք Քոչարյանին համարում են լավ նախագահ, մյուսները՝ ոչ, ոմանք համակրում են, ոմանք՝ հակակրում, ոմանք կարևորում են նրա նախագահության ժամանակ եղած ձեռքբերումները, տնտեսական աճը, մյուսները մատնանշում են բացթողումները: Խնդիրն այն է, որ դատավարությունը պետք է հանրային վստահություն ունենա։ Հակառակ դեպքում այն ունենալու է զրոյական արժեք, և քաղաքական իրավիճակի փոփոխության հետ սկսվելու են նոր դատավարություններ՝ այլ դերակատարներով։ Եվ եթե այսօր չփոխվի Ռ. Քոչարյանի խափանման միջոցը, ապա դատարանը տապալելու է վստահության քննությանը։ Ուղղակի առաջին իսկ նիստից այն չի ունենալու վստահության որևէ պաշար։

Բ/ Ակնհայտ է, որ այս դատավարությունը տևելու է երկար։ Եվ հանրությունը երկար ամիսներ հետևելու է քննությանը։ Շատ կարևոր է այս պայմաններում թույլ չտալ ներհասարակական լարվածության աճ, ներքին թշնամանք և ավելի վտանգավոր զարգացումներ։ Եթե դատավարության հենց սկզբնական փուլում չլուծվի կալանքի հարցը, կողմերն այդ կերպ չհանդարտեցվեն, դա բերելու է արհեստական լարվածության:

Ի՞նչ ենք ուզում, որ մարդիկ իրար բախվե՞ն: Ուզում ենք հասարկության տարբեր թևեր իրար բզկտե՞ն: Չե՞նք տեսնում, որ ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, որ նույնիսկ անչափահասներն են հայտնվում այս՝ արհեստականորեն լարվող միջավայրում: Սրա միակ ռացիոնալ լուծումը խափանման միջոցի փոփոխությունն է և դատավարության ողջ ընթացքի մոնիտորինգի համար քաղաքացիական մեխանիզմների ստեղծումը, դատի շուրջ հնարավորինս հանդարտ հանրային մթնոլորտ ու առողջ քննարկումներ ապահովելը։ Լրագրողների, քաղհասարակության ներկայացուցիչների համար դատարանի դահլիճում մեծ աշխատանք կա անելու՝ ճշմարտությունը բացահայտելու, մեր ընդհանուր պատմության այս ցավոտ դրվագի մասին բազմակողմանի տեղեկություններ ստանալու և հանրությանը փոխանցելու համար։

Պետք է կենտրոնանալ այդ աշխատանքի վրա, ոչ թե ավելորդ աղմուկով բարձր պահել լարվածության շեմը, որպեսզի աղմուկի մեջ դատավարության իրական ասելիքը խեղդվի։ Մենք ուզո՞ւմ ենք լուծել մարտի մեկի խնդիրը, ուզո՞ւմ ենք, որ երկիրը հաղթահարի այս փուլն ու շարժվի առաջ, թե՞ ուզում ենք անընդհատ շահարկել ու քաղաքական դիվիդենտներ քաղել այս թեմայից: Թեման կփակվի և ներքին թշնամանքն ու չարությունը կսպառվեն միայն այն դեպքում, երբ քաղաքացին ու հասարակությունը ստանան պատասխաններ։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

դիտվել է 312 անգամ
Լրահոս
Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ինչ լուր է հայտնում Պոլ լվացող Հակոբը "հիշեցնում" է իրենց քննադատողների անցյալը Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա "սահմանազատման" որոշումից Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Անվտանգային ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ անհամեմատ աճելու Կոնջորյանի արտահայտությունը, թե իբր Տավուշից ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին՝ ՍՈւՏ է. Համբարյան ՏԵՂԵԿԱՆՔ № 46՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Տավուշի գյուղերը հանձնած Փաշինյանը հիմա էլ ասում է՝ դեռ պիտի հաստատենք՝ Արծվաշենը հայկակա՞ն է (video) Ի՞նչ միայն Տավուշի գյուղեր․ լսե՛ք՝ Նիկոլից ինչ են նաև կորզել ադրբեջանցիները․ Գագիկ Համբարյան (video) Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video) Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video) Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am