«Ինքս ծանոթ չեմ թեկնածուին և իր աշխատանքներին». Վահե Գրիգորյան

Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ, այսօր տեղեկացա, որ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Հանրապետության նախագահն առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, իսկ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ ՍԴ դատավորի ընտրության հարցը նշանակվել է այս ամսվա 29-ին գումարվող ԱԺ նստաշրջանում։

Նկատած կլինեք, որ նախկինում՝ պայմանավորված նույն գործընթացում հավակնորդ լինելու կարգավիճակովս, ձեռնպահ եմ մնացել այս գործընթացի մասին հրապարակայնորեն արտահայտվելուց, բացառությամբ 2 դեպքի, երբ իմ անվան շուրջ հրահրվող անտեղի աղմուկին արձագանքելու անհրաժեշտություն է եղել։ Ինձ մեկնաբանությունների համար բազմաթիվ լրագրողների դիմումներին ի պատասխան Հանրապետության նախագահի կողմից այսօր կայացված որոշման մեկնաբանության խնդրանքով եւ տրված հարցերի համահավաք պատասխանի տեսքով ցանկանում եմ այս հրապարակմամբ հայտնել իմ դիրքորոշումը, որով, հուսով եմ, սպառիչ պատասխանած կլինեմ։

1․ Ընթացակարգի մասով․

Հանրապետության նախագահի կողմից Ա․ Վաղարշյանի թեկնածության ընտրության ընթացակարգի նկատմամբ ես որեւէ վերապահում չունեմ։ Այն, իրականում, 2018թ․-ին առաջին անգամ Հայաստանում բարձր դատարանի դատավորի թեկնածուի ընտրության նպատակով կիրառված այն ընթացակարգի զարգացրած տարբերակն է, որի կիրառման առաջարկը/խնդրանքը Հանրապետության նախագահին էր ուղղվել իմ 200-ից ավել կոլեգաների կողմից՝ իմ թեկնածության առաջադրման դիմումում։


Այս խորհրդակցական/մրցութային ընթացակարգն ուներ իր թերությունները, որոնք սակայն աննշան էին իր գոյության առավելությունների համեմատ։

Աննշան փոփոխությամբ այս ընթացակարգը կիրառվեց նաեւ այս տարվա սկզբին առաջադրման ընթացքում։ Ներկա առաջադրման համար հիմք ծառայած խորհրդակցական համակարգն ինձ առավել բովանդակային է թվում եւ պակաս ֆորմալիստական, քան անցած նախորդ ընթացակարգերը։ Եւ սա ներառականության սկզբունքով էվոլյուցիայի հետեւանք եմ համարում, ինչի վերջնարդյունքը, իհարկե, նախընտրելի կլիներ երբեւէ ունենալ օրենսդրական ամրագրմամբ։

Ընթացակարգի մասով ես համոզված եմ, որ այն ամբողջովին ինֆորմացված որոշում կայացնելու հնարավորություն է ընձեռել, որից եւ օգտվել է առաջադրող սահմանադրական մարմինը՝ Հանրապետության նախագահը։

2․ Նախագահի որոշման հիմնավորվածության մասով․

Անկախ նրանից, թե ում թեկնածությունն է առաջադրվել, ես ողջունում եմ այդ որոշումը, քանի որ վստահ եմ, որ այն կայացվել է Հանրապետության նախագահի եւ իրեն այս հարցում խորհրդականների կողմից խնդրին առնչվող բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ բարեխիղճ քննության արդյունքում։

Վստահ եմ, որ այն կայացվել է Հանրապետության նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման սահմանադրական լիազորության սուվերեն կամքով իրականացման արդյունքում։ Խնդրի լուծումն արդեն փոխանցվել է գործընթացին մասնակից հաջորդ սահմանադրական մարմնի՝ Ազգային ժողովի որոշմանը։

Հ. Գ․ Ինքս ծանոթ չեմ թեկնածուին եւ իր աշխատանքներին նույնպես ծանոթանալու առիթ չեմ ունեցել։ Ես հուսով եմ, որ պարոն Վաղարշյանն Ազգային ժողովին է ներկայացնելու Սահմանադրական դատարանի, մասնավորապես, եւ սահմանադրական արդարադատության, առհասարակ, զարգացման իր տեսլականները։ Եւ դրանց իմին համընկնելու դեպքում՝ ես հաջողություն եմ մաղթում նրան ընտրվելու եւ դրանից հետո դատավորի աշխատանքային գործունեության ընթացքում»:

դիտվել է 407 անգամ
Լրահոս
Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին Կանայք գոհ են Սասունից. Politik Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել․ Ալիև Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ Իշխանություններն իրենց այդ անթույլատրելի որոշմամբ ի ցույց են դնում իրենց վախերը.ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Ալիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ Ալիևը կրկին սպառնացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am