Ինչքան է կազմել գործազրկության մակարդակը 2018թ-ին. Տիգրան Ավինյան
Կառավարության նիստի սկզբում նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ երեկ մեկնարկել է «Աշխատիր, Հայաստան» ծրագիրը: Ըստ նրա՝ գործազրկության մակարդակը 2018թ. դրությամբ կազմել է 20%:
«Այս ցուցանիշը հաշվարկված է նոր մեթոդաբանությամբ:Միջգերատեսչական խումբը մշակել է մի ծրագիր, որը հենված է երեք հենասյուների վրա՝ մարդկային կապիտալ, զբաղվածության խթանում և ինստիտուցիոնալ բարեփոխումներ»,- ասաց Ավինյանըև հավելեց,որ կոնկրետ ժամանակցույց է սահմանվելու, գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց մինչև հունիսի 15-ը սահմանել թիրախները, որովհետև միջոցառումներն ամբողջությամբ պատրաստ են, այսինքն՝ կոնկրետ թվային այն արդյունքները, որ ակնկալում են ծրագրից: