Այս փաստերից հետո ՀՔԾ պետը եւ գլխավոր դատախազը պետք է հրաժարական տան․ Արփինե Հովհաննիսյան. News.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով դատավարության ընթացքի վերաբերյալ News.am-ը զրուցել է ԱԺ նախկին փոխնախագահ, իրավաբան Արփինե Հովհաննիսյանի հետ։

Որպես իրավաբան՝ ինչպե՞ս եք գնահատում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը:

Այս դատավարությանն անդրադառնալիս շատ կարեւոր է մի հանգամանք։ Գործի քաղաքական բնույթը, ենթատեքստը ու հիմքերը ակնհայտ են, բայց կա մի շատ կարեւոր «բայց»։ Նույնիսկ իրավական տեսանկյունից գործի բացակայության պայմաններում՝ մենք պետք է պատասխանենք մի հարցի։ Մենք ուզում ենք փակենք Մարտի մեկի էջը, թե ուզում ենք, որ ցանկացած հաջորդ իշխանություն բարձրացնի այս հարցը ու շարունակի քաղաքական դիվիդենտների ստացման էժան գործընթացը։ Ուզում ենք հարցերի վերջնական պատասխան, թե ուզում ենք տվյալ պահին քաղաքական իշխանության քիմքին հարիր գործընթաց կամ հանրության ցանկություններին բավարարող որոշում։ Հնարավոր է չէ՞, որ հիմա կայացված որոշումը որոշակի ժամանակահատվածում կրկին չբավարարի հանրության պահանջներին, արդյոք կրկին սկսվելո՞ւ է մեղավորներ փնտրելու նոր փակ շրջապտույտ։ Այս հարցը վերջնականապես կարող է լուծվել, եթե գործում լինի բացառապես իրավական տարր, ոչ թե քաղաքականը։ Հիմա, ցավոք, այն ինչ տեսնում եք, միայն քաղաքական է, իսկ եղած իրավական հատվածն էլ այն կերպ է իրականացվում, որ նվազագույնը զարմանք է առաջացնում, սկսում ես մտածել, որ երկրում իրավաբանությունը հոգեվարքի մեջ է։

Այսօր հետեւե՞լ եք դատավարությանը

Այո։ Դեռ նոր է սկսվել դատաքննությունը, սակայն մեկ մյուսին հետեւում են նախնական քննության մարմինների գործի ելքի համար ճակատագրական սխալները։ Այսօր Հայկ Ալումյանը հայտարարություն է արել, որ բացի Արշակի Կարապետյանից, ով ի դեպ վարչապետի խորհրդականն է, այլ ցուցմունք չի ուղարկվել դատարան։ Կամ քննիչը եւ դատախազը գործի նյութերից թաքցնում են ոստիկանությանն ուղղված ԱԱԾ այն նամակը, որը գործի լուծման համար ունի կարեւոր նշանակություն, որն ի դեպ ինքնին առերեւույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում։ Այն չի եղել ոչ կալանքի միջնորդության, ոչ էլ կալանքի ժամկետի երկարացման միջնորդության քննարկման ժամանակ։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ, ինչի՞ վրա վստահ չեք։ Բա եթե գործն այդքան հիմնավոր է, կալանքը եւս, ինչո՞ւ եք թաքցնում ցուցմունքների մեծ մասը կամ կարեւոր փաստաթղթերը։ Այս ամենից հետո ՀՔԾ պետը եւ գլխավոր դատախազը թերեւս պետք է հրաժարական ներկայացնեին, քանի որ նրանք չեն կարողանում իրականացնել քաղաքական թիվ մեկ օրակարգն ու պատվերը ու վնասում են հենց Նիկոլ Փաշինյանին եւ երկրին։ Ինչպե՞ս կարող է խոսք գնալ բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության մասին, եթե դատարան է ներկայացվում անհրաժեշտ փաստաթղթերի միայն մի մասը։ Հարց է առաջանում՝ ինչի՞ց են «վախենում» ՀՔԾ պետը կամ գլխավոր դատախազը, որ փաստաթղթերի միայն մի մասն է ներկայացվում դատարան, կամ էլ լավ չի հսկում, որ ներկայացնեն։ Գուցե նրանից, որ ցուցմունքների մեծ մասը չի բխում Նիկոլ Փաշինյանի քաղաքական վրեժխնդրությունից, թե՞ նրանից, որ վարչապետին ներկայացրել են մի բան, սակայն իրականում առկա է մեկ այլ իրավիճակ։ Եկել է ժամանակը, որ գլխավոր դատախազը եւ ՀՔԾ պետը իրենց իրավական սխալների պատճառով, պետք է բացատրություն տան հենց Նիկոլ Փաշինյանին, թե ինչու են ձախողում գործը։ Ի դեպ, անկախ նրանից՝ թե ես կամ այլ իրավաբաններ ինչ կարծիք ունեն, օրինակ՝ ՀՔԾ պետի եւ գլխավոր դատախազի մասնագիտական ունակությունների առկայության կամ բացակայության մասին, սա պետութւյուն է, իրենք էլ՝ պատասխանատու պաշտոնյաներ։ Ի դեպ, ազնվագույններին մի հարց էլ կա. գաղտնալսումների մասով հարուցած քրեական գործից ի՞նչ կա, ԱԱԾ ու ՀՔԾ պետերը ի՞նչ են ասել, հարցաքննե՞լ եք։

Ի դեպ, լավ կլիներ մինչեւ «դարի դատավարության» հրավերի հրապակային ծանուցում անելը, գլխավոր դատախազը պատասխաներ տարիներ առաջ դեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից իրեն ուղղված մեղադրանքներին.

Երեւանի ընդհանուր իրավասությունների դատարանի բակում երեկ անչափահասները մասնակցել են բողոքի ցույցի՝ փաստացի ներքաշվելով ատելության քարոզի մեջ (ձեռքներին եղել են «Ցմահ», «Ռոբ Մարդասպան», “Rob Killer”, «դուխով» եւ այլ գրություններով պաստառներ)։

Սրա վերաբերյալ գնահատականը մեկն է՝ անթույլատրելի է երեխաներին ներքաշելը նման գործընթացների մեջ։ Ես չեմ ցանկանում քննարկել այդ պատանիների հասունությունը, սակայն չի կարող երկրում լինել առողջ միջավայր, եթե 14-15 տարեկան երեխաները ներքաշվում են քաղաքական դատավարություններին առնչվող ցույցերին։ Այս դեպքը ոչ թե պահանջում է այս կամ այն պատգամավորի կցկտուր արձագանքը, այլ երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության եւ ոլորտի պատասխանատուների արձագանքը ։

Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել դատարանին` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ, ըստ Ձեզ՝ ի՞նչ ընթացք այն կստանա։

Հատկանշական է, որ հենց Արցախի Նախագահ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյան են ներկայացրել երաշխավորություն։ Այս երաշխավորությունը եւս մեկ անգամ հավաստիացում է, որ Ռոբերտ Քոչարյանը չի խուսափելու քննությունց եւ կալանքի տակ չգտնվելով էլ՝ լրիվ մասնակցելու է դատավարությանը։ Ու հույս ունեմ, որ դատարանը, հաշվի առնելով նախագահ Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի զբաղվածությունը, կգտնի ավելի ճկուն եղանակ այդ մարդկանց երաշխավորությունը դատարանում հնչեցնելու համար, օրինակ՝ տեսակապով, որպեսզի երաշխավորության քննությունը կախված չի լինի նրանց Դատարան ներկայանալ կամ չներկայանալու հանգամանքից։ Ի դեպ, կալանքի տակ գտվելու հիմնավորումների մասով մեղադրանքի կողմը էլի տապալեց իր գործը՝ բացի քրեական դատավարության օրենսգրքի լեգալ բնորոշումներից ոչ մի փաստական տվյալ ու ապացույց չեղավ։

Ձեր գնահատականը ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի վերաբերյալ: Ձեր կարծիքով՝ ծառայողական քննությամբ հնարավո՞ր կլինի բացահայտել եղելությունը։

Կապրենք, կտեսնենք։ Ակնհայտ է, որ Փաշինյանը պատահական չի հայտարարել այս մասին ու հենց այս փուլում։ Ում եւ ինչում է ուզում մեղադրել կամ ինչ է ուզում մաքրել ու ում վրայիցմ կիմանանք շուտով։

դիտվել է 595 անգամ
Լրահոս
Շոյգուի նոր ակնարկը հայկական կողմին Պուտինը դուռը բաց է թողել Հայկ Սարգսյանը տեսանյութեր է հրապարակել Շորժայի փարթիից. video «Տրամադրությունն այսօր և մի՛շտ». Լեւոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել Զարհուրելի սպանություն Պուշկինո գյուղում․ դանակի բազմաթիվ հարվածներից հետո դին այրել են․ կասկածյալը 20 տարեկան է Եթե մի սարի անունը Ամուլսար է, ինչի համար ենք կռիվ անում. Լևոն Բարսեղյան Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյան Կայսերական Ռուսաստանը երբեք չի եղել և չի լինելու մեր դաշնակիցը.Դավիթ Ֆիդանյան Այս պահի դրությամբ Ամուլսարի հանքի չշահագործման հիմք չկա.Տաթևիկ Հայրապետյան Շանթ Խաչատրյանի հաղթանակը թուրք մրցակցի նկատմամբ (տեսանյութ) «Դու իմ Էվերեստն ես». այսօր Սամվել Կարապետյանի ծննդյան տարեդարձն է «Դատավարական նման իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի». Արա Ղազարյան Ահազանգ.քաղաքում համաճարակ կա,նույնիսկ թռչուններն են սատկում.Սիլվա Ադամյան.video Հայերի համար մեծ պրոբլեմ է մտնել Ադրբեջան,ադրբեջանցիները Հայաստան գալիս են ամեն օր. Կարեն Վրթանեսյան Նիկոլ Վովաեվիչ, կակ զդորովյա՞ Նոր հանդիպում՝ լարված մթնոլորտում. Բաքվի հիստերիան Ապտակ ԱՄՆ-ից Հայաստանի իշխանությանը Պուտինն ու օգոստոսի 25-ի օպերացիայի նրբերանգները Դբա Լոս Անջելես. ճտերն աշնանն են հաշվում Դավիթ Սանասարյանը թող ականջին օղ անի՝ ներողություն խնդրելուց առաջ Նիկոլ Փաշինյանի ՕԳԳ-ի մասին Միջուկային առեղծված` սկանդալային բացահայտումներով Նիկոլ Փաշինյանի շրջապատի գործազուրկների մասին էր Ռուսաստանից զինտեխնիկա խնդրելու նոր առիթը` պատերազմ Ողբերգական վթար Արցախում․ բախվել են Mitsubishi-ն և КамАЗ-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին` ժամը 13:30-ին, Երևանի Սրբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում տեղի կունենա Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման /խաղողօրհնեք/ տոնի առիթով հանդուսություն: Ավանդական, ազգագրական, ժողովրդական երգ ու պարի ներքո ժողովրդին կբաժանվի օրհնված խաղող: Հրավիրում ենք լուսաբանման: Օգոստոսի 19-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը և պահեստազորի գնդապետ ,ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը: Թեմա՝Արցախի ներքաղաքական վիճակը,տեղի ունեցող գործընթացները Արցախի շուրջ,ՀՀ-ում ընթացող դատական պրոցեսներ Օգոստոսի 19-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը: Թեմա՝Օրգանների փոխպատվաստումը ՀՀ-ում որպես անվտանգության հարց.բացահայտումներ,փաստերի արձանագրում: Երկուշաբթի օրը՝ օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ին, Բաղրամյան 26 հասցեում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպում է հրավիրել: Հրավիրյալների թվում կան բնապահպանները, Ջերմուկ համայնքի ավագանին, դպրոցներն ու Ամուլսարի համար պայքարող ակտիվիստները և այլ անձիք։ Օգոստոսի 19-ին` ժամը 11.00-ին «Զարկերակ» մամուլի ակումբում (Հասցե Մամուլի շենք (5-րդ հարկ), մանրամասները 098-50-93-50 հեռախոսահամարով) տեղի կունենա «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանի ասուլիսը: Թեմա` նոր ուսումնական տարվան ընդառաջ ի՞նչ է տիրում շուկայում, որքանո՞վ են վերահսկելի շուկան ու գները: Ինչպիսի՞ պատկեր է այս պահին և արդյոք նկատվում են թանկացումներ: Օն-լայն գնումներն ու վերահսկողությունը: Օգոստոսի 19-ին, ժ. 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզչական շտաբի նախկին անդամ Ռազմիկ Գրիգորյանի մամուլի ասուլիսը: Ի՞նչ խնդիրներ կան հայկական ֆուտբոլում և ինչո՞ւ են մասնագետներն անհանգստացած։ Այս և այլ հարցերին կանդրադառնա Հայաստանի ազգային հավաքականի առաջին պաշտոնական գոլի հեղինակ, երկրի եռակի չեմպիոն և հնգակի գավաթակիր Ռազմիկ Գրիգորյանը։ Օգոստոսի 15-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիա-կենտրոնում տեղի կունենա Հայրենական մեծ պատերազմում անհետ կորածների որոնմամբ զբաղվող «Անվան վերադարձը» միջազգային նախագծի ղեկավար Գրիգորի Սկվորցովի մամուլի ասուլիսը: Նա կանդրադառնա Հայրենական մեծ պատերազմի ընթացքում գերմանական գերության մեջ հայտնված ու մահացած 711 հայ զինվորների ճակատագրին, կպատմի նրանց գերեվարվելու հանգամանքների ու Արևելյան Եվրոպայում գտնվող նրանց հուղարկավորման վայրերի մասին: Բոլոր այս տարիներին նրանք համարվել են ան... Օգոստոսի 15-ին, ժամը 10.30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս «Որսակ» ՀԿ նախագահ Տարոն Բրսոյանի, «Հայաստանի որսորդների և ձկնորսների միավորում» ՀԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի և «Աղավնաբազե» ՀԿ նախագահ Հովհաննես Խնուսյանի մասնակցությամբ: Հայաստանի որսորդները բողոքում են կառավարության առաջարկից` բարձրացնել ամենամյա արտոնագրի արժեքը և առաջիկա որսաշրջանի պայմաններից: Շրջակա միջավայրի նախարարությունը չի ընդունել որսորդների առաջարկները: Հավատարմագրում. Օգոստոսի 14-ին՝ ժամը 12.00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կյուրընկալվեն «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը եւ փոխնախագահ Ծովինար Կոստանյանը: ԹԵՄԱ՝ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան. ի՞նչ վտանգներ է այն իր մեջ պարունակում, ինչո՞ւ է Ստամբուլյան կոնվենցիային դեմ նաև Հայ Առաքելական եկեղեցին և որո՞նք են այն հիմնական դրույթները, որոնք նաև հակասահմանադրական են: Օգոստոսի 14-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։ Թեման՝ «Նոր արտադրություն առաջին անգամ Հայաստանում՝ Հեմփ տեսակի կանեփազգի բույսի աճեցում և վերամշակում՝ Հայաստանի տնտեսությունը միջազգային լուրջ բարձունքների հասցնելու կոնկրետ երաշխիքով։ Ներկայացնում են հայ գործարաները»։ Բանախոսներն են Ռուբեն Մկրտչյան - «Արմերիկա» ՍՊ Ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Ումրշատյան - «Արմերիկա» ՍՊ Ընկերության ...