Քաղաքական պեդոֆիլիան եւ Քոչարյանի դատավարությունը

Նիկոլ Փաշինյանը հավանաբար ծանր է տարել, որ Քոչարյանը մենակ չէ`կան մարդիկ, որոնք գնահատում են երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիների արդյունքները եւ սատարում են նրան դատարանի դահլիճի առաջ: Ու ըստ այդմ դուրս է հանել ցուցարարների իր գվարդիան, նրանց, ովքեր հաստիքով ցուցարար են աշխատում վերջին ամիսների ամենատարբեր միջոցառումներին՝ Հայկազ Մակարյան, Ջիվան Աբրահամյան եւ բազումները: Սակայն իշխանությունը չափն անցել է՝ փողոց հանելով նաեւ անչափահաս երեխաների: Երեւանի ընդհանուր իրավասությունների դատարանի բակում երեկ անչափահասները մասնակցել են բողոքի ցույցի՝ փաստացի ներքաշվելով ատելության քարոզի մեջ , քանզի ձեռքներին եղել են «Ցմահ», «Ռոբ Մարդասպան», “Rob Killer”, «դուխով» եւ այլ գրություններով պաստառներ։
Նրանք, ովքեր խրախուսում են այս ամենը, ոչնչացնում են երեխայի մեջ մարդուն: Անչափահասներին, դպրոցականներին դատարանի շենքի մոտ բերելն ու քաղաքական ներկայացման մաս դարձնելը վկայությունն է այն բանի, որ Հայաստանի նոր իշխանությունը քաղաքացու մասին ուրույն պատկերացում ունի: Իշխանությունը չի հասկանում է, որ
անթույլատրելի է երեխաներին ներքաշելը նման գործընթացների մեջ, չի կարող երկրում լինել առողջ միջավայր, եթե 14-15 տարեկան երեխաները ներքաշվում են քաղաքական դատավարություններին առնչվող ցույցերին։ Այս դեպքը ոչ թե պահանջում է այս կամ այն պատգամավորի կցկտուր արձագանքը, այլ երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության եւ ոլորտի պատասխանատուների արձագանքը ։Քանզի դպրոցահասակ երեխան ունի մեկ բացառիկ իրավունք որակյալ կրթություն ստանալու իրավունքն է, ինչը թույլ կտա նրան դառնալու իսկապես հպարտ քաղաքացի, ոչ այնպիսի հպարտ, որը փաշինյանակաների պատկերացումներում է:
Հակառակ պարագայում անչափահաս, դեռեւս չհասունացած աշակերտի մեջ խեղաթյուրվում է մարդը, առաքինի արժեքներին փոխարինում այլակարծությունը խեղդելու մղումը:
Իհարկե, սրանում մեղավորության շատ մեծ բաժին ունեն ծնողները, ովքեր իրենց երեխաների մեջ չեն սերմանում, որ եթե պետք է կախվածություն ձեռք բերել, ապա միայն գրքից, արվեստից այլ ոչ ինչ-որ անձերից, քաղաքական գործընթացներից, բայց եթե ծնողն այդ ամենը չի հասկանում, պետությունն ինքը պետք է զբաղվի սերունդների դաստիարակման հարցով, այլ ոչ թե տանի ինքնաոչնչացման: Սա քաղաքագիտության մեջ ընդունված է անվանել քաղաքական պեդոֆիլիա, այո, չկա որեւէ չափազանցում, մանկահասակնեին այսկերպ պղծում են ամենավատ ձեւով: Իշխանությունը հասկանում է, որ դատարանի ներսում փաստերը քննության չեն դիմանում, ամեն օր պարզվում է գործի շինծու լինելը եւ ստիպված փողոց են հանել լյումպեն մասսային: Հայկ Ալումյանը երեկ հայտարարեց, որ բացի Արշակի Կարապետյանից, ով վարչապետի խորհրդականն է, այլ ցուցմունք չի ուղարկվել դատարան։ Սա նշանակում է՝ կամ քննիչը եւ դատախազը գործի նյութերից թաքցնում են ոստիկանությանն ուղղված ԱԱԾ այն նամակը, որը գործի լուծման համար ունի կարեւոր նշանակություն, մինչդեռ այն չի եղել ոչ կալանքի միջնորդության, ոչ էլ կալանքի ժամկետի երկարացման միջնորդության քննարկման ժամանակ։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ եք թաքցնում ցուցմունքների մեծ մասը կամ կարեւոր փաստաթղթերը։ Այս ամենից հետո ՀՔԾ պետը եւ գլխավոր դատախազը թերեւս պետք է հրաժարական ներկայացնեին, քանի որ նրանք չեն կարողանում իրականացնել քաղաքական թիվ մեկ օրակարգն ու պատվերը ու վնասում են հենց Նիկոլ Փաշինյանին եւ երկրին։

Անի Սահակյան

դիտվել է 931 անգամ
Լրահոս
Խոշորների թռիչքը Հրաժարականներից լուր չկա Բավական է հեղափոխություն վաճառեք մարդկանց.Արթուր Ղազինյան.video Միայն տեսնեիք,թե ինչ հրճվանքով էին Իմ քայլի պատգամավորները հայտնվել իրենց հարազատ միջավայրում՝փողոցում .Արթուր Ղազինյան Վերջին դեպքերից հետո գլխավոր դատախազը քրեական գործ կհարուցի վարչապետի նկատմամբ.մասնագետների կարծիքը Վլադիմիր Պուտինի «սիրուհին» զույգ երեխա է ունեցել (լուսանկար) ԵՄ-ն ընդունում է Նիկոլ Փաշինյանի երեկվա վճռական հանձնառությունը և պատրաստ է աջակցել. Պյոտր Սվիտալսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոսկե ձկնիկի պատմությունը դուրս չգա՞... Ովքեր են, այսօրվա դրությամբ, մեր հասարակության մեջ ՔՊ-ի հենքերը Մաշվող լեգիտիմություն. Արամ Հարությունյանը բանավեճի է հրավիրում Արամ Սարգսյանին Նիկոլականները ու սորոսականները անցումային արդարադատություն են սղացնում Վահան Բադասյանը՝ Նիկոլ Փաշինյանի հակապետական «քասթինգի» մասնակից Հետխաղային ծեծկռտուք. Էրիկ Վարդանյանը փորձում է քարով հարվածել Տիգրան Ավինյանը Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկել է հայ-ուկրաինական երկկողմ օրակարգի մի շարք հարցեր Էն գիտեմ, որ վաղն էլ ձեր մասին եմ դարդ անելու, ձեր վրա է սիրտս ցավալու ՀՅԴ-ն իրավիճակը գնահատում է տագնապեցնող Video. ՀՀ ոստիկանությունը վերջնականապես քաղաքականացվեց. Նարեկ Սամսոնյան Վահե Գրիգորյան. «Սա աննախադեպ ցինիզմ է դատարանի կողմից եւ այստեղ, արդեն, ակնհայտորեն, սատկած առնետի հոտ է գալիս» «Քարդաշյանների ընտանիքի» հետևորդը․ Փաշինյանի ռեալիթի շոուն․ մաս II Հարված Փաշինյանի «զենքով» արևմուտքից Բատկան «մուռ է հանելու» Փաշինյանից Դպրոցի տնօրեններն իրավունք չունեն լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մեծ հետընթաց է գրանցել հանդուրժողականության մասով». Ռուբեն Մելիքյանը՝ իր գրառման և ԿԳ նախարարի մեկնաբանության մասին «Մեզ բերման են ենթարկում». Կոնստանտին Տեր-Նակալյան. տեսանյութ Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. նկար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 22-ին,ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են հոգեբան Սամվել Խուդոյանը և PR տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանը: Թեմա` ներքաղաքական զարգացումներ, դատական համակարգում ստեղծված իրավիճակ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Արցախի հետ կապված`այս համատեքստում մատնանշված ազդակներ Մայիսի 22-ին,ժամը 13:30 Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը: Թեմա՝Այս տարի կառավարությունը չի հայտարարել տենդեր խեցգետնի և ձկների պաշարների որոշման համար:Սևանա լճից սիգի և խեցգետնի որսը թույլատրված չէ, բայց սիգի որսագողությունը շարունակվում է. ինչ կորուստներ կարող ենք ունենալ Մայիսի 22-ին՝ ժամը 16:00-ին, ԱԺ 334 դահլիճում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը տնտեսական ոլորտը լուսաբանող լրագրողների նախաձեռնությամբ կանցկացնի «Հայաստանի ներդրումների միջավայր, իրավական դաշտը եւ առկա հիմնախնդիրները» խորագրով հետազոտության շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպվում է «Կոնրադ Ադենաուր» հիմնադրամի կողմից: Մայիսի 22-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԵՊՀ «Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի» ղեկավար Աիդա Իսկոյանը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWC) բնապահպանական ծրագրերի պատասխանատու Արսեն Գասպարյանը: Թեման՝ «Մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն է: Կենսաբազմազանության պահպանությունը, հատուկ պահպանվող տարածքների վիճակն ու խնդիրները: Որսագողություն: Հարակից հարցեր»։ ՄԱՅԻՍԻ 22-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ վարչապետի աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանի, իրավաբան Լիլիթ Սաֆարյանի ասուլիսը: Թեմա.- 2019 թվականի միասնական / դպրոցի ավարտական և բուհի ընդունելության միաժամանակ/ և 9-րդ դասարանի հայոց լեզվի ավարտական կենտրոնացված քննություններ: Ի՞նչ փուլում են նախապատրաստական-կազմակերպական աշխատանքները: Մայիսի 22-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա համերգ՝ նվիրված երաժշտագետ Զառա Տեր-Ղազարյանի հիշատակին: Մայիսի 22-ին` ժամը 12.00-ին, տեղի կունենա «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված Նիկոլ Փաշինյանի կառավարության 100 օրվա աշխատանքի արդյունքներին: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ապրիլի 30-ից մայիսի 9-ը Հայաստանի Հանրապետությունում իրականացված հետազոտության արդյունքները: Ասուլիսը տեղի է ունենալու «GALLUP International Association»-ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում (մանրամասների համար զանգահարել 09... Մայիսի 22-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Արցախյան պատերազմի մասնակից, ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Արցախի և Հայաստանի ներքաղաքական զարգացումները. Արցախի մասին ՀՀ վարչապետի հայտարությունը. Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման ռիսկերը. Արցախի անվտանգությունը: ՄԱՅԻՍԻ 22-ին՝ ժամը 15:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ֆրանսիահայ երգչուհի Ռոզի Արմենի, կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանի ասուլիսը: ԹԵՄԱ.-60 տարի բեմում. Ռոզի Արմենի հոբելյանական համերգը՝ Երևանում: Մայիսի 22-ին՝ ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը կխոսի ներկա քաղաքական իրավիճակի, տեղի ունեցած զարգացումների հնարավոր հետեւանքների մասին, ինչպես նաեւ կանդրադառնա Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացի հնարավոր զարգացումներին: