Ում հետ է գործարքի գնացել Միհրան Պողոսյանը .Թագուհի Թովմասյանը կասկածներ ունի

Հարցազրույց ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Թովմասյանի հետ:/Մաս 2-րդ/

-Իրավական տիրույթում խոցելի էր,համեմատում ենք այլ գործերի հետ ,մնում է բարոյական կողմը:Վիտալի Բալասանյանն էլ խոսեց,որ պետք չէր երկու նախագահների խոսքը ոտնատակ տալ ,դրան հետևեց մամուլի խոսնակի պատասխանը՝ավելի լավ կլիներ զուսպ լինեիք:Հեռակա բանավեճերի մեջ չի խաթարվո՞ւմ արդյոք ինչ-որ բան:

-Այս ամենի մեջ ինձ ամենաշատը մտահոգում է Հայաստանի և Արցախի փոխհարաբերությունները,որ այս ամենը երևէ կերպ ստվեր չնետվի մեր երկու երկրների հարաբերությունների վրա,սա է ամանակարևորը:Ցանկացած ոք,կլինի Հայաստանի ,թե Արցախի կողմից ,եթե որևէ բան է պատասխանում,ինքը պետք է մի քանի անգամ չափի,նոր կտրի,մենք շատ նուրբ,զգայուն թեմայի հետ գործու ունենք,Արցախը մեզ համար անվիճարկելի և անքննելի արժեք է,մենք այն պետք է փայփայենք ,մենք չենք կարող այդ հարաբերությունները դնել քաղաքական, սիրողական մակարդակի վրա և քննարկում ծավալել:Մենք բոլորս մեր տեղում պետք է հասկանանք՝սկսած Վիտալի Բալասանյանից,որ պետք է հասկանար իր ասածի լրջությունը ,չգնար այդ սրությանը և նաև պատասխանը չպետք է լիներ այդքան սուր: Ես չեմ կարծում,որ այդ հարցերը,որոնք իրենք շոշոփում են,լուծվելու են այդ մակարդակում:

-Իրավունք չունի՞ կարծիք հայտնելու:

-Եթե նկատեցիք, նրան պատասխանեցին այն հայատարության առնչությամբ,երբ խոսում է վերելակային դիվանագիտության մասին:Դրա համար էլ ասում եմ՝թող ամեն մեկը մտածի,նոր խոսի:

-Եթե ինքը խոսեր բանակցությունների,հարաբերությունների մասին,պետք է ասեին՝Վիտալի Բալասանյան,դու ինչից ես տեղյակ ,որ խոսում ես:Ասում է՝ով տեղյակ է,վարչապետն է բանակցում,գնացեք ,իրենից էլ հարցրեք: Ի՞նչ կար այստեղ,որ նման պատասխաննի արժանացավ: Չնայած պատասխան տվողին էլ իր տեղը ցույց տվեցին:

-Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք,որ որևէ հայտարարություն,խոսք երկու երկրների փոխհարաբերությունների վրա բացասկաան կերպով չանդրադառնա:

-Մայիսի 8-ին Սասուն Միքայելյանը ԱԺ-ում սրտնեղեց,երբ խոսնակ Արարատ Միրզոյանը որևէ ձևով չհիշատակեց,թե ինչ օր է ու չշնորհավորեց Եռատոնը:Դա թափթփվածություն էր,պատահականություն,թե ՞միտումնավոր ինչ-որ քայլ:

-Այստեղ խնդիրը ԱԺ աշխատակազմի մեջ է,որոնք պետք է նման հարցերը մշտապես դնեն ԱԺ նախագահի առջև ,որովհետև մարդը կարող է զբաղված լինել,մոռանալ և այդքան աշխատակիցները պետք է հիշեցնեին:Օրինակ,եթե լուսատախտակին գրված էր,որ մեր գործընկերներից մեկի ծննդյան օրն է,կարող էր նույն այդ նախադասությունը գրողը տակը գրեր ՝շնորհավոր Եռատոն կամ Շուշիի ազատագրման օր:Թերացման հետ խնդիր ունեինք ,որը պետք է իսպառ բացառվի հետագա նման իրավիճակների համար:

-ԱԺ պատագամավորներից մեկը հարց ուղղեց դատախազին քավոր- սանիկական մթնոլոտի մասով,համաձա՞յն եք այդ կարծիքի հետ:

-Ես տեղեկություն չունեմ,եթե ունենայի ՝ կհրապարակեի:

-Դատախազը չհերքեց:

-Որ դատախազական համակարգում վաղուց գործում են քավոր –սանիկական հարաբերությունները և առաջ են գնում պաշտոնական այն մարդիկ,ովքեր գլխավոր դատախազի հետ կարողանում են փոխհարաբերությունները ճիշտ կառուցել,դա վաղուց հայտնի իրողություն է:Փաստորեն ավանդույթները շարունակվում են ,ինչն իմ համար տխուր արձանագրում է:

-Նորություն կար,երբ ասում են՝քավոր –սանիկական ,նույն բանը չէ,երբ ԱԺ պատգամավորների ցուցակ էր կազմվում,կառավարությունում տարբեր անուններ են ի հայտ գալիս,այս ամնեը կարծես թե նույն ձեր առաջնորդը տարիներ շարունակ քննադատում էր , իր ղեկավարման ժամանակ էլ է այդպես:

-Փոքր երկիր ենք,ուր գնանք ,իրար բարեկամ ենք դուրս գալու…

-Բայց որ այն ժամանակ քննադատում էին,սա էլ պետք է հասկանային:Մի փոքր խոսենք նաև այն թեմայի մասին,թե ինչ հարցեր են բաց մնացել,նաև ում խղճին մնաց Հաց բերողի մահը:

-Հաց բերողի թեմային զգայակական ինչ-որ բաներով փորձեցի ուշադրություն գրավել,բայց ի բվերջո մենք պետք է հասկականք ,թե այն մարդիկ,ովքեր ամեն գնով ուզեցին երկրորդ անգամ կալանավորել հաց բերողին,նրանք պետք է պատասխանեն,թե ինչն էր այդ սկզբունքնայնության պատճառը: Բոլոր տեսակի փորձաքննությունները,որոնք մինչ այդ արվել էին, դրանց արդյունքներով Հաց բերողը ուներ այնպիսի հիվանդություններ,որոնք կալանքի հետ անհամատեղելի էին:Հիմա հարց էառաջանում,թե ԳԱԱ –ի փորձաքննությունների ազգային բյուրոյի ՊՈԱԿ-ում, երբ իրականացվեց երկրորդ անգամ փորձաքննություն իրականացվեց և տրվեց եզրակացություն,որ համապատասխանում է ,շեղում չկա,կառավարության որոշման մեջ չկան այն հիվանդությունենրի ցանկը,որն ունի Արթուր Սարգսյանը,սա մտահոգիչ է:Կարճ ժամանակ անց ,ով տվել էր այդ եզրակացությունը,որը հիմա դարձել է վիճահարույց,հետագայում նշանակվեց ՊՈԱԿ-ի տնօրեն:Ի՞նչ կապ ուներ այդ եզրակացությունը,որ տրվեց Հաց բերողի համար,հետո նրա առաջխաղացումը,այդ փորձագետը հիմա այդ պաշտոնին է :Մարդուն մենք սպանեցինք,բանտային պայմաններում դաժանաբար տարանք դեպի մահվան,դրա համար չունենք պատասխանատուներ:

-Արդարացիորեն ասում եք այն,ինչ կա:Բայց 1 տարի իշխանության եք,հիմա այս հարցը,որ բարձրացնում եք ,1 տարի շարունակ որևէ փոփոխություն չկա,հանրությունը իրավունք ունի՞ ասելու՝ ինչ իրավական համակարգ եք ստեղծել:

-Ես էլ եմ դրա հարցնում,դատախազը պարտավոր է պատասխանել,նա առաջիկայում պետք է տա անուններ,գուցե պատժել է,մենք տեղյակ չենք:Նման հարցերը պետք է հերթով բարձրաձայնելով ,լուծումները գտնենք,որ հանրության մոտ կասկածներ չմնան:

-1 տարին անցել է,ինչքա՞ն ժամանակ է պետք :

-Ես ժամկետներ չեմ կարող նշել,բայց ես հետևողական կլինեմ,կաշխատեմ ավելի լավ:

-Էլի հանրային հնչեղություն ստացած հարց ՝նախկին նախարար,պատգամավոր Արամ Հարությունյանի մասին է խոսքը,մամուլում գրվեց,հրապարակումներ եղան չարաշահումների,կաշառքի գործի մասին,բայց պարզվում է,որ Արամ Հարությունյանը վաղուց Հայստանում չէ:Երրորդ նախագահի եղբոր որդին նույնը,հաջորդը Միհրան Պողոսյանն է,երկար խոսակցություններ եղան, բայց կրկին պարզվեց .որ նա Հայաստանում չէ,ավելի՝ՌԴ-ից ապաստան է խնդրել:Ես իրավունք ունեմ կարծե՞լ,որ իշխանությունը գործարքի է գնում:

-Ունեք իրավունք,բայց մենք խնդիր ունենք հենց միջին օղակների աշխատանքի որակի հետ,որովհետև ինչքան էլ բարձրագույն իշխանությունը փորձում է ձգտել առավելագույնի ,խնդիրը միջին օղակների շրջանակում է,մենք չգիտենք,թե միջին օղակները ինչ փոխհարաբերությունների մեջ են նախկին իշխանության ներկայացուցիչների հետ և ինչ հնարավորություններ կարող են բացել,կամ ինչ դռներ փակել նրանց առջև:

-Վերին օղակների հետ գործարքը բացառում եք: Օրինակ լուրեր շրջանառվեցին,որ Միհրան Պողոսյանից այս իշխանությունը 20 միլիոն դոլար է պահանջել :Գուցե դա իրականություն է և մեկը տալիս է,մյուսը՝ոչ:

-Եթե նա այդ հայտարությունը իսկապես իր շուրթերով հնչեցնի …

-Եթե կարողանաք բերել…

-Ես խոստանում եմ,որ այդ հայտարարության հետքերով կգնամ,և պարզել,թե իշխանության որ օղակներն են այդքան գումար պահանջել:

-Մեկը ՌԴ-ում է,մյուսը ՝այնհայտ ուղղությամբ:

Իմ հարցը հենց այդ մասին էր,եր եթե մենք գիտենք,որ մարդը պոտենցյալ կասկածյալ է գործով,ճիշտ է ինքը հարցաքննվել է որպես վկա ,բայց մենք որպես քննչական մարմին կասկածներ ունենք,որ նա ի վերջո դառնալու է մեղադրյալ:Իմ հարցը գլխավոր դատախազին հենց դա էր՝ինչու մենք նախապես միջոցներ չենք ձեռնարկու,որպեսզի…

-Սեյրան Օհանյանին սահմանից ետ եք ուղարկում,Արամ Հարությաւնյանը առանց խոչընդոտի անցնում ,գնում է անհայտ ուղղությամբ:

-Եվ մատնանշում են մարդու իրավունքներ, պատգամավորական անձեռնխելիություն …

- Ինչ իրավունքներ,մարդկանցից անձնագրեր եք վերցրել,թույլ չեք տվել սահմանն անցնել…մասնագետներն ասում են,որ պետությունը պատասխան է տալու ,եթե տվյալ մարդիկ դիմեն ՄԻԵԴ:

-Դուք բարձրաձայնում եք իմ այն մտահոգությունը,որ ես հնչեցրել եմ ԱԺ ամբիոնից,որ մենք տարբերակված մոտեցում ենք ցուցաբերել երկու գեներալներին,կամ մի գործարարի ու կամ մյուս գեներալի միջև:Ինձ համար,ինչքան էլ որ ես Սեյրան Օհանյայի պաշտոնավարման տարիների թիվ մեկ քննադատն եմ եղել որպես լրագրող, այնուամենայնիվ ես համարում եմ,որ եթե նրա տեղաշարժը սահմանափակվում է,ուրեմն պետք սահամանփակվեին մյուս բոլորի իրավունքները,եթե նույն կարգավիճակում և նույն գործի շրջանակներում է:

-Եթե գնացել են,գործարքների գնացե՞լ են:

-Խոսքը միջին օղակների մասին է:

-Միգուցե հենց վերին օղակներին են տվել:

-Չեմ հավատում:

-Մի հավատացեք,բայց կասկածեք ,բայց մեր կասկածներեն են թողեք մեզ:Հիշում եք հայտնի գաղտնալսումները,երբ կենտրոնացված ուշադրություն կա այս կամ այն անձի հետ կապված.վարչապետը ուշի ուշով հետում է,տեղյակ է յուրաքանչուր գործի ընթացքից, միայն միամիտները կարող են չմտածել,որ կա որոշակի հրահանգ:Կարելի է 40 անգամ լսել,բայց մնալ նույն կարծիքին:Կարող ենք մտածե՞լ,որ այս ողջ գործընթացի պատասխանատուն շարունակում է մնալ դատախազը,հնարավորություն ունի հրաժարվելու և չանելու այն ,ինչն ասում է վարչապետ:

-Նորից ես վերադառնում եմ գլխավոր հարցին. Ով է ,մեր երկրում տեղի ունեցող քրեական գործերի,իրավական գործընթացների թիվ 1 երաշխավորը.դա գլխավոր դատախազն է,նա պարտավոր է այդ հարցերին պատասխան տալ :Տեխնիկապես գաղտնալսման գործը մտել է փակուղի,այլևս հնարավոր չէ,մեթոդներ չկան բացահայտման համար,բայց այդ բացահայտումն էլ է շատ կարևոր,որպեսզի բացառենք նման երևույթները և ի վերջո հասկանանք ՝ գաղտնալսումները ինչպե՞ս,ինչո՞ւ էր արվել:

-Այսինքն՝ ձեզ հետաքրքիր է,թե ինչպես,ինչ ձվով էր արված,բայց հետաքրքիր չէ,թե գաղտնալսման ժամանկ ինչ բացահայտվե՞ց հանրության համար:

-Ինչ որ բայցահայտվեց,արդեն բացահատվել է: Մենք այնտեղ բացահայտելու ոչինչ չունենք,բայց ունենք մութ հարցեր,որ պետք է ապատասխանները տրվեն:

-Քանի դեռ գաղտնալսման հետ կապված իշխանությունը խելամիտ պատասխան չի տվել, որ հարհանգավորված է ,ցանկացած հարցի մասին կարելի է մտածել,որ հրահանգավորում  են և ցանկացած հարց գնում է ուղղորդված ճանապարհով:

-Մտածել միշտ կարող են:

-Իշխանափոխությունից հետ դատախազը շարունակեց աշխատել:Դուք վստահաբար խնդիր չունեք փոխել դատախազին,ԱԺ-ն ձերն է,5 րոպեի ընթացքում կարող եք այդ հարցը լուծել:

-Բնականաբար:

-Եթե դատախազը շարունակում է մնալ,դա նշանակում է,որ այսօրվա կառավարության ղեկավարին ինքը գոհացնում է:Երկու հիմնավորում էին բերում,ասում էին,թե ինչու է կարևոր,որ ինքը մնա և աշխատաի,ինչու է վարչապետը ուզում,որ հին համակարգից մարդ մնա:Եթե ինչ-որ մի բան ձախողի,շատ հեշտ է ասել՝հին համակարգի մարդ է,նա է մեղավոր : Այս մարդը քանի որ հին համակարգից է,ինքը պետք է փորձի փոքր ,այլ գեր ճիգեր թափի,որ ապացուցի ,որ հավատարիմ եմ,և բերեք ոչ թե խափանման միջոցը փոխենք,այլ մի բան էլ ավելացնենք: Շատ շահեկան է,որ Նիկոլ Փաշինյանը ունենա նման դատախազ:

-Ես քաղաքական շահեկանության մասով չէի դիտարկի հարցը,եթե քաղաքական շարժառիթներով շարժվեինքն,կկարողանայինք այլ քաղաքական հարցերով պաշտոնյաներին փոխել:Գլխավոր դատախազը նշանակված է ԱԺ-ի կողմից,աշխատում է,և եթե որևէ որևէ թերություն տեսնի խորհրդարանական մեծամասնությունը,կկարողանա ինչ-որ գործընթաց սկսել նրա հետագա պաշտոնավարման հարցը լուծելու համար,քանի դեռ չկա,կարծում եմ,որ գլխավոր դատախազը պետք է կատարի իր պարտականությունները և այնքանով,որ բավարարի հանրության լայն շրջանակների այն սպասելիքները,որ մենք ունենք և այն դժգհությունները,որոնք երբեմն իշխանական թևից կամ խորհրդարանական մեծամասնության թևից կլինեն դեպի գլխավոր դատախազ, նա պետք է այդ հարցերին պատասխանի:

-Աղմկահարույց գործերի հետ կապված,եթե պարտություն լինի Եվրոպական դատարանում,այստեղի դատարաններում ,շատ հանգիստ կարող են հայտարարել՝հին համակարգի ներկայացուցիչն է,ձախողեց,փորձել չոր դուրս գալ:

-Ես համաձայն եմ,որ բոլոր հարցերի ճշգրիտ և խելամիտ պատասխանները ունենք ,ինչ վերաբերում է ամեն ինչ տապալելու քաղաքականությանը ,ես մի քիչ լավատես եմ,չեմ ուզում դիտարկել այն տեսանկյունից,որ ամեն ինչ կտապալվի և մարդիկ գտնենք,որ նրանց վրա բարդենք:

-Այն ժամանակ չենք հիշի ,որ այդ հին համակարգի ներկայացուցչին Իմ քայլը կարող էր փոխել,բայց չգիտես ինչու չցանկացավ:

-Ինչ պատասխան եք ուզո՞ւմ:

- Քննադատեցիք նաև ՊԵԿ-ի աղմակահարույց պարգևատրումների հարցը,ելույթներ ունեցաք,բայց ամեն ինչ մնաց նույնը:Ձեր քայլերը ,վերջերս ձեր բարձրացրած հարցերը ողջունելի են,բայց արդո՞ք չի մնա այնպես,ինչպես պարգևատրումների ժամանակ էր:

-Այնպես չէ,որ ոչինչ չի արվում,արվում են գլոբալ քայլեր ,որպեսզի հետայսու այդ պարգևատրումների թեման փակվի և արդեն կառավարության որոշումը կա,որ պետք է սահմանափակվեն :Օրենսդրության բացի հետևանքն է,իրենք օրենք չէին խախտել ,իրենք օգտագործել էն օրենքով իրենց տրված լիազորությունները,այսինքն՝ կարող էին 100 տոկոս իրենց պարգևավճար տալ:Օրինակ բանակում ընդամենը 10 տոկոս է,հիմա նույն սահմափակումները հերթով հասնում են բոլոր գերատեսչություններին,այնպես որ հարցը լուծվում է,այնպես չէ,որ խոսեցինք ու անցավ:

-Հայտարարվեց,որ այո,տվել ենք և շարունակելու ենք տալ:

-Շարունակելու են տալ,բայց ոչ 100 տոկոսով,լինելու են սահմանափակումներ,այդ մասին ևս հայտարարվեց:

-Այսինքն՝ ձեր հայտարարությունները օդում չեն մնա:

-Իհարկե ոչ:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 5737 անգամ
Լրահոս
Խոշորների թռիչքը Հրաժարականներից լուր չկա Բավական է հեղափոխություն վաճառեք մարդկանց.Արթուր Ղազինյան.video Միայն տեսնեիք,թե ինչ հրճվանքով էին Իմ քայլի պատգամավորները հայտնվել իրենց հարազատ միջավայրում՝փողոցում .Արթուր Ղազինյան Վերջին դեպքերից հետո գլխավոր դատախազը քրեական գործ կհարուցի վարչապետի նկատմամբ.մասնագետների կարծիքը Վլադիմիր Պուտինի «սիրուհին» զույգ երեխա է ունեցել (լուսանկար) ԵՄ-ն ընդունում է Նիկոլ Փաշինյանի երեկվա վճռական հանձնառությունը և պատրաստ է աջակցել. Պյոտր Սվիտալսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոսկե ձկնիկի պատմությունը դուրս չգա՞... Ովքեր են, այսօրվա դրությամբ, մեր հասարակության մեջ ՔՊ-ի հենքերը Մաշվող լեգիտիմություն. Արամ Հարությունյանը բանավեճի է հրավիրում Արամ Սարգսյանին Նիկոլականները ու սորոսականները անցումային արդարադատություն են սղացնում Վահան Բադասյանը՝ Նիկոլ Փաշինյանի հակապետական «քասթինգի» մասնակից Հետխաղային ծեծկռտուք. Էրիկ Վարդանյանը փորձում է քարով հարվածել Տիգրան Ավինյանը Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկել է հայ-ուկրաինական երկկողմ օրակարգի մի շարք հարցեր Էն գիտեմ, որ վաղն էլ ձեր մասին եմ դարդ անելու, ձեր վրա է սիրտս ցավալու ՀՅԴ-ն իրավիճակը գնահատում է տագնապեցնող Video. ՀՀ ոստիկանությունը վերջնականապես քաղաքականացվեց. Նարեկ Սամսոնյան Վահե Գրիգորյան. «Սա աննախադեպ ցինիզմ է դատարանի կողմից եւ այստեղ, արդեն, ակնհայտորեն, սատկած առնետի հոտ է գալիս» «Քարդաշյանների ընտանիքի» հետևորդը․ Փաշինյանի ռեալիթի շոուն․ մաս II Հարված Փաշինյանի «զենքով» արևմուտքից Բատկան «մուռ է հանելու» Փաշինյանից Դպրոցի տնօրեններն իրավունք չունեն լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մեծ հետընթաց է գրանցել հանդուրժողականության մասով». Ռուբեն Մելիքյանը՝ իր գրառման և ԿԳ նախարարի մեկնաբանության մասին «Մեզ բերման են ենթարկում». Կոնստանտին Տեր-Նակալյան. տեսանյութ Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. նկար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 22-ին,ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են հոգեբան Սամվել Խուդոյանը և PR տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանը: Թեմա` ներքաղաքական զարգացումներ, դատական համակարգում ստեղծված իրավիճակ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Արցախի հետ կապված`այս համատեքստում մատնանշված ազդակներ Մայիսի 22-ին,ժամը 13:30 Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը: Թեմա՝Այս տարի կառավարությունը չի հայտարարել տենդեր խեցգետնի և ձկների պաշարների որոշման համար:Սևանա լճից սիգի և խեցգետնի որսը թույլատրված չէ, բայց սիգի որսագողությունը շարունակվում է. ինչ կորուստներ կարող ենք ունենալ Մայիսի 22-ին՝ ժամը 16:00-ին, ԱԺ 334 դահլիճում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը տնտեսական ոլորտը լուսաբանող լրագրողների նախաձեռնությամբ կանցկացնի «Հայաստանի ներդրումների միջավայր, իրավական դաշտը եւ առկա հիմնախնդիրները» խորագրով հետազոտության շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպվում է «Կոնրադ Ադենաուր» հիմնադրամի կողմից: Մայիսի 22-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԵՊՀ «Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի» ղեկավար Աիդա Իսկոյանը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWC) բնապահպանական ծրագրերի պատասխանատու Արսեն Գասպարյանը: Թեման՝ «Մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն է: Կենսաբազմազանության պահպանությունը, հատուկ պահպանվող տարածքների վիճակն ու խնդիրները: Որսագողություն: Հարակից հարցեր»։ ՄԱՅԻՍԻ 22-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ վարչապետի աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանի, իրավաբան Լիլիթ Սաֆարյանի ասուլիսը: Թեմա.- 2019 թվականի միասնական / դպրոցի ավարտական և բուհի ընդունելության միաժամանակ/ և 9-րդ դասարանի հայոց լեզվի ավարտական կենտրոնացված քննություններ: Ի՞նչ փուլում են նախապատրաստական-կազմակերպական աշխատանքները: Մայիսի 22-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա համերգ՝ նվիրված երաժշտագետ Զառա Տեր-Ղազարյանի հիշատակին: Մայիսի 22-ին` ժամը 12.00-ին, տեղի կունենա «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված Նիկոլ Փաշինյանի կառավարության 100 օրվա աշխատանքի արդյունքներին: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ապրիլի 30-ից մայիսի 9-ը Հայաստանի Հանրապետությունում իրականացված հետազոտության արդյունքները: Ասուլիսը տեղի է ունենալու «GALLUP International Association»-ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում (մանրամասների համար զանգահարել 09... Մայիսի 22-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Արցախյան պատերազմի մասնակից, ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Արցախի և Հայաստանի ներքաղաքական զարգացումները. Արցախի մասին ՀՀ վարչապետի հայտարությունը. Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման ռիսկերը. Արցախի անվտանգությունը: ՄԱՅԻՍԻ 22-ին՝ ժամը 15:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ֆրանսիահայ երգչուհի Ռոզի Արմենի, կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանի ասուլիսը: ԹԵՄԱ.-60 տարի բեմում. Ռոզի Արմենի հոբելյանական համերգը՝ Երևանում: Մայիսի 22-ին՝ ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը կխոսի ներկա քաղաքական իրավիճակի, տեղի ունեցած զարգացումների հնարավոր հետեւանքների մասին, ինչպես նաեւ կանդրադառնա Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացի հնարավոր զարգացումներին: