Արթուր Դավթյանը Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին կրկին կկալանավորի՞.Թագուհի Թովմասյանը չի բացառում

Հարցազրույց ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Թովմասյանի հետ:/Մաս 1-ին/

-ԱԺ-ում հիշեցիք Նիկոլ Փաշինյանի,Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի գործը,ինչն էր պատճառը, փորձո՞ւմ էիք հասկանալ քաղաքական կոմպոնենտը ,արդյոք վախ ունեի՞ք,որ իշխանափոխությունից հետո հնարավոր է նորից բացվի այս գործը:

-Ինձ համար շատ կարևոր է,որ ՀՀ-ում որևէ մարդ ,ով բարձր պաշտոն է զբաղեցնում ,պատասխանատու լինի իր քայլերի ,արարքների համար:1 տարի առաջ գլխավոր դատախազը կոնկրետ գործի մասին այլ տեսակետ ուներ,նա այն ժամանակ պնդում էր,որ Նիկոլ Փաշինյանը,Արարատ Միրզոյանը և Սասուն Միքյայելյանը կատարել են հանցագործություն,հասարակական կարգ են խախտել և նրանք պետք է պատասխանատվություն կրեն: Այսինքն՝մարդը մտածում էր քրեական գործը տանել այն ուղով ,որ պետք է 3 պատգամավորներն էլ կալանավորվեին:Երբ քաղաքական իրավիճակը փոխվեց և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը միջնորդություն ներկայացրեց և խնդրեց,որ գլխավոր դատախազը դադարեցնի կալանքի գործընթացը,այդ ժամանակ դատախազը պաշտոնապես հայտարարեց,որ ինքը հետ է քաշվում ՝քաղաքական իրավիճակով պայմանավորված:Իմ մտավախությունն այն էր,որ քաղաքական իրավիճակով պայմանավորված արդյո՞ք հիմա էլ կան գործեր,նրան ինչ որ բան ասվում է,և արդյ՞ոք քաղաքական իրավիճակով պայմանավորված նույն մարդկանց կալանքի հարց կարող է բարձրացնել: Եթե նկատեցիք,նա իր պատասխան ելույթում հայտարարեց,որ ես խոսել եմ այդ մասին,այդտեղ քաղաքական բաղադրիչ չկա և ես կարող եմ հանգիստ ուսումնասիրել այդ ելույթը և տեսնել ,որ քաղաքական բաղադրիչի արջձանագրությունը ինքնը արտահայտել է մեկ տարի առաջ:Անկեղծ ասած՝չեմ ալարել,պատրաստել եմ այդ հարցի պատասխանը: Գլխավոր դատախազի խոսքերը ուղիղ մեկ տարի առաջ ,որ ինքը ասել է.<<ԱԺ մեծամանսության խմբակցության ներկայացուցիչը,ՀՀԿ փոխնախագահը դիրքորոշում է հայտնում,գտնում է,որ այդ միջնորդությունը չպետք է քննարկվի,սա ինձ համար որպես գլխավոր դատախազի,ինչ է նշանակում,որ միջնորդությունը մերժվելու է,իսկ եթե իմ համար ակնհայտ է,որ միջնորդությունը մերժվելու է ,իմաստը որն է միջնորդության քննարկման շարունակության և այո,միջնորդությունը հետ վերցնելու գործընթացում իրավական և քաղաքական կոմպոնենտների համադրում կա>>:Սա ուղղակի հաստատումն է իմ մտավախության,որ գլխավոր դատախազը առաջնորդվել է քաղաքական որոշումներով,ինչը պետք է մեր երկրում ուղղակի բացառվի:Մենք գործ ունենք Հյաստանի ամենակայացած և ամենազադեցիկ իրավապահ կառույցի հետ,որը մեր երկրում պետք է լինի բացարձակ ազատության տիրույթում:

-Ձեր մտավախությունը պայմանավորված չէ նաև նրանով ,որ քաղաքական իրավիճակ կարող է փոխվել ,նորից կալանավորեն Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին:

-Այո,կարող են,եթե մի զանգ լինի,մի զանգով Արթուր Դավթյանը կարող է նորից որոշում կայացնել:

-Արդոք միայն այս անձերով չէր պայմանավորված,որ դուք որոշեցիք հարց բարձրացնել:

-Ոչ,եթե նա կարողանում է այդ կալիբրի գործիչների հետ վարվել հեռախոսազանգով ,ուրեմն շարքային քաղաքացու հետ կարող է վարվել կիսատ հեռախոսազանգով :

-Ի՞նչ հեռախոսազանգի մասին էր խոսքը:

-Հեռախոսազնագ ,միջնորդություն,որի մասին ինքը հայտարարել էր:

-Հիմա նման բաներ կան,թե ուզում եք ասել,որ հետագայում չլինեն:

-Որ կան փաստ է,բայց ես ուզում եմ,որ բացառվեն:

-1 տարի իշխանության եք,ունե՞ք փաստեր,որ այն ինչի մասին խոսում եք քաղաքական կոմպոնենտը գերակայում է, և դատախազի գործողությունները պայմանավորված են այս կամ այն նկատառումներից ելնելով:

-Եթե ես փաստեր ունենայի,դրանք կհրապարկեի ԱԺ ամբիոնից:Ես իմ մտահոգությունը հայտնեցի,որ գլխավոր դատախազը հասկանա,որ այդ գործելաոճով չենք կարող աշխատել:

-Մարտի 1-ի հետ կապված հարց ուղղեցիք,տեղին էր հենց գլխավոր դատախազին ուղղե՞լ այդ հարցը:Երկրի վարչապետը՝Նիկոլ Փաշինյանն էլ ամենաառաջինը միանգամից մարտի 1-ի գործը բացված հայատարարեց ,ասել էր,որ ինձ անհրաժեշտ է ընդամենըը գալ իշխանության և ես 1-2 օրից այդ անունները կհրապարակեմ: Հիմնական ուշադրությունը 10 զոհերի հետ է կապված,բայց 1 տարի անց նույն հարցը բարձրացրեցիք:

-Ես այդ հարցով ես մարտի 1-ի գործը բաժանեցի 2 մասի՝ կա մի գործ,որը սահմանադրական կարգի տապալումն է,որը իրավապահները համարում են բացահայտված և այն ուղարկել են դատարան,երկրորդ մասը սպանություններն են ,որն ավելի մտահոգիչ է:

-Առաջին մասի հետ կապված դուք հարցեր ունեք,թե՞ այն ինչ կա ձեզ բավարարում է և սպասում եք դատարանի որոշմանը:

-Քրեական գործերի մասին խոսելիս ,ես ցանկանում եմ,որ մենք առաջնորդվենք փաստերով ,այլ ոչ թե հանրային հնչեղությամբ կամ որևէ մեկի ցանկությամբ:Եթե իրավապահ մարմինները այսօր գործը ուղարեկել են դատարան,նշանակում է,որ իրենք որպես պատասխանատուներ համոզված են մեղադրանքի էությանը ,այն ամբողջությամբ ապացուցված է:Ես գլխավոր դատախազին խնդրեցի,որ հանրայանացնի,արդյո՞ք մեր երկրում այսօր տեղի ունեցող քրեական գործերի լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննության գլխավոր երաշխավորը՝ գլխավոր դատախազը, ի պաշտոնե կարող է բարձրաձայն հայատարրել,որ այո,ես երաշխավորում եմ այդ գործերի քննության օրինականությունը:Եթե նկատեցիք նա ասաց՝ես ի պշատոնե պարտավոր եմ լինել այդ մարդը և ի պաշտոնե երաշխավորն եմ բոլոր գործերի օրինականությանը:Ունենք մի պաշտոնյա,որը պատասխանատվություն է ստանձնում: Դա ինձ համար ուրախալի արձանագրում էր,մենք կիմանանք ,որ այդ պաշտոնյան պատասխանատվություն է կրում և եթե կտեսնենք,որ այդ քննությունների ընթացքում որևէ բան գնում է այն ուղով ,որը որ վիճելի է կամ իրաբանությունից հստակ շեղումներով ,պատասխանատու պաշտոնյա ունենք:

-Շատ լավ մեջբերում արեցիք՝չառաջնորդվել հանրային հնչեղություն ասածով,կարևոր էր:10 տարի հնչեղություն ստացած գործը արդյոք այս իշխանությունը չօգտագործեց ի նպաստ իրեն,իր փիառի և այս գործը կազմեցին:Կա՞ նման բան:

-Մարտի 1-ը որ թե հանային հնչեղություն ստացած գործ էր,այլ իսկապես հանարային գործ,այն իմաստով ,որ տեղի է ունեցել 10 հոգու սպանություն Երևանի կենտրոնում և լայն զանգվածի առջև և այդ գործերը մինչև հիմա բացահայտված չեն:

-Վարչապետն ու գլխավոր դատախազը պատասխանատու են այն բանի համար,որ հայտարարել են՝մարտի 1-ի գործը բացված է: Ես որպես շարքային քաղաքացի իրավունք ունեմ եմ ասել,որ 1 տարի առաջ դուք ստել եք նման հայտարարություն անելով:

-Քննությունը դեռ շարունակվում է ,մենք չենք կարող ասել բացված,դա նշանակում է,որ իրենք բացահայտման հետքի վրա են,դատախազն էլ հայտարարեց,որ քննությունը գնում է,նորություններ կան, բայց առայժմ չենք կարող ասել:Քանի դեռ կա նախաքննական գաղտնիք,ես կարծում եմ,որ չարժե դրա մեջ մտնել ,բայց որ մարտի 1-ը պետք է բացահայտվի և այդ սխալների հիման վրա հետևություններ անենք և մեր երկիրը այդ ամոթալի խարանից ի վերջո կարողանա ինչ-որ մի օր ազատվել,դա մեր պարտավորությունն է:Ցանակցած իրեն հարգող իշխանություն պարտավոր է գնալ մարտի 1-ի լիարժեք բացահայտման :

-Քաղաքական նկատառում կա՞:

-Ես քննության շատ տվյալների չեմ տիրապետում ,որ հասկանամ ,թե տարբեր մարդիկ ինչպես են ներգրավել գործում,ես չգիտեմ,թե նրանք ինչ կարգավիճակից ելնելով են այսօրվա մեղադրյալի կարգավիճակում գտնվում,բայց որ այն մարդիկ ,ովքեր առնչություն են ունեցել մարտի 1-ի գործին,երբևէ հանձն են առել քաղաքացիների վրա կրակել,ճնշել և նրանց իրավունքները ոտնահարել կամ նրանց ազատությունը սահմանափակել,բոլորը պետք է պատասխանատություն կրեն:

-Մյուս կողմին՝բոլոր տեսակի խախտումներին,հրահրումներին անդրադառնո՞ւմ եք:

-Ինձ համար բոլորը կողմերը հավասար են,շատ կարևոր է ,որ հարցը քննվի և շարունակվի քննվել բազմակողմանի և այս գործում ,ինչպես նախորդ իշխանությունների ժամանակ ,չլինեն արտոնյալներ ,որոնք փորձենք շրջանցել:

-Տեղի ունեցավ նման մի բան . Սասնա ծռերի խափանման միջոցը փոխեցին , ազատ արձակեցին,սակայն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցը դարձել է մի տեսակ խնդրահարույց,նույնիսկ Արցախի երկու նախագահները դիմեցին խափանման միջոցը փոխելու հարցով,սակայն մերժվեցին,դրան հետևեցին Հայաստան-Արցախ հեռակա բանավեճերը:Նույնը Սեյրան Օհանյանի մասով էլ,մենք բոլորս գիտենք նրա անցած ճանապարհը,սակայն մարդն այսօր ազատ չէ իր տեղաշարժի մեջ ,դուք էլ այդ հարցը բարձրացրեցիք: Արդյո՞ք ուղղորդված դատավարություն չի ընթանալու:

-1 ամսից ավել կլինի ,որ իմ հրավերով գլխավոր դատախազը եղավ նաև մեր հանձնաժողովում և հանձնաժողովի նիստը արեցինք դռնփակ,հաշվի առնելո նախքննական գործեր,այդ մտահոգությունները ես հնչեցրել եմ գլխավոր դատախազի առջև ,դուք չկասկածեք,որ մենք հետևողական ենք լինելու ,ինձ համար որպես պատգամավոր և որպես նախկին լրագրող շատ կարևոր է ,որ մենք ազնիվ լինենք:

-Այդ ժամանակ արդեն կար երկու նախագահների՝դատախազին ուղղված նամակը:

-Այդ նամակը չկար, բայց պատգամավորներ էլ էին դրանից առաջ դիմել:

-Պատասխան էլ հնչեց ՝ես մասնագետների հետ խորհրդակցեցի և պարզաբանում տվեցին,որ քանի դատական գործի վարույթի ընդունման մասով որոշում չի կայացվել,գործը դատարանի վարույթում չէ,հետևաբար դատարանը չի կարող այդ պահին որոշում կայացնել խափանման միջոցի փոփոխման հարցով ,իսկ քանի որ գործը դեռ դատարանի վարույթում չէ,հետևաբար այն գտնվում է նախաքննության մարմնի ՝դատախազության տիրույթում: Սա նշանակում է,որ գլխավոր դատախազը իրենից հեռացրեց և ասաց իմ իրավասության տակ չէ :

-Այստեղ դատախազը ուղղակի մի փոքր դանդաղեց իր պատասխանում մինչև որ դատավորը վերցնի ,իսկ դատավորը գործը վերցրեց և պաշտոնապես ստորագրեց և հանձն առավ գործի քննությունը և այդքանով տեղափոխվեց գործի վարույթի դատական տիրույթ:

-Նախագահները դիմեցին,պատգավորների մոտ ցանկություն չի առաջացե՞լ և գուցե խափանման միջոցի հետ կապված դիմեիք :Ծիծաղելի է մտածել,որ այդ մարդիկ կարող են որևէ խնդիր առաջացնել ,ինքներդ մտածե՞լ եք դրա մասին:

-Ոչ,ես չեմ ուզում մտնել այդ թեմաների մեջ այն պատճառով,որովհետև ես սուբյեկտիվ վերաբերմունք ունեմ այդ գործի նկատմամբ:

-Դուք Սեյրան Օհանյանի հարցը բարձրացրեցիք:

-Ես օբյեկտիվության համար բարձրաձայնեցի և կարծում եմ,որ այդ օբյեկտիվությունը պետք է գնահատվեր այնքանով ,որ հիմա ինձ ոչ թե հարցադրում հնչի,թե ինչու մյուսների մասվ չեմ բարձրացնում, ես բարձարաձայնում եմ այնքնով ,ինչքանով այդ պահին կարողանում եմ համադրել փաստերը և չեմ պատրաստվում միջնորդություն անել երկրորդ նախագահի համար:

-Իսկ երբ երկու նախագահները դիմեցին,պատասխանը ձեզ գոհացրե՞ց կամ դրան հաջորդող <<փոխհրաձգությունները>>:

-Եթե մենք դիտարկում ենք հարցը իրաբանության տեսանկյունից,իսկ երկու նախագահնեի նամակը ուղղված գլխավոր դատախազին,բացառապես իրավական տիրույթում է:Եթե ուրիշ շեշտադրմամբ կամ քաղաքական այլ ենթատեքստով տային այդ դիմումը,իրենք բնականաբար ուրիշ հասցեատեր կընտրեին:

-Եթե լիներ այլ հասցեատեր,պատասխանն էլ այլ կլինե՞ր:

-Հարցի հասցեատերը,նամակ գրողը ,հեղինակը ինքը հարցը չի դիտարկում այլ տեսանկյունից,քան իրավական և նամակը ուղարկում է գլխավոր դատախազին ,և ստանում իրավական պատասխան ,այստեղ մենք ի՞նչ քննարկեինք:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 21277 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am