Վանաձորում գործող «Yandex» տաքսի ծառայության 100-ից ավել վարորդներ բողոքի ակցիա են իրականացրել

Այսօր՝ մայիսի 15-ին, բողոքի ցույց է տեղի ունեցել Վանաձորում: «Yandex»տաքսի ծառայության վանաձորցի վարորդների բողոքի ակցիան կապված է եղել ընկերության՝ վարորդներին առաջարկվող անհավասար պայմանների հետ: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Մենակ Վանաձորում ա, որ մինիմալը 200 դրամ ա, մենք ուզում ենք, որ գոնե 100 դրամով բարձրացնեն, դարձնելով 300: Տնօրենին ասել ենք մեր բողոքը, բայց փոխանակ գային, հանդիպեին մեզ հետ, մենակ ասել են, թե ձեռք չի տալիս՝ մի քշեք, մենք էլ չենք քշելու, էսօրվանից վարորդներիս մի մասը մեր մեքենաների վրայից պոկել-թափել ենք իրենց լոգոները, մեռանք ավտոներս ջարդելով, իրենց հեչ պետքն էլ չի»: Վարորդները նախ հավաքվել էին ընկերության Վանաձորի կառուցի դիմաց, ապա ավտոերթով շարժվեցին Հայքի հրապարակ, որտեղ ի նշան բողոքի՝ շարքով կայանեցին մեքենաներն ու դուրս եկան փողոց: Վարորդները ցանկացան նաեւ բոլոր կողմերից փակել Հայքի հրապարակը: Տեղում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանների ու ոստիկանության Տարոնի բաժնի պետի հորդորներից հետո վարորդները հրաժարվեցին իրենց այդ քայլից. «Մենք պահանջում ենք, որ մինիմալը ոչ թե 200 դրամ լինի, այլ գոնե 300, ինչով ենք մենք պակաս Երեւանի վարորդներից, այնտեղ 300-ից էլ է գինը բարձրանում, բայց մեզ մոտ միայն ու միայն 200 դրամ»,- ասաց վարորդներից մեկն ու հավելեց, որ իրենց դժգոհության մասին տեղեկացրել են նաեւ ընկերության տնօրինությանը, որտեղից պատասխանել են. «Ձեռք չի տալիս՝ մի քշեք»: 

դիտվել է 346 անգամ
Լրահոս
Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am