Հրապարակվել է Սեյրան Օհանյանի ցուցմունքից հատված
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստին նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը հրապարակեց Մարտի 1-ի գործով մեղադրյալներից ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ցուցմունքը:
Մասնավորապես ցուցմունքում նշվել է, որ 2008 թվականի փետրվարի 23-ի ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի մարտունակության խնդիրները, քանի որ այդ օրերին անհրաժեշտություն կար զինված ուժերի զգոնության բարձրացման եւ հակառակորդի կողմից հնարավոր սադրանքների եւ ոտնձգությունների հետ մղման հարցը, որն արտահայտվել է 2008 թվականի մարտի 3-ին տեղի ունեցած դիվերսիայով: «Բոլոր հրահանգները եղել են զինված ուժերի մարտունակության եւ զգոնության բարձրացման վերաբերյալ: Նմանատիպ ցուցում տվել է նաեւ պաշտպանության նախարարը՝ զինված ուժերի ղեկավարությանը եւ նրանց ենթակա անմիջական կառույցների հրամանատարներին»,- իր ցուցմունքներում նշել է Սեյրան Օհանյանը: