«0038» հրամանում չկա մի այնպիսի դրույթ, որով պաշտպանության նախարարը դուրս եկած լիներ իր լիազորությունների սահմաններից. Հայկ Ալումյան
Զինվորական կառավարման նոր կայազորի կազմակերպմումը և բանակային ստորաբաժանումների տեղաշարժը որևէ ընդանուր բան չունեն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ, մինչև 2008թ.-ի Մատի 1-ը Զինված ուժերը Երևանում չեն օգտագործվել, այսօր դատարանում՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նախնական նիստում, պաշտպանական կողմի դիրքորոշումը ներկայացնելիս հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը։
Վկայակոչելով Պաշտպանության նախարարի «0038» հույժ գաղտնի հրամանը, Ալումյանն ասաց, որ հրամանով զինված ուժերի օգտագործում նախատեսված չի եղել. «Անհրաժեշտ է հաշվի առնել, որ «0038» հրամանում չկա մի այնպիսի դրույթ, որով պաշտպանության նախարարը դուրս եկած լիներ իր լիազորությունների սահմաններից։ Այսինքն՝ եթե վերլուծենք, «0038» հրամանի ամեն մի դրույթում որևիցե բան չկա, որ պաշտպանության նախարարը հրամանի մեջ ընդգրկել է ու դա իր լիազորությունների մեջ օրենքով չլիներ»: