Ղարաբաղյան կարգավորման հարցում դրական ազդակներ կան. ԱՄՆ դեսպան
Հայաստանում ԱՄՆ Արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դրական ազդակներ կան։
Դեսպանի կարծիքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները նպաստել են բռնության կրճատմանը շփման գծում։ Ըստ նրա` կան նաեւ այլ դրական ազդակներ: