Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի ոհմակը ինչ-որ նյութերի ազդեցության տակ հարձակվել է աղջկաս վրա.Քոչարյանի աջակից (video)
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով նախնական դատական նիստը։
Դատարանի մուտքի մոտ ակցիաներ են իրականացնում ինչպես Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանին դեմ քաղաքացիներ: Լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկն աղմկահարույց հայտարարություններ արեց 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում.