Դատարանը դիրքորոշում հայտնեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը քիչ առաջ մերժեց դատախազի միջնորդությունը և թույլատրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին դռնբաց դատական նիստում հատվածներ հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Մարտի մեկի գործով տված ցուցմունքներից։
Արշակ Կարապետյանն իր ցուցմունքում պատմում է 2008թ. փետրվարի 23–ին տեղի ունեցած հայտնի խորհրդակցության մասին։