Ի՞նչ ունի ասելու Լևոն Քոչարյանը մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հորը. (video)
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին`Լևոն Քոչարյանն, արձագանքեց մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հայտարարությանը և ասաց, որ պատրաստ է հանդիպել նրա հետ։
« Նախ՝ կցավակցեմ, ցավ կհայտնեմ կատարվածի համար,բայց դա շոու մի դարձրեք », - ասաց Քոչարյանը,ում խոսքով տասը տարի շարունակ մարտիմեկյան իրադարձությունները կապել են իր ընտանիքի հետ։
Հարցին, թե ովքե՞ր են նրա ընտանիքի հետ կապողները, Քոչարյանն արձագանքեց. ««Հայկական ժամանակ» թերթի նախկին գլխավոր խմբագիրը՝ առաջին հերթին»։