Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր- Պետրոսյանը թքած են ունեցել այդ 10 զոհերի վրա և ընդհանրապես թքած ունեն մեր ժողովրդի վրա.թեժ բանավեճ Նարինե Դիլբարյանի և Մենուա Հարությունյանի միջև

Հարցազրույց Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանի և քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանի հետ:/Մաս 1-ին/

- 25 տարի առաջ հրադադար կնքվեց Հայաստանի և Ադբեջանի միջև,շատերը եղան,որ այն լավ համաձայնագիր համարեցին ,շատերը՝դավաճանական,որովհետև մենք այդ ժամանակ շատ հաղթական վիճակում էինք,կարծիք կար,որ կարող էինք առաջ գնալ,այդ պահին հրադադարը ճիշտ չէ:

Նարինե Դիլբարյան.Ճշմարտությունը ինչպես միշտ կենտրոնում է,դա դավաճանություն չէր,դա դիվանագիտական և քաղաքական հաջողություն էր,բայց միևնույն ժամանակ միգուցե դա գագաթը չէր այն ամենի,ինչ կարող էինք անել:Բայց պատմությունը չի սիրում ենթադրական եղանակ,ես կարծում եմ,որ մենք պետք է շնորհավորենք և հպարտ լինենք այն մարդկանցով,որոնց շնորհիվ այդ հրադադարը իրագործվեց:Նշեմ,որ այդ հրադադարը ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի ,այլ ամենից առաջ Արցախի ժողովրդի առաջին քայլն էր,և Ադրբեջանը ընդունեց պարտությունը,դա ժամանակի մեջ խիստ գնահատելի իրադարձություն էր:Այդքան տարի հետո այսօր գնահատականներ տալ,ասել,որ կարող էինք այլ տարածքներ գրավել,եղավ այն,ինչ կարողացանք,դա ինքնին հաջողություն էր:Այս տարիների ընթացքում միայն ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցավ հրադադարի այդ ընդունված սահմաների խախտում,որի հետևանքով կորցրեցինք այդ 800 հեկտար հողը և ես ուրախ եմ,որ այս հոբելյանական 25-ամյակին ի նշանավորումն Արցախի հանրապետությունում տեղի ունեցավ մեծ հանդիպում,որին հրավիրվեցին և քաղաքական այն ուժերը ,որոնք գործուն մասնակցություն են ունեցել հրադարադարի կնքմանը և Հայաստանի քաղաքական վերնախավը :Այնտեղ Մասիս Մայիլյանը հայտարարեց,որ պետք է վերադառնալ ելման կետին,որովհետև այդ հրադարդարը,երբ ստորագրվել է,ամրակայվել է այն տարածքը,որի շուրջ էլ հրադադար էր ստեղծվել:Այն 800 հեկտարը,որն այդ տմարդի պատերազմի ընթացքում մենք կորցրեցինք, հետո տարբեր պատճառներով չկարողանանք ետ բերել,պետք է վերադարձվի :Դա շատ ճիշտ մոտեցում է:

-Այսինքն՝նոր պատերազմ,թե՞ դիվանագիտական ճանապարհով:

Նարինե Դիլբարյան.Ինչու նոր պատերազմ, Մասիս Մայիլյանի հայտարարությունն էր այդ մասին էր:Երբ հրադադարը հաստատվում էր,ցավոք դա կայուն խաղաղության պայմանագիրը չէր,և խաղաղությունը առջևում է,բայց հրադադարից հետո արդեն մենք պետք է դիվանագիտական ճակատում գործենք: Ռազմական ճակատում մենք ավարտեցինք լավագույնս, փառք այն զինվորներին և նրանց հրամանատարներին,որոնք իրագործեցին,հիմա խնդիրը դիվանագիտական ճանապարհով պետք է լուծել:

Մենուա Հարությունյան.Իհարկե կցանկանայինք,որ այդ հրադադարի ռեժիմը կնքվելուց կարողանայինք ազատագրել նաև Նախիջևանը,հասնեինք նույնիսկ Բաքու,բայց ունենք այն,ինչ ունենք, և մենք պետք է փորձենք մեր ունեցած հաջողությունների վրա կառուցել ապագան և կառուցել այնպես ,որ այլևս կորուստներ չունենքն:Խնդիրը պետք է հստակ ձևակերպել՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները, ցավոք ,այնպիսի մակարդակի վրա են և այնպիսի անհիմնա ամբիցիաներ կան Բաքվի կողմից և խոսել այն մասին,որ մենք ունենալու ենք հարատև խաղաղություն և կարողանալու ենք խաղաղ ճանապարհով լուծել մեր միջև առկա խնդիրները,չեն հավատում :Մեր տարածաշրջանում,քանի դեռ Ադրբեջանը որպես պետություն այն ամբիցիաներով ,որով ինքը այսօր կա,շարունակի գոյատևել, այդքան ժամանակ մենք ունենալու ենք պատերազմի վտանգ :Հետևաբար պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի,իսկ դա նշանակում է,որ մենք պետք է ունենանք մրցունակ,զարգացող տնտեսություն,մարտունակ բանակ և բարոյահոգեբանական ազգային արժեքների հիման վրա ապրող հասարակություն: Դա վերաբերվում է և Հայաստանին, և Արցախին: Հատուկ նշեմ,որ այսօր էլ կա հրադադարի ռեժիմ,բայց դա խախտվում է, հիմնականում ադրբեջանական ուժերի կողմից ,ինչու հիմնականում,որովհետև Հայաստանը և Արցախը որևէ նպատակ և ցանկություն և շահ չունեն այդ հրադադարի ռեժիմը խախտելու , ժամանակ առ ժամանակ ստիպված ենք լինում խախտելու դեպքում պատասխան կրակ բացել և ցույց տալ նաև մեր ռազամական ուժը:Արցախյան խնդրի դիվանագիտական լուծում ես չեմ տեսնում,ես տեսնում եմ հետևյալը՝Հայաստանը և Արցախը պետք է զարգանան այնքան ,որ Ադրբեջանը հասկանան,որ հնարավոր չէ ռազմական ճանապարհով լուծել արցախյան խնդիրը,մանավանդ ,որ Ադրբեջանի համար չկա առանձին Արցախի խնդիր:Այս մարդիկ հավակնություններ ունեն նաև ՀՀ տարածքի նկատամամբ,նրանք բազմիցս հայատարում ե,որ Երաևանը և Սևանը իրենց է,ոչ միայն հայտարարում են,այլ իրենց մատաղ սերնդին կրթում են այդ հոգեբանությամբ և այդ տրամաբանությամբ,որպեսզի հաջորդ սերունդը նույնպես ունենա այդ ամբիցիաները,իսկ սա նշանակում է,որ մենք էլ հերթին գալիք սերնդին միշտ դաստիարակենեք միշտ պատրաստ լինել պատերազմի:

-Իսկ մենք ինչ ունենք.այժմ, մենք ունենք Հայաստան-Արցախ առաջին դեմքերի մակարդակով իրար դեմ հակամարտող ղեկավարություն, հեռակա բանավեճ :Արցախի երկու նախագահները նամակ հղեցին գլխավոր դատախազին,ով մերժեց նրանց խնդրանքը,նամակին անդրադարձավ Վիտալի Բալասնանյանը,վերջինիս էլ պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինայնի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ,հետո ինչպես միշտ վարչապետը բոլորին փորձեց տեղ նստեցնել և չգիտես որտեղից հակահեղափոխական ծիլեր նկատվեցին,ինչի մասին ժամանակ առ ժամանակ խոսվում է:

Նարինե Դիլբարյան.Այս հարցում անհրաժեշտ է անկեղծ լինել,իսկ դրա համար պետք է նշել,որ երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց,շատերը և Հայաստանում, և նաև ոմանք Արցախում ակնկալում էին,որ պետք է համաժամանակյա տեղափոխություն լինի ,տեղաշարժել լինեն և շատերի մտայնության մեջ Արցախը համարվեց հին: Մենք ունենք կարգախոս՝նոր Հայաստան ,եթե քաղաքական համակարգին է վերաբերում և այդ համապատկերում շատերին թվում էր,որ Արցախը հին է: Եթե նկատում եք,քանի որ Բակո Սահակյանը ճանապարհ է անցել Սերժ Սարգսյանի ,Ռոբերտ Քոչարյանի և նախորդ իշխանության գործիչների հետ,այս տեսանկյունից նա գուցե հաճախ ընկալվել է որպես անկայունացնող գործոն,որը կարող է պաշտպանել նախորդ ուժերին :Դրանք ընդամենը զգայական գնահատականներ են,ես գտնում եմ,որ քաղաքականությունը պետք է զգայականության մակարդակից դուրս գա:

-Զգայական Հայաստանում,թե՞ Արցախում:

Նարինե Դիլբարյան.Ես Արցախի տիրույթում ,նաև սոցիալական ցանցերում բազմաթիվ ընկերներ ունեմ,որոնք ժամանաակին պայքարել են ,և եկեք անկեղծ լինենք, այնտեղ ևս կա շերտ, որը դժգոհ է,իհարկե ոչ այնպես,ինչպես Հայաստանում էր, երբ տեղի ունեցավ հեղափոխությունը,այնտեղ ևս կային ակնկալիքներ :Հայաստանում գտնվող արցախյան պատերազմի կամ վերնախավի ներկայացուցիչներ ևս ցանկություն ունեն գնալու այնտեղ և վերականգնելու իրենք վաղեմի փառքը և հզորությունը:

-Սամվել Բաբայանի և Սասնա ծռերի մասին եք ասո՞ւմ:

Նարինե Դիլբարյան.Միանշանակ ,Սամվել Բաբայանի հավականությունները խիստ ակնհայտ են, նա հաճախ անգամ հակասական հայտարություններ է անում,թե ինչ է ասել Սերժ Սարգսյանը,գնացեք, հարցրեք Բակո Սահակյանին և մնացածին, այսինքն՝այնպես չէր,որ այդ եղկելի խարույկը , Հայաստան-Արցախ.բորբոքվում է միայն Հայաստանից: Արցախից ևս մարդիկ կան,որ կարծում են,որ կարելի է կրակից շագանակներ հանել հայաստանյան ղեկավարության ձեռքերով,թերևս հաշվի առնելով այն,որ հայաստանյան նոր հեղափոխությունը էլի ունի որոշ զգայական մոտեցումներ և քանի որ ,երբ մարդը նոր է մուտք գործում բարձրաստիճան համակարգ,ինքը առավել հիվանադագին է ընդունում,երբ իր խոսքը կամ իր դիրքորոշումը չի հարգվում և ինչ -որ փոխհրաձգություններ են սկսվում:Այս փոխհրաձգությունների ճանապարհը կործանարար է:Եթե անկեղծ,ինձ համար երկու կողմ չկա, ես դեկտեմբերի 1-ի որոշման երդվյալ ջատագովն եմ,և ինձ համար Հայաստանի և Արցախի միավորումը կայացած փաստ է: Սա դիվանագիտական ճանապարհ էր,թեև իմ զրուցակիցը հայտարարում է,որ դիվանագիտական ճանապարհով Արցախի հարցը չի կարող լուծվել,ռազմական և տնտեսական որոշակի հաղթանակներից հետո դիվանագիտական ճանապարհը հնարավոր է:

-Արժանի պատասխան տվեցի՞ն երկու նախագահների նամակին,որ ընդամենը խափանման միջոցը փոխելու միջնորդություն էին ներկայացնել,ընդ որում Սասնա Ծեռերի դեպքում դա կիրառվեց:

Նարինե Դիլբարյան.Իմ կարծիքով, ընտրված ձևը կամ այն անձը ,ում ուղղվում էր այդ դիմումը,սխալ էր:

-Եթե դիմեին մեկ ուրիշի ,այլ պատասխան էր լինելո՞ւ:

Նարինե Դիլբարյան.Այս հայատարարությունը քաղաքական էր,քայլը քաղաքական է,եթե այդպես է ,դա պետք է ուղղվի քաղաքական անձին:

Մանուա Հարությունյան.Խնդիրը երեք մասի բաժանեմ.1-ին՝ Արցախը, որքան էլ հռչակել ենք ժողովրդավարական, անկախ պետություն,որը թեև ճանաչված չէ միջազգային հանրության կողմից ,բայց ապրում է ժողովրդավարական արժեքներով և անկախ պետականություն է,որովհետև սեփական քաղաքացիները ինքնորոշաման իրավունքի վրա կերտել են իրենց անկախ պետությունը:Արցախի քաղաքական էլիտան և Արցախի բնակիչները շատ լավ հասկանում են,որ գտնվում են պատերազմական իրավիճակի մեջ և շատ ուշադիր են,որ երկրի քաղաքական անդորրը չսասանվի,որովհետև ,երբ դու մի կողմից պատերազմի մեջ ես և թույլ ես տալիս,որ քո մոտ ներքաղաքական կրքեր լինեն,դու ներսից քանդում ես քո երկիրը:սա է պատճառը ,որ Արցախի քաղաքական էլիտան և ժողովուրդը միասնական են ՝ անկախ այն բաներից ,որ ունեն տարբեր քաղաքական հայացքներ և ամբիցիաներ :Արցախում եթե շրջեք կտեսնեք միասնակաոնություն և պատերազմի վտանգը թույլ չի տալիս ,որ լինի առողջ քաղաքական մրցակցություն ,որը բոլորս սովոր ենք տեսնել:2-րդ՝ՀՀ իշխանությունները,ի դեմս Նիկոլ Փաշինյանի,տարրական հարգանք չունեն Արցախի իշխանությունների նկատմամբ, ավելին՝նույն սոցցանցերում Նիկոլի համախոհներից շատերը ինչպիսի գրառումներ են անում ՝թող Արցախի իշխանությունները հասկական,որ հայաստանցիներն են պահում իրականում Արցախի սահմանը և մենք ենք փող տալիս ,որ Արցախը ապրի: ՀՀ քաղաքացիներն ու իշխանությունները պետք է մի բան գիտակցեն ՝Արցախը իր խնդիրը միայն չի լուծում,արցախցին այնտեղ ապրելով և Արցախը պաշտպանելով ,չի լուծում Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրը,Արցախի խնդիր որպես այդպիսին գոյություն չունի,կա ՀՀ պետականության խնդիր և ՀՀ ժողովրդի խնդիր:

-Երբ ասում է ՝Բակո Սահակյան,բոլորին կարգի հրավիրիր:

Մանուա Հարությունյան.Ես դրա մասին առանձին կխոսեմ:

Նարինե Դիլբարյան.Պետք չէ կրակի վրա յուղ ավելացնել:

Մանուա Հարությունյան.Խնդիրն այն է,երբ նախկին և ներկա նախագահները դիմում են ՀՀ իշխանություներին,մասնավորապես գլխավոր դատախազին,ով ի դեպ գնացել էր դատարան և որպես դատախազ պահանջում էր,որ Քոչարյանի կալանքը երկարաձգեին:Այսինքն՝տեսեք,թե ում էին դիմել Բակո Սահակյանենք:Խնդիրը հետևյալն է .գոնե տարրական հարգանք կարող էին ունենալ ,հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյան անձի դերակատարումը արցախյան հերոսամարտում ,Շուշիի ազատագրման խնդրում,կարող էին 2-3 օրով կալանքը փոխել ,այդ մարդը գնար,մասնակցեր իր հաղթանակների կերտման միջոցառումներին և վերադառնար: Ամեն ինչ շատ պարզ է .Նիկոլ Փաշինյանը անձնական քաղաքական վենդետա է իրականցնում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Ցանկացած բանիմաց,իրավագիտակցություն ունեցող մարդ, երբ որ լսել է հեռախոսազրույցները և ծանոթ է ,թե ինչի մեջ են մեղադրում Ռոբերտ Քոչարյանին,ակնհայտ է,որ տեղի է ունենում քաղաքական վենդետա :

Նարինե Դիլբարյան.Դուք հիմա շատ սահուն անցում կատարեցիք ձեզ համար շատ նախընտրելի մեկ անձի պաշտպանությանը:

Մանուա Հարությունյան.Սա շատ ավելի կարևոր խնդիր է, երբ հայ ժողովուրդը թույլ է տալիս ,որ իր երկրում տեղի ունենա քաղաքական վենդետա,որը թուլացնում է իր պետությունը:

Նարինե Դիլբարյան.Քաղաքական վենդետա թույլ չի տալիս:

Մանուա Հարությունյան.Նիկոլ Փաշինյանին թվում է ,որ եթե Ռոբերտ Քոչարյանին դատեց, դրանով ինքը հակահեղափոխությունը գլխատում է,ոնց որ Լենինը ժամանակին ցարական ընտանիքը գլխատեց,որպեսզի հակահեղափոխություն չլինի,նույն տրամաբանությամբ Նիկոլին թվում է ,թե հակահեղափոխականները քոչարյանականներն են,ղարաբաղցիներն են ,սերժսարգսյանականներն են,ոչ հարգելի Նիկոլ ,հակահեղափոխականը դու ես,ինքդ ես քո սուտ խոստումներով,քո հակապետական գործունենությամբ և քեզ հավատացող հասարակությանը հանում ես քո դեմ:Հայաստան-Արցախ հարաբերությունների մեջ սեպ խրող ցանկացած մեկը պետական դավաճան է,և այս սեպը խրվում է Հայաստանի այսօրվա իշխանությունների կողմից:

Նարինե Դիլբարյան.Ինձ համար Հայաստանը և Արցախը միասնություն են,ես տխրում եմ,երբ մարդիկ փորձում են խորացնել անջրպետը,հիմա երկու կողմերին պետք է ուղղել փոխադարձ հարգանքի առաջարկը:Այո ,հեղափոխությունը ,որը զգայական իրողություն է,բարձրացնում է ինչ-որ հուզական ալիքներ,դրանք ավելի բորբոքել կրակին լրացուցիչ փայտ ավելավնելով ,չի կարելի, ողջամիտ մարդիկ հասկանում են,որ այդ կրակը պետք է հանգեցնել:

Մանուա Հարությունյան.Այդ կրակին Նիկոլից բացի ոչ ոք փայտ չի ավելացնում:Այդ կրակը ինքն է ստեղծել և ինքն էլ պետք է մարի:

Նարինե Դիլբարյան.Մարտի 1-ը Նիկոլ Փաշինյանը չի ստեղծել: Հայտարարվել և հեղափոխության ժամանակ հնչում էր այդ կարգախոսը ,որը շատերի կողմից բարձրացված խնդիր է՝պարզել,թե ով է մարտի 1-ին հրաման տվել,որպեսզի բանակը ,այլ ոչ թե ոստիկանները,կրակեն:

Մանուա Հարությունյան.Նիկոլ Փաշինյանի այսօրվա խորհրդականներից մեկը՝գեներալ Մովսես Հակոբյանը ,ինքն է արդեն հայտարարում,որ բանակը չի միջամտել և կրակ չի բացել:

Նարինե Դիլբարյան.Անհանգստանալու կարիք չկա:

-Այդ դեպքում ինչո՞ւ Արցախին ասաց,որ հակահեղափոխական տրամադրություն են տարածում:

Մանուա Հարությունյան.Պարզ մեսիջ է տալիս Արցախին,ասում է՝դուք բոլորդ պետք է ինձ ենթարկվեք,եթե փորձեք ինձ ձեռնոց նետել,ես իմ քաղաքական լծակներով ձեզ կփորձեմ ճնշել:

Նարինե Դիլբարյան. Մենք պետք է միասնական պետություն ստեղծենք:

Մանուա Հարությունյան.Դա Նիկոլին ասեք,ինձ մի ասեք:

Նարինե Դիլբարյան.Ինձ համար պետությունը Նիկոլը չէ ,ինձ համար պետությունը մենք ենք:

Մանուա Հարությունյան.Նիկոլ Փաշինյանը ձեռնոց է նետել հայոց պետականությանը,այսօր ոչ թե տեղի է ունենում Փաշինյան-Քոչարյան հակասություն ,այլ Փաշինայն-պետություն հակասություն: Այս պատերազմի մեջ, եթե հաղթի Նիկոլը,մեր պետությունը պարտվելու է ,սնանականալու է: Դրա համար մեր քաղաքացիները պետք է շատ զգոն լինեն,մի երիտասարդ մարդ իր քաղաքական ամբիցիաների համար արդեն 20 տարի է լրջագույն հարվածներ է հասցնում հայոց պետականության հիմքերին ,այս մարդը մի անգամ մարտի 1-ին է փորձել բռնազավթել իշխանությունը ,չի ստացվել,երկորդ անգամ ստացվեց:

Նարինե Դիլբարյան.Եկեք ընդունեք բոլորի սխալները :Դուք ստեղծել եք կուռքեր:

Մանուա Հարությունյան.Ես կուռք չունեմ,ես հավատում եմ իմ Աստծուն:Ես տղան լրջագույն հարվածներ է հասցնում հայոց պետականությանը , բոլոր պետությունները ենթադրում են սահմանադրականություն և օրենքներ:Նիկոլ Փաշինյանը հրահարել է մարտի 1-ը,բոլորս տեսել ենք,թե ինչպես էր կոչ անում չենթարվել իշխանություններին…

Նարինե Դիլբարյան.Դրա համար նա դատվել է,կրել է իր պատիժը:

Մանուա Հարությունյան.Այդ մարդը հրահրել է մեր երկրում իշխանությունը բռնազավթելու փորձ,Ռոբերտ Քոչարյանը թույլ չի տվել,Նիկոլ Փաշինայնը,Լևոն Տեր- Պետրոսյանը թքած են ունեցել այդ 10 զոհերի վրա և ընդհանարպես թքած ունեն մեր ժողովրդի վրա ,ամսի 2-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի հեռախոսազրույցը Ալիկ Արզումանյանի հետ՝հիշեք ,թե ինչ էր ասում առաջին նախագահը:

Նարինե Դիլբարյան.Դա ապացուցվե՞լ է:

Մանուա Հարությունյան.Հիմա մենք կարող ենք այդ տրամաբանության մեջ մեզ ինչ ձեռք չի տալիս,ասենք ,դա իրական չէ: Նույն ձևով Նիկոլը կարող է ասել,որ Ռոբերտ քոչարայանի մասին ձայնագրությունը իրական չէ:Ես վստահ եմ ,որ դա Լևոն Տեր-Պետրոսյանի իրական դեմքն է:Ինքն այնքան ցինիկ է,որ ամսի 2-ին զանգել ու ինչ էր ասում,ասում էր՝ լավ եք արել,ապրեք.շատ լավ եք արել, թքած ուներ,իր ձայնից չէր զգացվո՞ւմ ,որ ինքը ցավ չի ապրում,որ մենք 10 անմեղ զոհ ենք ունեցել:

Նարինե Դիլբարյան.Որպես մարտի 1-ին այնտեղ գտնված մարդ ,ես շատ վատ եմ զգում,որ նման բաներ եք ասում:

Մանուա Հարությունյան.Շատ վատ է,որ դուք էլ եք մարաի 1-ին այնտեղ եղել,ուրեմն դուք էլ չունեք պետական մտածողություն :Երբ դու գնում ես երկրիդ սահմանդրությունը տապալելու ,դրանցի հետո խոսել պետականության մասին ,չի կարելի երկրում իշխանությունը բռնազավթելու ոչ փորձ անել,ոչ էլ փորձել բռնազավթել:

Նարինե Դիլբարյան.Չի կարելի զգայական գնահատականներ տալ:

Մանուա Հարությունյան.Ես պետական գնահատականներ եմ տալիս, զգայական տալիս եք դուք,որտեղ ձեզ ձեռք չի տալի,ասում եք ՝միգուցե դա ֆեյք է: Եթե դու խախտում ես երկրի սահմանադրականությունը ,դու անելիք չունես պետության քաղաքական կյանքում :

Նարինե Դիլբարյան.Սահմանադրականությունը խախտում ենք նրանք ,ովքեր իմ ընտրական իրավունքը սահմանափակում են:

Մանուա Հարությունյան.Ե՞րբ է խախտվել,ուզում եք ասել,որ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթ՞ել էր այդ ընտրություններին:

Նարինե Դիլբարյան.Ես կարծում եմ,որ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը չէր հաղթել :

 Մանուա Հարությունյան.Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթե՞լ էր:

Նարինե Դիլբարյան.Չէր հաղթել:

Մանուա Հարությունյան.Բա ինչու էր իրեն հայտարարում հաղթած թեկնածու և ասում էր՝գնում եմ իմ իշխանությունը յուրացնելու:

Նարինե Դիլբարյան.Նա նման բան չի հայտարարել:

Մանուա Հարությունյան.Ասում էր ՝գնում եմ Բաղրամյան 26 իմ իշխանությանը տեր կանգնելու:

Նարինե Դիլբարյան.Ինքն անգամ չեկավ Մյասնիկյանի արձանի մոտ…

Մանուա Հարությունյան.Չեկավ,որովհետև վախեցավ …

-Ճիշտ արե՞ց,որ չեկավ:

Նարինե Դիլբարյան.Միանշանակ սխալ արեց,ես կարծում եմ,որ այս ամբողջ եղկելի անիվը,որ պտտվեց ,դրանից եղավ,ընդ որում ես հիշում,որ Լևոն Տեր-Պետրոսյանը <<Մահվան տեսիլից>> հատված արտասանեց ՝թող ոչ մի զոհ չպահանձվի ինձնից բացի,դա հենց կանխորոշումն էր այլ զոհերի:Ի դեպ մի բան ասեմ՝ես այդ ժամանակ Լևոն Տեր-պետրոսյանին ձայն չեմ տվել, ես ընդհանրապես նրան ձայն չեմ տվել, բայց նաև Սերժ Սարգսյանին էլ ձայն չեմ տվել:Ուժերի այդ դասավորության մեջ,ես գնացել էի պարզելու,թե հայ հասարակությունը ի վերջ կարող է ընտրությունների միջոցով փոխել իշխանությունը:

Մանուա Հարությունյան.Ժողովուրդը 1995-1996 թվականներին փորձեց փոխել իշխանությունը ,չստացվեց,որովհետև նույն Լևոն Տեր-Պետրոսյանը,դարձյալ սահմանադրական կարգը տապալելով ճնշեց մեր ժողովրդին և թույլ չտվեց ,որ Հայաստանում տեղի ունենան ժողովրդավարական գործընթացներ:

Նարինե Դիլբարյան.Այո,լրիվ ձեզ հետ համաձայն եմ,ես այն մարդկանցից եմ,ում այն ժամանակ ջրցան մեքենաներով ջրեցին :

Մանուա Հարությունյան.Մենք հիմա ինչ մեսիջ ենք մեր եթերից ցույց տալիս մեր քաղաքացիներին և ապագա սերունդներին, 2 մեսիջ կարող ենք տալ՝սիրելի հայրենակիցներ ,կամ եկեք ապրենք սահամանադրությամբ և օրենքներով ամրագրված երկրում,ունենալով հնարավորություն պահպանելու մեր անկախությունը կամ եկեք հետևենք Նիկոլի նման դեմագոգ,պոպուլիստ,հակապետական տարրերին և կործանման տանենք մեր պետականությունը:Սա անհատ է,որը 20 տարի է մեր պետության հիմքերը խարխլում է և այսօր Հայաստանում կա քաղաքական ճգնաժամ, այսօր Հայաստանի իշխանությունը բռնազավթված է և պետք է օրակարգ ձևավորվի՝երկիրը բերելու սահամանադրական փուլ:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

 

դիտվել է 3018 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am