Զրույցների թեման սպառվեց. սահմանում նոր սրացումները չեն բացառվում

Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումներին մասնակցող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարճ զրուցել են ընթացիկ իրավիճակի շուրջ։

Փաշինյանը «Ազատության»-ը փոխանցել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ դեռ չեն հստակեցրել հաջորդ բանակցությունների օրն ու վայրը։

«Հնարավոր չէ լուծել որևէ հակամարտություն` կենտրոնանալով միայն ներգրավված կողմերից մեկի շահերի վրա, որովհետև կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամենակարևոր խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է` չերկխոսել Ղարաբաղի հետ: Ճշմարտությունն այն է, որ այս հակամարտությունը երեք կողմ ունի` Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան: Մենք կարծում ենք, որ շատ կարևոր է ունենալ բանակցային պատշաճ շրջանակ, որ հնարավոր լինի լուծել այս հակամարտությունը», - ասել է Փաշինյանը։

Հարցին՝ նորից հանդիպելու ծրագրեր կա՞ն, Հայաստանի վարչապետը պատասխանեց. - «Դեռ պլաններ չկան, բայց վստահ եմ` որ բանակցությունները շարունակվելու են: Շատ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, դա շատ կարևոր է: Առանց Լեռնային Ղարաբաղի հնարավոր չէ ունենալ հարցի իրական կարգավորում»։

Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Ալիևը Եվրամիության մայրաքաղաք Բրյուսելում մասնակցում էին Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից տրված ճաշին` Արևելյան գործընկերության 10-ամյակի առթիվ:

Ի դեպ, Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը «Ազատության» հետ զրույցում, պատմել է՝ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ անդրադարձել են ղարաբաղյան խնդրին՝ ընդհանուր հավաքի ժամանակ: «Երկուսն էլ բարձրացրել են այդ հարցը, սակայն, նրանք դեմ առ դեմ չխոսեցին, այդպիսի հանդիպում նախատեսված չէր: Բայց, կարծում եմ, որ այդ անհրաժեշտ բանակցությունների կայացումը կարող է նոր շրջադարձ լինել, և Եվրամիության նախագահն էլ հստակ ընդգծեց, որ մենք, որպես Եվրամիություն, ակնկալում ենք հարցի լուծում: Վստահ եմ, որ գալիք ամիսներին, և հուսով եմ, ոչ թե տարիներին, այստեղ նոր էներգիա կլինի, և կարծում եմ՝ երկու կողմերն էլ այժմ շահագրգռված են, որ հարցը առարկայական քննարկեն», - ընդգծել է Յոհաննես Հաննը:
Փաշինյանի և Ալիևի խոսակցության թեման սպառվում է: Ապագայում, ըստ ամենայնի, սահմաններում ականատես կդառնանք նոր սրացումների: Ադրբեջանը բաց «խաղաքարտերով» ցույց է տալիս, որ դժգոհ է Արցախի մասնակցության պահանջից: Սա նշանակում է, որ նա դիմելու է «գործընկերների» աջակցությանն ու սադրանքների:

Թամար Բագրատունի

դիտվել է 1622 անգամ
Լրահոս
Քամի ցանողը փոթորիկ է հնձում. թատերականի խայտառակությունը Իսկ դուք ասում եք՝Ռուսաստանը քավոր չէ Հայաստանի կոռուպցիոն համակարգին.Անուշ Սեդրակյան Ով «սարքեց» Դավիթ Սանասարյանի գլխին և ինչու տուժեց արևմտամետ թևը .Անուշ Սեդրակյանը մանրամասներ է հայտնում Նիկոլ Փաշինյանի համար Արցախի նախագահների նամակը սյուրպիզ էր,թե իր գիտությամբ է գրվել այն.ինչ կարծիք ունի Կարեն Քոչարյանը.video ՀՅԴ-ն Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպե՞լ է.Արմեն Ռուստամյանը բարկացավ (video) Արարատ գյուղի գյուղապետը ՀՀԿ-ական էր, հիմա իմ քայլական, հետո էլ պառկածների կողմն է լինելու. գյուղացին բողոքում է գյուղապետից (video) Գյումրում հայրը մահացու վրաերթի է ենթարկել իր 2 տարեկան երեխային Լրջացե՛ք.ՀՅԴ հանրահավաքն Ազատության հրապարակում (video) Եթե կան, ուրեմն պարտավոր եք օր առաջ հրապարակել Ձեր ասած պետական դավաճանների անունները.Վահան Բաբայան (video) Հրեշավոր կոնսեսուս Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության միջև. Աշոտյան (տեսանյութ) Քոչարյանի պաշտպանը՝ ՀՅԴ հանրահավաքին Մրից հելանք, մրջուրն ընկանք. Արմեն Ռուստամյան (video) Ժողովրդի անունով սահմանադրական կարգ եք տապալում. Ռուստամյանը՝ իշխանություններին (video) Խնդրում եմ՝ բանանի անուն չտաք.5000 տարի առանց բանանի ապրել ենք, մի էդքան էլ կարող ենք ապրել. ՀՅԴ բյուրոյի անդամ (video) Հրանտ Մարգարյանը բողոք չի գրել, որովհետև իր համար թշնամին հայ մարդը չէ. Գեղամ Մանուկյան (video) Առավոտյան կառավարության նիստը տեսա,ասացի՝Աստված իմ, ինչքան ճիշտ է արել ՀՅԴ-ն՝ այս հավաքը կազմակերպելով.Գեղամ Մանուկյան (video) Ադրբեջանը պաշտպանության նախարարը՝ հայ-ադրբեջանական շփման գծում. Այս անգամ չի փախել Հայաստանի 2 սահմանակից երկրները հարվածի տակ. Երևանի շահը Առաջին ձնծաղիկները Բաքվից. Հրճված են Փաշինյանի ելույթից Իշխանության թիմը լցված է թշնամությամբ և ատելությամբ. Լիլիթ Գալստյան Արտակարգ դեպք. քառասունքի արարողությունը վերածվել է վենդետայի «Թող ինձ ների Սանասարյան Դավիթը, բայց նա պարտվեց». Վահրամ Թոքմաջյան Եթե այսպես եք քայլ անելու, ավելի լավ է լրջանաք, հանգիստ նստեք տեղներդ․ Իշխան Սաղաթելյան. տեսանյութ Թուրք ընդդիմադիր գործչին մեղադրանք է առաջադրվել Հայոց ցեղասպանության մասին գրառման պատճառով Լրջանալու կոչ ենք ուղղում. Այս Հայաստանում մենք չենք կարողանում արտահայտվել, որովհետև թշնամի ենք դիտվում. Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սույն թվականի մայիսի 23-ին, ժամը 19։00-ին Հ.Յ.ԴաշնակցությունըԱզատության հրապարակում կանցկացնի հանրահավաք Մայիսի 24-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են Արմենական կուսակցության հիմնադիր նախաձեռնող խմբի անդամներ Արա Պողոսյանը, Գևորգ Ջնդոյանը և Հովհաննես Մարկարյանը: ԹԵՄԱ՝ Արմենական կուսակցության հիմնադիր համագումարին ընդառաջ: Մայիսի 24-ին ժամը 12,00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու, «Ադրբեջանահայերի ասամբլեա» փախստականների ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյանի ասուլիսը։ Թեման՝ «Ադրբեջանում մայիսի 20-ին մեկնարկած խոշոր զորավարժությունը։ «Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ». Ադրբեջանի ուղերձը։ Ադրբեջանի ներքաղաքական զարգացումները։ Սահմանային իրավիճակ և հայ - ադրբեջանական հարաբերություններ։ Հայաստանում և Ա... Մայիսի 24-ին, ժամը` 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է քաղաքական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Լևոն Շիրինյանը: Թեման՝ Դատական գործընթացներ, ներքաղաքական զարգացումներ: Ս/թ մայիսի 24-ին, ժ. 13:00-ին՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի, տնօրենի ժ/պ Յուրի Իգիթխանյանի ասուլիսը: Թեմա՝ Մեծ պրեմիերա. Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կներկայացվի Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը`ժամանակակից լուծումներով: Բանախոսները կներկայացնեն մանրամասներ նոր ներկայացման, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին: Ռուսաստանում բնակվող եղբայրներ Սերգո և Սամվել Ստեփանյաններըշուրջ 100մլն. դրամի ներդրում են կատարել Հայաստանում: Ճանապարհի հանդիսավոր բացումը տեղի կունենա վաղը՝ ժամը 12:00-ին(հասցե՝ Կոտայքի մարզ, գյուղ Նոր Երզնկա): Բացմանը կմասնակցենսփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն ՏերԳրիգորյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, մի շարք այլբարձրաստիճան պաշտոնյաներ Մայիսի 24-ին, ժամը` 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը և քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Թեման՝ Դատական գործընթացներ, ներքաղաքական զարգացումներ: Մայիսի 24-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանը: Թեման՝ «Շուշին գրավելու մասին Ադրբեջանի հայտարարություններն ու չհայտարարված զորավարժությունները: ԼՂ հիմնախդնիր. վերջին զարգացումներն ու հնարավոր գործընթացները, հայաստանցի-ղարաբաղցի արհեստական հակադրության վտանգները, հարակից հարցեր»։ Մայիսի 23-ին ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը կայցելի Վայոց Ձորի մարզ՝ կառուցվող փոքր խաղադաշտերի շինարարության ընթացքին տեղում ծանոթանալու համար։ ՀՖՖ-ն լրագրողներին հրավիրում է լուսաբանելու այցն ու կատարվող աշխատանքները։ Տեղում կկազմակերպվի նաև Արմեն Մելիքբեկյանի բրիֆինգը։ Մեկնումը՝ մայիսի 23-ին` ժամը 10-ին` Խանջյան 27 հասցեից։ Մայիսի 23-ին` ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում «ԴասA» նախագծի շրջանակներում տեղի կունենա ամփոփիչ «ԴասԱ» գալա-համերգը, որին ներկա կլինեն միայն Երևանի ավագ դպրոցների աշակերտները։ Համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը՝ կատարելով հանրահայտ ֆիլմերի մեղեդիները։ Հիշեցնենք, որ «ԴասA»-ն կրթամշակութային նախաձեռնություն է, որի նպատակն է ժամանակակից ինտերակտիվ և ստեղծարար մեթոդներով ու...