Որոշում ունեն. Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացրած Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը կներկայանան դատարան՝ վերահաստատելու իրենց երաշխավորությունը։ Այս մասին Քոչարյանի և մյուսների գործով նախնական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը։ 

Արցախի ներկա և նախկին նախագահներին դատարան ներկայանալու պահանջ, ինչպես հայտնի է, առաջադրել է դատավոր Դավիթ Գրիգորյանը` հղում կատարելով օրենքի պահանջի վրա, համաձայն որի` երաշխավորություն ներկայացնող անձինք պետք է ներկայանան դատարան ու պնդեն իրենց երաշխավորությունը։ Հարցն ունի իրավական և բարոյական կողմ` բարոյական տեսանկյունից Արցախի երկու նախագահների անունից արված հայտարարությունը դատարանի համար կարող է բավարար հիմք ընդունվել, որովհետև Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը այն անձինք չեն, ում խոսքը կասկածի տեղիք է տալիս: Իրավական առումով` օրենքի առաջ բոլորը հավասար են: Մարտի 1-ի գործով դատարան են հրավիրվել և ցուցմունք տվել Հայաստանի նախկին բոլոր նախագահները` Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հետևաբար միանգամյան բնական է, որ օրենքի պահանջից ելնելով` դատարան կարող են հրավիրվել նաև Արցախի նախագահները:

Իրավական և բարոյական տեսանկյունից խնդիրը շատ ավելի կբարդանա` Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դատարան հրավիրվելուց հետո: Արցախի նախագահների միջնորդության վերահաստատումից հետո դատարանի համար չափազանց բարդ, կարելի է ասել` անհնար կլինի Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ: Եթե դատավորը առաջարկում է Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին դատարան ներկայանալ, կնշանակի արդեն որոշում կա Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել, որովհետև հակառակը կնշանակի ստորացնել և արհամարհել Արցախի ներկա և նախկին առաջնորդներին: Նրանց խնդրանք-միջնորդության անտեսումը վերաբերմունք է Արցախի իշխանության և ժողովրդի նկատմամբ: Այդ վերաբերմունքից, խոշոր հաշվով, կախված է լինելու ներքաղաքական մթնոլորտի ձևավորումը ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Հավելյալ լարվածությունն ու հասարակության պառակտվածությունը, ինչի հստակ դրսևորումներն առկա են վերջին երկու օրերի դատական նիստերում, ամենևին ձեռնտու չեն Հայաստանի իշխանությանը, որովհետև իրավիճակի պատասխանատուն այսօրվա իշխանությունն է` ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Ուստի սա այն դեպքն է, երբ իրավական ողջամիտ քայլը դառնալու է առողջ քաղաքական միջավայրի հանրային երկխոսության և հաշտեցման երաշխիք:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 34110 անգամ
Լրահոս
Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video) Նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թ.-ից և հատկապես 2022-2023 թ.թ.-ին, կանխորոշված էր. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին Իրանը օդերով է հանելու իսրայելական այդ օբյեկտը․ Սերգեյ Շաքարյանց (video) Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով Նույն ֆազի տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video) Ինչ են ուզում անել Վրաստանի հետ Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Ղեկավարը հող սիրող պիտի լինի, սա իրանց հոր տունը չի․ առևտրական (video) Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը «Բաքվում անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Մենք էլ Եռաբլուրում հարազատ ունենք, գնանք փողոցում առևտուր անե՞նք․ Քաղաքապետարանի պատոնյա (video) Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգել են քաղաքացուն, փորձել են հանել հագուստը․ փաստաբանի ահազանգը (video) Թաղում էինք գնացել, հանգուցյալի տուն Նիկոլն էլ եկավ. ոսկեպարցիներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am