«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամսվա վերջին կայցելեն տարածաշրջան». Մամեդյարով
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կայցելեն տարածաշրջան:
Ինչպես փոխանցում է Report.az-ը, այս մասին Մամեդյարովը հայտնել է Բրյուսելում: «Մենք դեռ ծրագրում ենք, որ համանախագահները տարածաշրջան կժամանեն ամսվա վերջին, դրանից հետո կքննարկենք: Օրակարգում կլինի նախարարների հանդիպումը, սակայն պետք է այն նախապատրաստել:
Ինչպես ավելի վաղ ասել եմ, համանախագահ երկրներից մեկի կողմից առաջարկ կա նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու», - ասել է Մամեդյարովը: