Սերժ Սարգսյանն Արցախում ասել է, որ «ես սխալ եմ» ասելով նկատի է ունեցել Վովա Գասպարյանին
Դիտել նաև
Եթե կապիտուլյանտի իշխանությունը շարունակվեց ևս մեկ տարի, ապա առաջիկայում շատ ավելի դաժան է լինելու. Արտակ Զաքարյան
Փաշինյանը 413 միլիոն դրամով պարգևատրել է իր աշխատակազմին. 168.am
Բրենդային թանկարժեք հագուստներ կրելը չի նշանակում լինել բարձրաճաշակ. ոճաբան
Ինչո՞ւ բանկերը հրաժարվեցին աշխատել կառավարության հետ. 168.am
Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությունը պաշտոնանկության առիթով՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալ», դեռեւս մնում է հրապարակայնորեն չբացահայտված։ Մեր տեղեկություններով` Արցախում գտնվող Սերժ Սարգսյանը մարտական ընկերների համառ պնդումներին տեղի տալով բացել է փակագծերը եւ ասել, թե ինչ իմաստ ուներ իր հայտնի արտահայտությունը։ Ասել է, որ այն վերաբերում էր ոստիկանապետ Վովա Գասպարյանին, ով մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը արդեն անցել է Փաշինյանի կողմը, բանակցել նրա հետ, սրանով էր պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, որ դուք չեք տիրապետում իրավիճակին, Հայաստանում իշխանությունն արդեն ժողովրդին է պատկանում։