Հարուստ գործարարները լավ գիտեն, թե ում կարելի է դիմել ու ինչպես ճանապարհ հարթել դեպի Փաշինյանի կոռուպցիա չհանդուրժող «սիրտը»
«Իրատես» թերթը գրում է.
«Չնայած Հայաստանի Հանրապետության առաջին տիկնոջ ինստուտուտը Սահմանադրությամբ ամրագրված չէ, սակայն Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր գործունեությամբ ստվերում է անգամ պետական որոշ ինստուտուտների աշխատանքը։
Օտարերկյա ներդրողները, սփյուռքի հարուստ գործարարները, նախկին իշխանության «մնացուկները» լավ գիտեն, թե ում կարելի է դիմել ու ինչպես ճանապարհ հարթել դեպի Փաշինյանի կոռուպցիա չհանդուրժող «սիրտը»։ Խոսք չկա, սուպերվարչապետին արժանի առաջին սուպերտիկին ունենք։
Վերջերս Նունե Սարգսյանին հյուրընկալվել են ինչ-որ ծրագրով աջակցություն ակնկալող մի կազմակերպության անդամներ, որոնք զարմացել են, երբ տիկին Սարգսյանը ներողություն է խնդրել, որ նրանց ասածները պետք է անձամբ գրառի, քանի որ օգնական չունի։ Իսկ դուք ասում եք` մամուլի խոսնակ։ Եվ այնքան անբռնազբոս է դա ասել, որ ներկաներին թվացել է, թե այդպես էլ պետք է լինի»: