Քոչարյանին դատարանում դիմավորեցին ծափերով. դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը (video)
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և որոշում կայացրեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։ Նախքան նիստի մեկնարկը դահլիճում ներկա Քոչարյանի կողմնակիցները երկրորդ նախագահին դիմավորեցին ծափերով ։