Ամենաանպաշտպանը դատարանն է

 

Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքում տեղի ունեցած խառնաշփոթի ժամանակ ամենաանպաշտպան կողմը դատարանն էր` չնայած հանգամանքին, գործի հանգուցալուծման բացառիկ իրավունքը տրված է հենց դատարանին: Պետությունը, հասարակությունը, ներկա և նախկին իշխանությունները դատարաններից ու դատավորներից ակնկալում են արդարադատություն: Ընդհանրապես և դատարանի դահլիճում գտնվողների, և դատարանի բակում այս կամ այն կողմից աջակցող քաղաքացու ակնկալիքը դատարանից պետք է մեկը լինի` արդար դատավարություն: Դուք պատկերացնո՞ւմ եք, հանրային ինչ ահռելի ճնշման տակ էր հայտնվել Քոչարյանի կալանքի հարցը քննող դատավորը, երբ դատարանի դիմաց Վարգդես Գասպարին վեր էր պարզել <<Քոչարյան մարդասպան>> ցուցանակը, իսկ Քոչարյանի պաշտպանները հեռացրեցին նրան դատարանի շենքի մոտից` գլխին շշով հարվածելով: Երբ դատարանից դուրս, խախտելով անմեղության կանխավարկածը, չսպասելով դատարանի վճռին, մի խումբ քաղաքիացիներ կողմերից մեկին մեղավոր են հռչակում, մյուսներն էլ հակառակն են պահանջում դատավորից, իսկ գլխավոր դատախազն այդ ընթացքում դահլիճ է մտնում դատավորի համար նախատեսված մուտքից, հավատացեք` չափազանց դժվար է օբյեկտիվ և արդար դատելը: Նման միջադեպերն առաջին հերթին սադրանք են դատարանի և դատավորի նկատմամբ, ովքեր այսօր վստահաբար ամենաշատն ունեն պաշտպանության և աջակցության կարիք: Դատավորներն ու դատարաններն այսօր հայտնվել են ծանր կացության առջև` նրանց վրա ճնշում կա բոլոր կողմերից անխտիր, իսկ արդարադատության իրագործման համար դատավորները նախ և առաջ պետք է ազատ և անկաշկանդ գործելու հնրավորություն ունենան: Առանց այդ էլ` նախկին իշխանությունները հնարավոր և անհնար բոլոր գործիքներով արժեզրկել են դատական համակարգը. դատարանները հռչակվել են կոռումպացվածներ, դատավորները` կաշառակերներ և իշխանության կատարածուներ: Սրանում, իհարկե, դատարաններն ու դատարվորներն ունեն իրենց մեղքի ահռելի բաժինը: Նրանք մեղավոր են հենց միայն նրա համար, որ երբևէ չեն փորձել հակառակն ապացուցել, չեն փորձել բացատրել ու ապացուցել հանրությանը, որ իրենց համար ամենաբարձր արժեքն օրենքն է: Հեղափոխության մեծագույն նվաճումն ու հաղթանակը ոչ թե նախկին իշխանավորներին ամեն գնով դատելն է, այլ արդար դատարան ունենալու հնարավորությունը բաց չթողնելը: Լարվածության և ատելության այն չափաքանակը, որն այսօր կուտակված է հանրային կյանքի տարբեր հարթակներում, լրջորեն խոչընդոտում է անկախ դատարանի կայացմանը: Հեղափոխական իշխանությունն իր կողմից ոչ մի քայլ չի ձեռնարկում, հակառակը, ամեն ինչ անում է, որ դատական համակարգն էլ ավելի հեղինակազրկվի / ի վերջո ինչ է նշանակում Ռ. Քոչարյանի գործի քննությունը հանձնել մի դատավորի, ով մի անգամ արդեն այս գործով ինքանբացարկ է հայտնել/: Կամ ով է հավատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին, թե իր իշխանության օրոք դատավորներին չեն զանգում. Եթե կան այդպսի անհույս միամիտներ, թող դնեն ու ներից լսեն ԱԱԾ պետի ու ՀՔԾ պետի գաղտնալսման ձայնագրությունը: Դատական համակարգի վերջնական արժեզրկումը թերևս ձեռնտու է նոր իշխանությանը` անցումային արդարադատության համակարգի ներմուծումը հիմնավորելու համար: Դատական համակարգի ռեֆորմն անխուսափելի է, բայց դա առաջին հերթին պետք է ծառայի անկախ դատարանի և ոչ հեղափոխական դատաստանի գաղափարին, որվհետև բումերանգի օրենքը ինչպես բոլորի, հեղափոխականների դեպքում ևս գործելու է: Մի օր այդ նույն դատարանում կդատվեն նաև հեղափոխականները և անպայման կունենան անկախ դատավորի և արդար դատավճռի կարիք, ինչպես որ այսօր դրա կարիքն ունի Քոչարյանը:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 1084 անգամ
Լրահոս
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am