Այսպիսով, այսօր իր գագաթնակետին հասավ դատական ֆարսը, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերով ծավալվել է հայոց դատարանում
Այսպիսով, այսօր իր գագաթնակետին հասավ դատական ֆարսը, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերով ծավալվել է հայոց դատարանում:
Դատարան, որտեղ Գլխավոր դատախազը գալիս է իրեն հարմար ժամանակ, բավականին ուշացած, դատավորի սենյակի մուտքով ,իշխանական որոշ սպասարկուներ էլ, համապատասխան իրավունքներ չունենալով՝ փորձում են դիրիժորություն անել: Մի խոսքով, ինչպես ամբողջ պետությունը, այնպես էլ դատարանի դահլիճն են փորձում դարձնել սեփական հոր դուքյան:
Բայց այսօր նախագահ Քոչարյանի կողմնակիցները ցույց տվեցին, թե իրականում, ով է դահլիճում իրավիճակ ու մթնոլորտ ստեղծողը: Ո՛չ վանդգեսգասպարիները, ո՛չ սեդասաֆարյանները չկարողացան սադրել պայքարի ելած ժողովրդին: Կայացավ Ռոբերտ Քոչարյան – աջակիցներ ջերմ հանդիպումը, երկրորդ նախագահը ողջունեց անկոտրում զանգվածին, որ այսօր կանգնած է իր կողքը:
Սպասարկու տուզիկները, որոնք փորձեցին մեզ հետ անգամ ձեռնամարտի բռնվել և խուլիգանական արարքներ թույլ տալ դուրս հրավիրվեցին իրավապահների կողմից:
Վաղը դատական նիստը շարունակվելու է: Նիկոլական մանկլավիկները պետք է գիտակցեն, որ իրենց տեղերում հանգիստ չնստելու դեպքում ստանալու են էլ ավելի հուժկու և նպատակային հակահարված:
Գրել է Անի Կարապետյանը