Ադրբեջանը կրկին զորավարժություններ է անում. տեսանյութ
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները Թուրքիայի Կոնիա քաղաքի ավիաբազա են ժամանել՝ Anatolian Phoenix-2019 միջազգային որոնողափրկարարական զորավարժություններին մասնակցության համար, գրում է minval.az-ը:
Ինչպես հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, համաձայն ծրագրի՝ ռազմական օդաչուներն այսօրվանից կանցնեն զորավարժությունների նախապատրաստական աշխատանքներին:
Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 24-ը, դրանց կմասնակցի երկու Մի-35 և երկու Մի-17 տիպի ուղղաթիռ: