Մեկնարկել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական առաջին նիստը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում ընթանում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դռնբաց դատական նիստը։ Գործով նախագահող դատավորը Մնացական Մարտիրոսյանն է:
Նշենք, որ մայիսի 2-ին նախանական դատական նիստի ժամանակ դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունն անհիմն լինելու հիմնավորմամբ: