Սերժ Սարգսյանը հանդիպել է Արմեն Սարգսյանին․մանրամասներ հանդիպումից
Մեր տեղեկություններով ,Սերժ Սարգսյանը Արցախ մեկնելուց առաջ հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանին։ Քննարկել են մի շարք հարցեր, Սերժ Սարգսյանը դժգոհություն է հայտնել նախագահի պահվածքից առ այն, որ որեւէ դիրքորոշում չի հայտնում որեւէ հարցի շուրջ՝քաղաքական ձերբակալություններ, աղմկահարույց որոշումներ, օրենքների ընդունում եւ այլն։ Արմեն Սարգսյանը ի պատասխան դժգոհել է, որ այնպիսի Սահմանադրություն են գրել, որ իր խոսքը վճռորոշ չէ։