«Հիշեք, որ նրանք խախտեցին մեզ հետ ձեռք բերված համաձայնությունները». Թրամփ
Միացյալ Նահանգները Չինաստանի հետ առեւտրական հարաբերություններում գտնվում է այնտեղ, որտեղ ցանկանում է լինել այն բանից հետո, երբ Վաշինգտոնի վարչակազմը մայիսի 10-ին բարձրացրեց չինական արտադրանքի մաքսերը: Համապատասխան հաղորդագրությունն ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփը մայիսի 12-ին զետեղել է Twitter-ում։
«Մենք գտնվում ենք հենց այնտեղ, որտեղ ցանկանում ենք լինել Չինաստանի հետ: Հիշեք, որ նրանք խախտեցին մեզ հետ ձեռք բերված համաձայնությունները եւ փորձեցին վերանայել պայմանները: Մենք Չինաստանից տասնյակ միլիարդավոր դոլարներ կվերցնենք մաքսերով: Չինական արտադրանքի արտահանողները կարող են իրենք դա արտադրել ԱՄՆ-ում (իդեալական տարբերակը) կամ էլ այն ներմուծել այն երկրներից, որոնք մաքսերով չեն հարկվում»,- գրել է նախագահը: