Նիկոլալևոնական իշխանության թշվառությունը

Նախորդ տարվա մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունը ձևով նիկոլական էր, իսկ բովանդակությամբ՝ լևոնական: Ինչու լևոնական, քանզի «իզմեր», կայուն սկզբունքներ ու պատկերացումներ չունեցող Նիկոլ Փաշինյանը, կամա թե ակամա, ընկել է Լևոն Տեր-Պետրոսյանի ստվերի տակ: Այսինքն՝ հայտնվել է այնտեղ, որտեղ ձևավորվել է որպես մուտիլովկաներով զբաղվող թերթի խմբագիր ու քաղաքական գործիչ:

Այս իշխանության լևոնականությունը զգացնել է տալիս և՛ Արցախի, և՛ 2008-ի մոտիվներով քաղաքական վենդետտայի, և՛ այլ հարցերում:

2008-ի մարտի 1-ի արյունից մաքրվելու և անձնական մուռ հանելու համար իրականացվող «հեռախոսային արդարադատությունը» Փաշինյանին ավտոմատ կերպով դարձնում է Տեր-Պետրոսյանի կցորդը:

Փաշինյանն, իհարկե, ձգտում է ինքնաբավ և ինքնուրույն երևալ: Նա մարդկայնորեն ատում է Տեր-Պետրոսյանին ու քաղաքականապես բարդույթավորվում նրանից: Նույն զգացողությունն է նաև 1-ին նախագահի մոտ Նիկոլի հանդեպ: Բայց դա չի խանգարում նրանց գտնվել միևնույն նավակի մեջ, քանզի ոչինչ չի միավորում մարդկանց այնպես, ինչպես համատեղ գործած հանցանքը: Մենք, ըստ այդմ, ունենք լևոնանիկոլական իշխանություն: Նրանց միավորում է արյունը: Մարտի 1-ի արյունը:

Նիկոլը, Վլադիմիրն ու Արարատը՝ չհաշված Վանո Սիրադեղյանը

Փաշինյանը քարոզչական, պաշտպանության ու այլ կարևոր ոլորտներում իրեն շրջապատում է լևոնական տիրույթի ու մտածողության կադրերով՝ Անդրանիկ Քոչարյան, Արա Շիրինյան, Տիգրան Պասկևիչյան, Վլադիմիր Կարապետյան ... Վերջինս Փաշինյանի մամլո խոսնակն է:

Կարապետյանը, իր ներկայիս շեֆի ոճով, բամբասանքային, էժանագին ու անհիմն հայտարարություններ է անում՝ ցույց տալով Նիկոլ Փաշինյանի ջղաձգվածությունը, որի պատճառը Ռոբերտ Քոչարյանն է ու Արցախում տիրող տոտալ հականիկոլական մթնոլորտը:

Փաշինյանն իր խոսնակի շուրթերով շարունակում է էժանագին ձևակերպումներ օգտագործել: Եվ դա այն դեպքում, երբ ինքն ու խոսնակը ներկայացնում են միլիարդների հասնող թալանի, սահմանադրական կարգի տապալման, իշխանության այլասերման ու կոռուպցիայի հիմնադիր հայր Տեր-Պետրոսյանին:

Իսկ այն, որ Տեր-Պետրոսյանի օրոք է սկիզբ դրվել կոռուպցիային ու ընտրակեղծիքներին, հայտարարել է ԱԺ ներկայիս նախագահ Արարատ Միրզոյանը:

«Կոռումպացված ռեժիմը հիմնադրվել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: Գոնե մի՛ խոսեք, էլի՛, 95, 96 թվի ընտրությունների կեղծմամբ չսարքեցի՞ք այս ամեն ինչը»,- հեռուստաբանավեճի ժամանակ դիմելով Վլադիմիր Կարապետյանին՝ հայտարարել էր Միրզոյանը՝ արձագանքելով Տեր-Պետրոսյանի մոտեցումները կրծքով պաշտպանող իր այն ժամանակվա ընդդիմախոսի որոշ ձևակերպումներին:

Միրզոյանն այս ամենն ասել է այն ժամանակ, երբ դեռ չգիտեր, որ թավշյա է դառնալու ու Կարապետյանի հետ հայտնվելու է իշխանության մեջ: Միրզոյանն այս ամենն ասում էր այն ժամանակ, երբ Փաշինյանը «քցել» էր Լևոնենց ու իր բախտն էր որոնում՝ որպես Բ26-ի հաճախորդ: Կարապետյանն ու Հայ ազգային կոնգրեսի բոլոր անդամներն էլ այն ժամանակ Փաշինյանենց համարում էին Սերժ Սարգսյանին ծախված: Ու խնդիրն այն էր, որ երկուսն էլ իրար մասին ճիշտ էին ասում, քանզի ներսից գիտեին իրար:

Միրզոյանն ու Կարապետյանն այժմ թիմակիցներ են: Երկուսն էլ պաշտոն են ստացել Փաշինյանի որոշմամբ:

Երբ Միրզոյանը հեռուստաեթերում քննադատում էր Կարապետյանին ու մեղադրում նրա շեֆ Տեր-Պետրոսյանին կոռուպցիոն ռեժիմի հիմնադրման ու ընտրությունները կեղծելու համար, ձեռքին իշխանական լծակ չկար: Իսկ հիմա կա: Արարատը մեր երկրի ոչ այն է՝ երկրորդ, ոչ այն է՝ երրորդ պետական դեմքն է: Դեմք, որն ընտրվել է ԱԺ գրեթե 100 տոկոսի քվեով:

Ի՞նչն է այժմ խանգարում Միրզոյանին իրավական հարթություն տեղափոխել, իր իսկ բնութագրմամբ, կոռուպցիոն ռեժիմի հիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեությունը և 1995, 1996 թվականներին տեղի ունեցած ընտրակեղծիքների թեման:

Եթե Միրզոյանը ժամանակին բանավիճում էր Կարապետյանի հետ և նրան համարում լևոնական կոռումպացված ու ընտրակեղծարար ռեժիմի ներկայացուցիչ, ապա ինչպե՞ս է այժմ նրա հետ միևնույն թիմում աշխատում:

Փորձե՞լ է արդյոք Միրզոյանը Փաշինյանին հիշեցնել իր կարծիքը 1-ին նախագահի կառավարման տարիների մասին: Թե՞ հիմա անցյալի պատմությունը գնահատվում է ընտրովի ու վենդետտայաբար:

Իսկ եթե Միրզոյանն այն ժամանակ սխալ բաներ է ասել Տեր-Պետրոսյանի նախագահության տարիների մասին, ապա այժմ պետք է հրապարակավ ներողություն խնդրի:

Մի խոսքով, Արարատ Միրզոյանը կա՛մ պետք է տեր կանգնի իր խոսքերին ու Լևոնենց մասով գնա մինչև վերջ, կա՛մ պետք է ներողություն խնդրի Լևոնենցից ստախոսության համար:

Ինչ մնում է Փաշինյանին, ապա եթե նա սահմանադրական կարգի տապալում է փնտրում, ապա թող վերադառնա 1995-96 թվականներ: Թող իր մյուս ուսուցիչ Վանո Սիրադեղյանից հարցնի, նա կպատմի, թե ինչու և ինչ եղավ 96-ին: Կամ էլ Նիկոլը թեկուզ նույն Միրզոյան Արարատին թող հարցնի:

Ի դեպ, կար մի ժամանակ, երբ Միրզոյանը չէր ուզում անգամ կանգնել լևոնական Վլադիմիր Կարապետյանի կողքին, քանզի չէր ընդունում վերջինիս մոտեցումները Արցախի խնդրի կարգավորման հարցում: Տեսնես՝ հիմա ինչպե՞ս են նրանք շփվում և ի՞նչն է միավորում նրանց:

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 1372 անգամ
Լրահոս
Նիկոլը թող ասի՝ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ցուցակում ինչու՞ չկա և իր թերթն ինչպե՞ս է պահում. Հակոբ Ավետիքյան (video) Ավտո լվացող ամերիկահայերին պետք է արդարացում՝ ինչու են իրենք լքել իրենց հայրենիքը.Գառնիկ Իսագուլյան (video) Արմեն Սարգսյանի համար Հայաստանն արոտավայր է,ինքն էլ այդ արոտավայրում պետք է արածի.Իսագուլյան (video) Արսեն Թորոսյանը պատվաստանյութերի հարցով ներգրավված է մեքենայությունների մեջ. Գրիգոր Գրիգորյան (video) Օսիպյանին զգուշացրել են Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ Ռուսաստանը հարցում է անցկացրել.ով է ընդդիմության թեկնածուն Երկակի ստանդարտ․ Վաղարշակ Հարությունյանին կարելի՞ էր անարգել սպայի պատիվը Փաշինյանի տարօրինակ ձեռագրից սկսել են վախենալ Կամո Ավագումյանն ասել է, թե ով է ընդդիմության Կրեմլի թեկնածուն Դավիթ Սանասարյանին կվերականգնեն իր պաշտոնին Թիրախում Սասուն Միքայելյանն է Երևանի 3 դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից ԱՄՆ դեսպանատունը մտահոգ է Նիկոլ Փաշինյանի համար Վարչապետի գերթանկարժեք վոյաժը. 330 հազար դոլար հանուն ինչի՞. politik.am Լոս Անջելեսում հարձակվել են քաղաքացու վրա ու պատռել Ամուլսարի թեմատիկայով պաստառները «Բանակից փախածը խոսում է ուսադիրներից և սպայի պատվից». Արմեն Աշոտյան Սրանով ԱԱԾ-ն պետք է զբաղվի.ինչու՞ պատվաստանյութերի վրա չկա QR կոդ.ահազանգ (video) ՀետՔԱՅԼԱՐԱԾ Հայաստան Բարի գալուստ պատժիչ Հայաստան Իրեն պահեք ձեր մոտ, վայելեք․․․ Մենք չար ու նախանձ չենք, մի քիչ էլ դուք վայելեք, Հասնում է․․․ Մեկդ էս մարդուն էդ անտեր Սահմանադրությունը տվեք, թող կարդա Ռուսաստանը պատրաստվում է երեք հուժկու հարվածի «Նույն օրը, նույն ժամին Հնդկաստանի վարչապետը ԱՄՆ-ում էր. հայրենակիցների հետ հանդիպմանը մասնակցում էր Դոնալդ Թրամփը» Նիկոլ Փաշինյանը «մսաղացը» պահել է բոլոր նախկինների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրեր են «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը և փորձագետ Ամալյա Պապյանը: Թեմա՝Պատվաստումների մասին տեղեկատվության փաստեր: Սեպտեմբերի 23-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը և Ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ, «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Թեմա՝վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները,ներքաղաքական զարգացումներ և աղմկահարույց դատավարություններ: Սեպտեմբերի 23-ին,ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզան Ադանալյանը: Թեմա՝Որքան արժեր Արտյոմի արյունը, դատաբժշկական փորձաքննության կեղծիքներ: Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում, ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային դիվա, սոպրանո Աննա Կասյանը։ Նա կներկայացնի արիաներ հայտնի օպերաներից։ Երեկոն նվիրված է ՀՀ անկախության 28-րդ տարեդարձին։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Սեպտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Թեման՝ «Տնտեսության ներկայիս վիճակը և մարտահրավերները: Բանկային գաղտնիք, հարակից հարցեր»: Սեպտեմբերի 23-ին, ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունգի, Երևանում Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանի և «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի մամուլի ասուլիսը: Թեմա՝ ՉԺՀ կազմավորման 70-ամյակի կապակցությամբ ՀՀ-ում Չինաստանի դեսպանատունը, Երևանում Կոնֆուցիոսի ինստիտուտը և «Արմենպրես» լրատվական գործակալությունը կազմակերպում են «Ճանաչիր Չինաս... Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը: ԹԵՄԱ՝ ՊԵԿ նախագահը հայտարարել է, որ պետությունը հարկ վճարողներին վերադարձնելու է պարտքերը. Ամուլսարի շահագործումը պետության տնտեսության զարգացման համար ի՞նչ դեր ունի. երկրում սոցիալ-տնտեսական վիճակը: Սեպտեմբերի 21ին` ժամը 13:00-ին,Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի Շաշկու ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանը,փոխնախագահ Աշոտ Մկրտումյանը եւ շաշկու բազմակի չեմպիոն Նշան Ալավերդյանը։ Թեմա` Հայաստանի շաշկու պատմության մեջ աննախադեպ արդյունք` շաշկու պատանիների աշխարհի առաջնություններում։ ՀՀ-ում կկայանա շաշկու աշխարհի գավաթի հերթական փուլը, Հայաստան կժամանի շաշկու միջազգային ֆեդերացիայի ղեկավար կազմը։ Սեպտեմբերի 23-ին` ժամը 11:30-ին, ՀՀ Ազգային ժողովի 334 դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի գլխավորած պատվիրակության` Ռուսաստանի Դաշնության Պետական դումա կատարած այցի վերաբերյալ մամուլի ասուլիսը: Սեպտեմբերի 20-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրեն են Լարիսա Ալավերդյանը և Մ. Մադաթյանը: Թեմա՝ «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել Ազգային ժողովին՝ ներկայացնելով իրավական հիմքեր այն մասին, որ սկսում ենք գործընթաց ՍԴ դատավորների մեկի լիազորությունները դադարեցնելու առնչությամբ:Ընթացող դատավարություններ,և զոհված զինծառայողների ծնողների բողոքը կառավարության մոտ,հանդիպում վարչապետի հետ: