Թրամփի փաստաբանի՝ Ուկրաինա այցի նպատակը բացահայտվել է
Fox News-ի փոխանցմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին հայտարարել է Ուկրաինա նախատեսվելիք իր այցի չեղարկման մասին,քանի որ կարծում է, որ հնարավոր է հանդիպի մի խումբ մարդկանց, ովքեր «նախագահի թշնամիներն են, իսկ նրանցից ոմանք՝ նաև ԱՄՆ-ի»:
«Մտավախություն կա, որ Ուկրաինայի նորընտիր նախագահը բառացիորեն շրջապատված է ԱՄՆ նախագահի թշնամիներով»,- ասել է Ջուլիանին:
Զելենսկին հրաժարվել է հանդիպել Ջուլիանիի հետ: