Ինչ գործով են հարցաքննել Պորոշենկոյին
«Այսօր լրացուցիչ ցուցմունքներ եմ տվել դատախազներին 2014 թվականին Մայդանում Արժանապատվության հեղափոխության մասնակիցների դեմ հանցագործությունների գործով հետաքննության շրջանակում: Այս գործը չափազանց կարևոր է ուկրաինական հասարակության համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էՈւկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և հույս հայտնել,որ երկրի գլխավոր դատախազությունում հարցաքննությունից իր պատասխանները կօգնեն Եվրամայդանի գործով հետաքննությունն ավարտին հասցնելուն, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:Ուկրաինայի գործող նախագահն ընդգծել է, որ այս հանցագործության բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Պորոշեկոն հարցաքննվել է Կիևի գլխավոր հրապարակում գնդակահարությունների գործի շրջանակում: Ավելի վաղ Պորոշենկոն չէր ներկայացել հարցաքննության, որը նշանակված էր մայիսի 7-ին: