Մոսկվան շտապեցնում է Փաշինյանին ու Ալիևին

Մոսկվան Ադրբեջանի և Հայաստանի կողմից պատրաստակամություն է տեսնում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ աշխատանքները շարունակելու հարցում: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:

«Կպահանջվի ժամանակ և մասնակիցների կողմից քաղաքական կամք՝ կարգավորման առանցքային ասպեկտներում համաձայնության հասնելու համար: Մենք տեսնում ենք կողմերը պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը՝ ուղղված կայուն խաղաղության: Այդ մասին, մասնավորապես, վկայում են Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև վերջին հանդիպումը և արտգործնախարարների բանակցությունները Մոսկվայում», ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության տարածած մամլո հաղորդագրության մեջ:

Այնուհետև, հաղորդագրությունն այսպես է ամփոփվում. «Մեր կողմից մենք կցուցաբերենք ակտիվ աջակցություն Բաքվին ու Երևանին փոխզիջումային լուծում գտնելու հարցում: Ինչպես և նախկինում, կշարունակենք ձեռնարկել շարունակական միջնորդական ջանքեր ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»:
Մոսկվան, ինչպես երևում է, բավական շտապում է արցախյան հարցում: Փաստորեն, ռուսական կողմը ոչ միայն կարգավորման գործընթացն է ղեկավարում, այլև ակտիվորեն հիշեցնում է կողմերին, թե ինչ ակնկալիքներ ունի կողմերից: Պուտինը քաղաքական կամք է ակնկալում՝ առանցքային ասպեկտներում համաձայնության հասնելու համար:
Ի դեպ, նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ ռուսական կողմը, հաշվի առնելով ՌԴ համանախագահությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին ամբողջովին տեղեկացրել է ապրիլին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքների և համատեղ հայտարարության մասին, նշում է ТАСС-ը։

«Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի մոտ հետաքրքրվածություն է արձանագրվել հումանիտար ոլորտում համագործակցության հաստատման ուղղությամբ: Խոսքը վերաբերում է կոնֆլիկտի գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված քայլերին, մասնավորապես՝ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, կողմերում ազատազրկված անձանց հարազատների այցելության և մարդկանց կապերի հաստատմանն ուղղված գործնական աշխատանքին, այդ թվում՝ լրատվամիջոցների փոխադարձ ուղևորությունները», - ասել է Զախարովան՝ հավելելով, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հաստատել է կառույցի մտադրությունը՝ ԼՂ կոնֆլիկտի կարգավորմանն ուղղված աջակցությունը շարունակելու վերաբերյալ։
Իսկ թե ինչու է սահմաններում վերջին շրջանում լարված և ինչպես ստացվեց, որ կողմերը սկսեցին չբացառել պատերազմի բռնկումը՝ ոչ ոք այդ մասին հարկ չի համարում խոսել ու կողմերին, ավելի ճիշտ Ադրբեջանին կարգի հրավիրել:


Թամար Բագրատունի

դիտվել է 6983 անգամ
Լրահոս
Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Ո՞վ է իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել. «Հայաստան» խմբակցությունը հարցեր ունի (video) 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան Կիրանցում դասադուլ է Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Բագրատ Սրբազանի դեմ խոսացողները պատրաստվում են ապրիլի 24-ի իրենց ՆԱՄԱԶԻՆ․ Կարեն Քոչարյան Հերիք եղավ ու բոլ եղավ․ Նիկո՛լ, որ մեզ հանձնում ես թուրքին, մեր երեխեքը որտե՞ղ պիտի ապրեն․ սևանցի (video) Ես հրաժարվել եմ Նիկոլի պահանջից, ես իմ գյուղացիների կողքին եմ․ Կիրանցի վարչական ղեկավար (video) Հլը գնացեք էս ոստիկաններին հարցրեք՝ պատերազմից վախենու՞մ եք․ Նիկոլը վախեցնում է․ ակցիայի մասնակից (video) Փաշօղլու անձնակազմը մենակ ծախի՛, տա՛․ ստեղ ոչ մեկ չի վախենում պատերազմից․ իրավիճակը Սևանում (video) Միայն պատերազմն է ելքը․ եթե մեռնենք, թող մեռնենք, բայց կռիվ ենք տալու․ քաղաքացի (video) Խնդրում եմ, եկեք, կանգնեք մեր կողքը. արցախցին միացել է Երևան-Սևան ճանապարհը փակած քաղաքացիներին (video) Ոնց Նիկոլին նստացրել եք, դե հենց հիմա էլ դուրս եկեք ու սրան հեռացրեք․ տավուշեցիներ (video) Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո այլալված էր, ասաց՝ մի բան էլ ավելին են տալու (video) «Հանի ավտոդ, անցնենք»․ «Ֆռա էն կողմով գնա». Երևան-Սևան ճանապարհին լարված իրավիճակ է (video) Երկիրը կտոր-կտոր տալիս ա արա՛, տղա՞ եք, զենք բռնեք. ակցիայի մասնակիցը հունից դուրս եկավ (video) Դուրս ենք գալիս․ սա մեր պայքարի վերջին զարկն է․ Տաթև Արցախ (video) Հրատապ․ Փակ է նաև Երևան-Սևան մայրուղին (video) Քանի՜-քանի՜ պարտություն է Փաշնինյանը մեզ իբրեւ հաղթանակ հրամցվել. եպիսկոպոս Իսախանյան Իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս․անհնազանդությու՛ն,ըմբոստությու՛ն․ բոլորս դուրս ենք գալիս․ Շահինյան (video) Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Համերգն առանց տեղական «իշխանիկների» Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել Կիրանցում իրավիճակը գերլարված է․ բնակիչները չեն պատրաստվում հանձնվել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am