Գլխավոր դատախազի մարտահրավերը Նիկոլ Փաշինյանին

Դատախազության 2018 թվականի հաղորդման քննարկումը ԱԺ-ում հեչ սիրուն չստացվեց, ոչ միայն ընդդիմադիր պատգամավորներից ոմանք փորձեցին «փչացնել» Արթուր Դավթյանի օրը՝ հիշեցնելով նրան, որ Սերժ Սարգսյանի կողմից նշանակված կադրը չի կարող պարծենալ կոռուպցիայի դեմ իր պայքարով, անաչառ գործունեությամբ, իր շքեղ առանձնասենյակով, 14 միլիոնանոց անձնական վերելակով եւ այլնով, այլեւ իշխանության պատգամավորները նրան ցույց տվեցին, թե որտեղ են գիշերում խեձգետինները։

Էդգար Առաքելյանը կարելի է ասել «ղժժաց» դատախազի այն պատասխանի վրա, թե իբր դատախազությունում այլեւս կոռուպցիա չկան․ «Սրբեր են դատախազությունում»,- հեգնեց պատգամավորը, մեկ ուրիշն էլ՝ Թագուհի Թովմասյանը, նրան մեղադրեց «մարդասպանության» մեջ, ասելով, որ իր խղճի վրա է ծանրացած Հաց բերողի մահը։ Հասկանալի է, որ հեղափոխական իշխանությունները, Արթուր Դավթյանին պահելով, իրենց պաշտոնում փորձում են եւ կույս մնալ եւ հաճույք ստանալ, քանի որ այդպիսով կարողանում են երկրում տեղի ունեցող բոլոր ապօրինությունները, չբացահայտված հանցագործությունները, կոռուպցիայի դեմ պայքարի դանդաղումը, նախկիններին պատասխանատվության չենթարկելու ամբողջ բեռը դնել Արթուր Դավթյանի խոցելի ուսերին, իսկ իրենք պարզերես դուրս գալ՝ արդարանալով, թե Դավթյանը յուրային չէ եւ նրա թերացումներն էլ իշխանությանը չեն։

Բայց սա պրիմիտիվ մոտեցում է , քանի որ ցանկության դեպքում Դավթյանին այդ պաշտոնից հեռացնելը կդառնա ժամերի հարց։ Իր հերթին Արթուր Դավթյանը այս վերաբերմունքից, որը ինքը նոր Հայաստանում գլխավոր դատախազ է աշխատում, լրիվ առիթավորվել է։ Քննարկումից հետո նա լրագրողների հետ ճեպազրույցում ի պատասխան պատգամավորների քննադատությունների չհերքեց, որ համակարգում կան մարդիկ, որոնց հետ սանիկ-քավոր հարաբերություններում է, մինչդեռ պնդեց՝ նրանք պաշտոնների են նշանակվել բացառապես բարձր մասնագիտական որակների շնորհիվ. «Ես մեր համակարգում ունեմ բազում ընկերներ՝ սկսած ուսանողական տարիներից, և մարդիկ, որոնց հետ նախկինում՝ դեռ ուսանող ժամանակներից, կարող էինք քավոր-սանիկ հարաբերություններ ձևավորել: Դա ինձ համար շատ պատվաբեր է, սուրբ հարաբերություններ են՝ մեր ավանդույթներով ձևավորված։ Այստեղ ինձ համար էականն այն է, որ այդ մարդկանց ո՛չ պաշտոնական առաջխաղացման, ո՛չ էլ պարտականությունների կատարման ծավալի վրա դա ազդեցություն չի ունեցել»,- ասաց Արթուր Դավթյանը:

Դիտարկմանը, թե Շիրակի մարզի և Արարատի մարզի դատախազները նրա հետ բարեկամական կապ ունեն ու նշանակվեցին այդ պաշտոններին այն բանից հետո, երբ ինքը գլխավոր դատախազ դարձավ՝ Դավթյանն ասաց.«Նրանք չեն նշանակվել այդ գործոնով, բայց վստահորեն ասում եմ՝ այդ մարդիկ մյուսներից ավելի շատ են պարտավոր բարեխիղճ աշխատել»: Իհարկե, ինչով է պակաս Արթուր Դավթյանը մյուսներից, եթե նույնիսկ նոր Հայաստանում է գործում ԽԾԲ՝ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, ապա ով կարող է դատախազին մեղադրել այդ հարցում։ Երբ ՊԵԿ-ը ոտքից գլուխ Աննա Հակոբյանի ազգուտակն է, խորհրդարանում՝ Փաշինյանի ընկեր-բարեկամները, ընդհանրապես բոլոր համակարգերում մեկը մյուսի բարեկամն է, ինչու Դավթյանին չի կարելի ունենալ քավոր-սանիկներ,զարմիկներ, ընկերներ ու մի հատ էլ բարձրաձայնել ու պարծենալ այդ փաստով։ Դավթյանը կարելի է ասել նույնիսկ մարտահրավեր է նետում Նիկոլ Փաշինյանին, լինելով նախկին իշխանության «հարազատ զավակը», նա այսօր պարծենում ու չի թաքցնում այդ կապերի մասին, կարծես ասելով՝ կա՞ այդպիսի դուխով մեկը, ով ինձ կարող է նախատել դրա համար, եթե կա, ապա թող նայի, թե որտեղ է իր ազգուտակը։

Անի Սահակյան

դիտվել է 4986 անգամ
Լրահոս
Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Հիմա նայեք սրա թիկնազորին․ Փաշինյանն առնվազն 30 մեքենայով է գնացել Ոսկեպար Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Միշել Վերին Երզնկայում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել այգում․ 29 ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am