Լարված իրավիճակ Արագածոտնի մարզում. բնակիչները բեռնատարներով փակել են ճանապարհը

Արդեն 5 ժամից ավելի է՝ Արագածոտնի մարզի Արտենի-Արագած խոշորացված համայնքի գլխավոր ճանապարհը երկկողմանի փակվել է:

Ինչպես տեղից հայտնում է SHAMSHYAN.com-ը, գյուղացիները, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի իրենց հետ հանդիպմանը ներկայանան Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, որպեսզի վերջնականապես իրենց խնդիրը կարգավորվի:

Lրագրողի հետ զրույցում գուղացիներն ասում էին. «Ով է տեսել չտրված ջրի դիմաց աստղաբաշխական գումար պահանջեն: 40-60 հազար դրամ վարձ են ուզում, մինչդեռ բազմաթիվ անգամ իրենց հայտնել ենք, որ այդ գինը էն գինը չի, որ չտրված ջրի դիմաց մենք պետք է վճարենք: Մի քանի անգամ խնդրի վերաբերյալ բարձրաձայնել ենք Արագածոտնի մարզպետին, բայց ոչ մի օգուտ:

Ընտրութունների ժամանակ եկան սարեր խոստացան, ընտրություններից հետո դրանց իզն ու թոզը էլ չերևաց: Տեղի ջրօգտագործման ընկերությունը կարծես միտումնավոր վատ ու թերի աշխատի, որպեսզի մենք դուրս գանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Հիմա ուզում ենք, որպեսզի վրաչապետն իմանա, որ մենք հավատացել ենք իրեն ու իր հետ քայլելով, հասել ենք մինչև Երևան, օրերով նստացույց ենք արել, հավատալով, որ նրա՝ վարչապետ ընտրվելուց հետո մեր խնդիրները կկարգավորվի:

Բայց հիմա տեսնում ենք՝ ոչ էն վախտ էր մի բան, ոչ էլ՝ հիմա: Իսկ եթե ավելի անկեղծ, էն ժամանակ գոնե մարզպետը գալիս, սարեր էր խոստանում, գնում էր, իսկ հիմիկվա մարզպետը 2 օրա չի էլ բարեհաճում ժամանի: Երեկ նույնիսկ դելեգացիայով գնացել ենք մարզպետարան, որ մարզպետը մեզ ընդունի, բայց չի բարեհաճել , մերժել է, հիմա ինչ, էն ժամանակ ասում էին՝ Մերժիր Սերժին, հիմա էլ ձեզ մերժե՞նք: Տեսնես մարզպետը տեղյակ է, որ գյուղ կանգնի գերան կկոտրի: Ինչ է, ուզում եք նորից ոտքի ելնե՞նք: Ճանապարհը չենք բացելու այնքան ժամանակ, մինչև խնդիրը չկարգավորվի: Մենք վստահ ենք, եթե իրավիճակի մասին ճիշտ ինֆորմացիա հասնի վարչապետին, ապա մի քանի անձինք երանի կտան Նուբարաշենի բանտի բալանդին, դրանք տիզի նման ծծում են մեր արյունը ու վարկաբեկում են կառավարության գործունեությունը:

Դրանց մեջ է մտնում նաև Արագածոտնի մարզպետարանը և տեղի ջրօգտագործման ընկերությունը»: Կայքը հայտնում է, որ մի խումբ գյուղացիներ էլ փակել են երկաթգիծը, նստելով ռելսերի վրա, որպեսզի գնացքների տեղաշարժ չլինի: Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում ոստիկանության Թալինի բաժնի պետ Արթուր Ֆրանգյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Հրանտ Գալստյանը: Սակայն բողոքի ակցայի մասնակիցներն ասում եին. «Մենք ոստիկաններին համարում ենք ժողովրդի մասնիկ, մենք ոչ մի բողոք ու պահանջ չունենք ոստիկանությունից, սակայն խնդրում ենք, որ մեր պահանջը կատարվի և ժամանեն Տարածքային կառավարման նախարարն ու Ջրային կոմիտեի ղեկավարը»: Մի քանի գյուղացիներ էլ իրենց խոսքում ասում էին. «Ջրի խնդիր մարզը չունի. կանալը բերնեբերան լցված է ջրով, բայց ընենց թիվ են կրակում, որ կամ ի վիճակի չենք վճարելու, կամ էլ պետք է մեր տուն տեղը ծախենք որ ջրի վարձը տանք, իսկ մենք էլ սահմանը անցնենք, մտնենք Թուրքիա: Մեր խնդիրը միայն կարող է լուծել Ն. Փաշինյանը, ում հավատացել ենք որպես առաջորդի ու ուզում ենք մեզ խաբված չզգանք, հավատանք, որ իրոք իրավիճակ է փոխվել, որ իրոք ճիշտ էր Փաշինյանի՝ Մերժիր կարգախոսը, հակառակ դեպքում՝ պիտի հիմա էլ նոր լոզունգ բացենք, ասելով՝ Մերժիր սրանց»:

դիտվել է 1172 անգամ
Լրահոս
«ՄԻԱՍԻՆ» շարժումը կոչ է անում անհնազանդության ակցիաներ անել Հեռու մնացեք Բագրատ Սրբազանից, լափի մեռածնե՛ր․ Արիանա Հովսեփյան (video) Էդ սյունը հանելու են ու մտցնեն համապատասխան տեղը. Արգիշտի Կիվիրյան (video) Էդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում․ Գառնիկ Դանիելյան (video) Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա»․ Լևոն Քոչարյան (video) Հայե՛ր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք․ ոսկեպարցի տատիկ (video) Բաքուն համաձայնել Է Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչու՞ է իրանական հրթիռների թիրախում հայտնվել Արցախը․ Արգիշտի Կիվիրյան (video) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարություն Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (video) Անվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն «Խելագար կառավարություն է, որ պատերազմով վախեցնի»․ Գեղամ Մանուկյան (video) Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Բյուրո Մի օր էդ բերետավորների երեխեքը էդ կադրերը տեսնելու են Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Թշնամին Փաշինյանն ա․ հողերը տալու համար երևի փող էլ ա ստացել. ակցիա (video) Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին Ամենամեծ թշնամին Փաշինյանն է. Ակցիայի մասնակից Վաղուց պետք է այսպես արվեր. Արա Ռոստոմյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am