«Միայն հիմարները չեն ցանկանում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավում». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է համերաշխ լինել Ռուսաստանի և Չինաստանի հետ, գրում է Washington Post-ը:
«Գերմանիան պետք է վճարի ՀՆԱ-ի 2%-ը, սակայն գործնականում 1% է վճարում… Գերմանիան Ռուսաստանի խողովակաշարի համար ամսական միլիարդավոր դոլարներ է վճարում, և այդ մե՛նք պետք է Գերմանիային Ռուսաստանից պաշտպանենք: Գերմանիան գումար է վճարում, այսպես կոչված, թշնամուն: Ես Ռուսաստանին թշնամի չեմ անվանում, ես ցանկանում եմ բարելավել հարաբերություններն այդ երկրի, ինչպես նաև Չինաստանի հետ, քանի որ ես խելացի եմ: Հիմար մարդիկ են միայն, որ չեն ուզում համերաշխություն հաստատել»,- ասել է Միացյալ Նահանգների նախագահը: