«Սրբերն» արդարանում են

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր Ազգայն ժողովում իր ղեկավարած կառույցի 2018 թվականի հաշվետվությունը ներկայացնելիս պաշտոնապես հայտարարեց, որ դատախազությունում այսօր կոռուպցիա չկա։

«Ամենակարևորը բարոյահոգեբանական այն մթնոլորտի ձևավորումն է, որ պետք է ունենանք 0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ։ Առաջին հերթին ինքներս մեր նկատմամբ։ Թող անհամեստություն չլինի, բայց ամբողջ աշխատանքի համակարգման առումով կարող եմ ասել, որ մեր համակարգում մեզ հաջողվել է ձևավորել այդ մթնոլորտը», - հայտարարեց գլխավոր դատախազը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանն էլ զարմացավ ի պատասխան իր հարցի Արթուր Դավթյանի հայտարարություններից:«Այլևս սրբե՞ր են դատախազները»,-հեգնեց նա: Դավթյանը հասկացավ խայթոցը եւ ասաց, թե երկրի վրա սրբեր չեն լինում, իսկ դատախազներն էլ սրբեր չեն ու հավելեց. «Ես որպես գլխավոր դատախազ այստեղից ձեր բոլորի ներկայությամբ ասում եմ՝ բացառված է կոռուպցիան դատախազական համակարգում։ Առաջինը դա ասում եմ իմ կենցաղով, իմ ամենօրյա օրինակով»:

Ընդհանրապես Արթուր Դավթյանն այնպես էր խոսում, ասես ինքը երկնքից էր իջել, ոտքերն էլ ամպոտ էին ու առհասարակ ոչ մի բանով կապ չի ունեցել նախկին իշխանությունների ու գործող արատավոր բարքերի հետ:  

«Որեւէ կաշկանդվածություն չեմ ունեցել»,- օրինակ արդարացավ ի պատասխան այն հարցի, թե նախկինում կաշկանդված եղե՞լ եք՝ հաշվի առնելով այն փաստը, որ նախորդ տարում դատախազության բացահայտած հանցագործությունների դեպքերն ավելի շատ են»: Թե ինչով է պայմանավորված հանցագործությունների բացահայտման ցուցանիշի 10 կամ 15 անգամյա աճը,ըստ նրա դա երկու պատճառ ունի: «Առաջինը քաղաքացիների ընդգծված նախաձեռնողականությունն է եղել՝ հատկապես կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մասին»,-արդարացավ Արթուր Դավթյանը: Մյուս պատճառը, ըստ նրա, կառավարության նախաձեռնողականությունն է. «Գործերի մեծամասնությունը ներքին ստուգողական-վերահսկողական գործողությունների արդյունքում բացահայտված խախտումների դեպքերն են, որոնց առթիվ դատախազությունը հարուցել է քրեական գործեր»:

«Ձեր ո՞ր արժանիքի համար Սերժ Սարգսյանը ձեզ առաջադրեց գլխավոր դատախազի պաշտոնում և եթե դուք չլինեիք ռեժիմի կամակատարը, արդյոք կնշանակվեիք գլխավոր դատախզի պաշտոնում» հետաքրքրվեցին նրանից:

Ի պատասխան գլխավոր դատախազը պատգամավորին հորդորեց ծանոթանալ իր կենսագրությանը.«Բացեք իմ կենսագրությունը և տեսեք դատախազության համակարգում և կարծում եմ, դրանից հետո հետևություններ կանեք։ Իմ համար ամեն դեպքում, այդ հարցի պատասխանը դա է։ Ես երբեք իմ առաջարկողին չեմ հարցրել, թե ինչո՞ւ իմ թեկնածությունն առաջարկվեց։ Բայց ինձ համար միակ գնահատականը դատախազության համակարգում իմ անցած ճանապարհն է»։

Արթուր Դավթյանի նկատմամբ գրոհում էին թե իշխանականները, թե ընդդիմադիրները, իսկ ամենացավոտ հարվածը ԼՀԿ-ից էր, Արման Բաբաջանյանը չխնայեց ու հայտարարեց, որ փչացնելու է Դավթյանի օրը. «Արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ դատախազն իր վարչության պետի պաշտոնում նշանակել է իր զարմիկին՝ Սարգիս Թարխանյանին, իսկ Լոռու մարզի դատախազ է նշանակել իր սանիկին՝ Արսեն Մարտիրոսյանին: Արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ Արթուր Դավթյանն իր մտերիմին՝ Սեւակ Հովհաննիսյանին, որն աշխատում էր Էրեբունու դատախազությունում, տեղափոխել է գլխավոր դատախազություն եւ երկու տարվա աշխատանքային փորձով նշանակել Արարատի մարզի դատախազ: Արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ դուք, դառնալով գլխավոր դատախազ, որոշել եք փոխել դատախազի համազգեստը եւ պետությունից դրա համար պահանջել 58 միլիոն դրամ: Արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ դատախազության շենքի վերին հարկի վրա նոր հարկ եք կառուցել տվել, որը պետության համար արժեցել է 160 միլիոն դրամ: Այդ հարկ եք տեղափոխել ձեր առանձնասենյակը եւ համեստ գրասենյակ զբաղեցնելու փոխարեն այժմ զբաղեցնում եք 100 քմ տարածք: Դուք 14 միլիոն դրամի վերելակ եք կառուցել տվել, որը բարձրանում է ձեր հարկ, իսկ առաստաղն այնքան եք բարձրացրել, որ վերելակը հարմարվի, եւ դա կրկին հարկատուների հաշվին»:

Մի բան ակնհայտ է, որ չնայած նոր իշխանությունները պահել են գլխավոր դատախազին, սակայն պատեհ առիթը բաց չեն թողնում նրան ստորացնելու համար: Օրինակ Թագուհի Թովմասյանը շատ ուղիղ տեքստով հայտարարեց, որ հաց բերողի մահն էլ է դատախազի խղճին:

Անի Սահակյան

 

դիտվել է 2069 անգամ
Լրահոս
Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am