Յոթնամյա երեխան զոհվել է հայտնի ռեփերի տեսահոլովակը կրկնօրինակելուց
Դոմինիկյան Հանրապետության բնակիչ յոթնամյա Ֆրանկլին Միզեսը զոհվել է` բեմի վրա ռեփեր Bad Bunny-ի տեսահոլովակային տեսարանները կրկնելուց հետո։ Բժիշկները մի քանի օր պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն, փրկել չեն կարողացել, քանի որ այրված է եղել նրա մարմնի մաշկի 60 տոկոսը։
Պարզվել է, որ Ֆրանկլինը իր տասնմեկ ու տասնչորս տարեկան քույրերի հետ հրդեհ է սարքել Սանտո Դոմինգոյում գտնվող իրենց տանը, ցանկանալով կրկնել ռեփերի տեսահոլովակային տեսարանը, սակայն այրվածքներով, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Bad Bunny-ի տեսահոլովակում աղջիկը դյուրավառ հեղում է լցնում թանկարժեք մեքենայի վրա ու այն հրկիզում, իսկ ռեփերն էլ պարում է այրվող սպորտային թանկարժեք մեքենայի ֆոնին։