Արցախի հարցով` Փաշինյանը թող հանգիստ նստի տեղը

 «Ժողովուրդն է որոշելու Ղարաբաղի հարցը, բա ով պետք է որոշի` Դուք` մի քանի կոռուպցիոներներով և բանակ թալանածներով: Իտալիաներում, Բադեն-Բադեններում պիտի տներ առնե՞ք, մոտակայքում էլ պահած ինքնաթիռ ունենաք ու դուք որոշե՞ք: Դուք ո՞վ եք, Ղարաբաղի հարց որոշեք ընդհանարպես: Համակերպվե'ք. իհարկե, ամեն ինչ պետք է ժողովուրդը որոշի` օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե ես բանակցությունների արդյունքում ունենամ այնպիսի լուծում, որը համարեմ արժանի ներկայացնելու հասարակությանը, կգամ ու կհրավիրեմ, հնարավոր է, հանրահավաք, հնարավոր է ասուլիս կամ տեսաուղերձ և կասեմ` կա այսպիսի տարբերակ»,- հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանալով հանրային հեռուստաընկերության ԼՂՀ կարգավորման վարչապետի պատկերացումների վերաբերյալ հարցին:

Փաշինյանը հավանական է համարել նաև, որ Ղարաբաղի հարցը կկարգավորվի հանրաքվեի միջոցով: «Ամենկարևոր խնդիրը Ղարաբաղի հարցի հետ կապված հետևյալն է` իսկ մենք հստալ ձևակերպե՞լ ենք` ինչ ենք մենք ուզում: Եկեք հստակ ձևակերեպենք ու կառավարությանն ասեք` սա է քո խնդիրը, վարչապետ գնա ու բանակցի: Գնում ենք բանակցությունների` ասում են` ծախեցին հողերը…. Ծախողը դուք եք: Ով բարոյական իրավունք ունի` ինձ որևէ բան ծախելու մեջ մեղադրի: Մարդիկ, որ երկիրը թալանել են, ծախելու պրոցեսի մեջ են եղել, ասում են` ծախում է հողերը: Ո՞վ է դրանց բարոյական էդ իրավունքը տվել: Եվ էդ սերմացու գողացող մկները, բանակ թալանածները, զինվորի հաշվին վզները հաստացրածները, փեսեքին ու տղերքին միլիոնատեր դարձրածները պիտի Ղարաբաղի հա՞րց որոշեն: Նրանք չունեն այդ բարոյական իրավունքը` ինչ մեդալ ուզում է դոշերից կախած լինի: Ձեր տեղը նախաքննությունն ու դատարանը կորոշի»,- հայտարարել է Փաշինյանը:

Թերևս կարելի էր չքննարկել մսուր-մակնապարտեզի սանի մակարդակին հարիր այս հայտարարությունները, եթե դրանք հնչեցված չլինեին երկրի ղեկավարի կողմից, ում վրա դրված է ազգային և պետական կարևորագույն հարցերի շուրջ բանակցությունները: Մարդը, ով ավելի քան մեկ տարի երկրի ղեկավարն է, այդպես էլ չի կարողանում հստակ մոտեցում ձևակերպեսլ բանակցային գործընթացի վերաբերյալ: Հասարակությունը ուզում է հասկանալ` ի՞նչ մոտեցումներով է առաջնորդվում վարչապետ Փաշինյանը, իսկ նա ոչ ավել - ոչ պակաս հայտարարում է, թե թող հասարակությունն ասի` ինքն ինչ է ուզում, որ ես դրա շուրջ բանակցեմ: Ներողություն, Դուք երկրի վարչապե՞տ եք, թե՞ գյուղամիջում նարդի խաղացող «բարադի»: Դուք չգիտե՞ք, որ ժողովուրդն իր խոսքն ասել է պատերազմի դաշտում` արժանապատիվ հաղթանակով, ազատագրված տարածքներով և այդ տարածքների սահմանները արդեն ավելի քան 30 տարի ամուր պահելով` դրա դիմաց վճարելով մեր զինվորի կյանքով ու արյամբ:

Հասարակությունն ուզում է առավելագույնը` Արցախն ու ազատագրված տարածքները: Իշխանության խնդիրն է բանակցել` ստանալու համար առավելագույնը: Մենք ուզում ենք հասկանալ` ի՞նչ արդյունք ունի այս առումով հեղափոխական վարչապետը: Ուզում է հանրաքվե անցկացնել Ղարաբաղի հարցով. լավ, բայց չէ՞ որ ինչ-որ առաջարկ է դրվելու դրա հիմքում: Ինքը` որպես վարչապետ, ի՞նչ է անում, որ այդ առաջարկը հայամետ լինի: Այս հարցին պատասխանելու փոխարեն` Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանություններին ցուցում է տալիս` հանգիստ նստել տեղները և չմտածել Ղարաբաղի հարցի լուծման մեջ դերակատարում ունենալու մասին: Սա այն դեպքում, երբ նույն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, նախկին իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ Արցախյան ազատամարտում լուրջ ներդրում են ունեցել և բնականաբար վաստակել են այդ մասին խոսելու և պահանջներ դնելու իրավունք: Նիկոլ Փաշինյանը սա պետք է ընդունի ի գիտություն կամ, ինչպես ինքն է սիրում ասել, հանգիստ նստի տեղը:


Հայկ Դավթյան

դիտվել է 4396 անգամ
Լրահոս
Որտեղ էլ հայտնվեք՝ ձեր երեսին թքելու են․․․ Ռուզաննա Ստեփանյան (video) Արարատում բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը, վիրավnրներ կան Ասադը սկսել է կապեր փնտրել Թուրքիայի հետ Ամբողջ «առաջադեմ» աշխարհը վրացի ոստիկաններին հիմա դատապարտում է․ Կարեն Վրթանեսյան Բայդենը 2 քրեական գործով ներում է շնորհել որդուն Ինչու՞ հանկարծ համայնքապետի ԺՊ թեկնածուն պետք է լինի հենց ՔՊ կամ ՔՊ-ի համակիր․ Արմենուհի Կյուրեղյան Վրաստանում և Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները Կոչ ենք անում լինել զգոն և պատրաստ՝ ամեն ձև օժանդակություն տրամադրելու սիրիահայ համայնքին․ ՀՅԴ Բյուրո Այսօր շարունակվելու է «Հունիսի 12-ի» գործով դատավարությունը. Ռուբեն Մելիքյան Հալեպի հյուպատոսը թռել ա․ Բրախողներն ու հավատարիմները․ Հովհաննես Իշխանյան Մենք հասնելու ենք մեր նպատակին․ Համահայկական ճակատ կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանի ելույթը (video) Խմբակցությունից ինձ չեն հեռացրել. Ես հանդիպել եմ նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ. Գեղամ Նազարյան Այսօրվա ծանր վիճակում մենք հստակ գնում ենք մի տրամաբանական ավարտի․․․ ՀՃԿ նախագահ Արսեն Վարդանյան (video) Հազարավոր աշխատատեղերի փակում, համատարած թանկացումներ․ 2025-ի մռայլ հեռանկարները «Բանգլադեշցի» սադիստը շարունակում է կրակել շներին Վերին Լարսն անցնելուն է սպասում 1000 հայկական բեռնատար Ավտոբուսներում և տրոլեյբուսներում այսօրվանից գործելու է բանկային քարտով վճարման եղանակը #ՈՒՂԻՂ․ Աննա Հակոբյանը կարող է իրեն վնասել Փաշինյանի պատճառով․ Էդգար Ղազարյան (video) Աննա Հակոբյանի ազգականն ինքնաառաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար․ ՀԺ Սիրած աղջկան լոգարանից առևանգած պարեկն ազատվել է աշխատանքից Դիվանագետներին տրվող հավելավճարները կավելացվեն․ նախագիծը քննարկվեց ԱԺ հանձնաժողովում (video) Զինյալներն ամբողջությամբ գրավել են Հալեպը, Հայոց թեմի Ազգային առաջնորդարանը շարունակում է հայ համայնքին տիրություն անել. սիրիահայ պատգամավոր Իրական քաղաքական առաջարկներն՝ ընդդեմ պոպուլիստական թատրոնի Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում «ԼՈԽ» Նիկո՛լ, անցիր օրենքները կարդալու. ավանտյուրադ էլ չի անցնում. Գևորգ Պետրոսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am